https://arm.sputniknews.ru/20250330/ete-es-shat-dzajn-havaqem-es-chem-miana-mjus-ynddimadir-uzherin-vardan-ghukasjan-87305697.html
Եթե ես շատ ձայն հավաքեմ, ես չեմ միանա մյուս ընդդիմադիր ուժերին. Վարդան Ղուկասյան
Եթե ես շատ ձայն հավաքեմ, ես չեմ միանա մյուս ընդդիմադիր ուժերին. Վարդան Ղուկասյան
Sputnik Արմենիա
Գյումրիի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ մինչ այս պահը դեռ ոչ մի թեկնածուի հետ քննարկում չի ունեցել, ոչ մեկին չի տեսել։ 30.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-30T12:49+0400
2025-03-30T12:49+0400
2025-03-30T12:50+0400
գյումրի
տիմ ընտրություններ
վարդան ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87303848_0:0:851:478_1920x0_80_0_0_6ddbe81abef262b554557a47543449cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ, Հայաստանի Կոմունիստական կուսակցության` Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը եթե մյուս ընդդիմադիր թեկնածուների համեմատ քիչ ձայն հավաքի, ապա կմիանա նրանց։ Այդ մասին նա ասաց ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում։Նա նշեց, որ մինչ այս պահը դեռ ոչ մի թեկնածուի հետ քննարկում չի ունեցել, ոչ մեկին չի տեսել։Անդրադառնալով այս կամ այն թեկնածուի հետ հետագայում հնարավոր համագործակցության մասին և, մասնավորապես, ՔՊ թեկնածուի հետ համագործակցելուն` Ղուկասյանը նշեց. «Արցախը հանձնողների հետ, եթե իմ պես տղեն միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է։ Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, եթե նույնիսկ ոտքս էլ, ձեռքս էլ կտրվի, ինձ համար ամենաբարձրը ՀՀ–ն է ու հայ ժողովուրդը»։Ինչ վերաբերում է «Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանին, ապա նրա հետ էլ կոալիցիա չի կազմ։«Ինքը ԼԳԲՏ–ին հովանավորում է։ Այս երկրում ով ԼԳԲՏ–ին ու տրանսգենդերներին տեղ է տալիս, մեր հայոց եկեղեցին, մեր նախնիները դեմ են եղել դրան, ես նույնպես միանշանակ դեմ եմ ու չեմ ուզում, որ մեր երեխաները փչանան»,– հայտարարեց Ղուկասյանը։Նա անդրադարձավ նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությանը` նշելով, որ նրան հարգում է, միասին աշխատել են, սակայն քաղաքական առումով միասին չեն։Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։8.47%. Գյումրիում և Փարաքարում ժամը 11։00–ին այսքան է ընտրությունների մասնակցությունը. ԿԸՀ
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87303848_75:0:712:478_1920x0_80_0_0_3afdaf5b4abb155d4f6c59ab8fa80990.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, տիմ ընտրություններ, վարդան ղուկասյան
գյումրի, տիմ ընտրություններ, վարդան ղուկասյան
Եթե ես շատ ձայն հավաքեմ, ես չեմ միանա մյուս ընդդիմադիր ուժերին. Վարդան Ղուկասյան
12:49 30.03.2025 (Թարմացված է: 12:50 30.03.2025) Գյումրիի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ մինչ այս պահը դեռ ոչ մի թեկնածուի հետ քննարկում չի ունեցել, ոչ մեկին չի տեսել։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ, Հայաստանի Կոմունիստական կուսակցության` Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը եթե մյուս ընդդիմադիր թեկնածուների համեմատ քիչ ձայն հավաքի, ապա կմիանա նրանց։ Այդ մասին նա ասաց ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում։
«Ես ասել եմ` ով շատ ձայն կհավաքի, մենք միանշանակ միանալու ենք նրան և առանց պաշտոն զբաղեցնելու։ Եթե ես շատ ձայն հավաքեցի, ապա այդ սկզբունքը պետք է պահպանեն նաև իմ դեպքում։ Ով չհամաձայնեց, ապա ՔՊ–ի հետ համագործակցում է, ով այլ կերպ արեց, ես այդ մասին բարձրաձայնելու եմ։ Իսկ եթե իմ ձայներն ընդդիմադիր բոլոր թեկնածուների ձայների հանրագումարից շատ եղավ, ես միանշանակ չեմ միանա, ինչպես գյումրեցիներն են ասում այդ դեպքում` եփած հավի խնդալը կգա»,– հայտարարեց Ղուկասյանը։
Նա նշեց, որ մինչ այս պահը դեռ ոչ մի թեկնածուի հետ քննարկում չի ունեցել, ոչ մեկին չի տեսել։
Անդրադառնալով այս կամ այն թեկնածուի հետ հետագայում հնարավոր համագործակցության մասին և, մասնավորապես, ՔՊ թեկնածուի հետ համագործակցելուն` Ղուկասյանը նշեց. «Արցախը հանձնողների հետ, եթե իմ պես տղեն միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է։ Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, եթե նույնիսկ ոտքս էլ, ձեռքս էլ կտրվի, ինձ համար ամենաբարձրը ՀՀ–ն է ու հայ ժողովուրդը»։
Ինչ վերաբերում է «Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանին, ապա նրա հետ էլ կոալիցիա չի կազմ։
«Ինքը ԼԳԲՏ–ին հովանավորում է։ Այս երկրում ով ԼԳԲՏ–ին ու տրանսգենդերներին տեղ է տալիս, մեր հայոց եկեղեցին, մեր նախնիները դեմ են եղել դրան, ես նույնպես միանշանակ դեմ եմ ու չեմ ուզում, որ մեր երեխաները փչանան»,– հայտարարեց Ղուկասյանը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությանը` նշելով, որ նրան հարգում է, միասին աշխատել են, սակայն քաղաքական առումով միասին չեն։
«Ես հարցեր ունեմ Ռոբերտ Քոչարյանին տալու։ Երբ իմ հարցերը սպառիչ կլինեն, միանշանակ կհամագործակցեմ քաղաքական առումով»,– ընդգծեց Ղուկասյանը։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին
վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ
Սարիկ Մինասյանը։