00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ փաստագրում անենք, մտադիր ենք խախտումները ներկայացնել ԿԸՀ. Ավետիք Չալաբյան

Բաժանորդագրվել
«ՀայաՔվեի» դիտորդի խոսքով` մոտակայքում կա նաև իշխանական թեկնածուի շտաբը, որտեղ նա չի բացառվում ու այդ մասին նաև ահազանգեր ունեն, որ նաև գումար են բաժանում։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «ՀայաՔվեն» Գյումրու թիվ 31/69 ընտրատեղամասում արձանագրել է բազմաթիվ խախտումներ, որոնք հետագայում մտադիր է ներկայացնել ՀՀ ԿԸՀ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվեի» դիտորդ Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով` այդ ընտրատեղամասը Գյումրիի ամենապրոբլեմային, «աստեղային» տեղամասներից մեկն է։
«Այստեղ է ծնվել նաև իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը, թեև չի ապրում այդ հասցեում։ Այստեղ աժեոտաժային մեծ ակտիվություն կա, և ամբողջ թաղը լցված է կասկածելի տեսքով տղամարդկանցով, որոնք տարբեր տեղամասերի մոտ անընդհատ կուտակումներ են առաջացնում»,– ասաց նա։
Չալաբյանի խոսքով` մոտակայքում կա նաև իշխանական թեկնածուի շտաբը, որտեղ նա չի բացառվում, ու այդ մասին նաև ահազանգեր ունեն, որ նաև գումար են բաժանում։ Ի դեպ, շտաբը կարծես գաղտնի է, որովհետև դրա վրա ցուցանակ չկա, որը կհուշի, որ այդտեղ ՔՊ–ի նախընտրական շտաբ է գործում։
«Երբ այդ ամենը փաստագրվի, մենք մտադիր ենք ներկայացնել ԿԸՀ, և եթե կրիտիկական շեմն անցնում է խախտումների, դա լուրջ հիմք է, որ այս ընտրատեղամասի քվեարկությունը չեղարկեն»,– ընդգծեց նա։
Իրենց արձանագրած ընտրախախտումներից Չալաբյանն առանձնացրեց մի քանիսը։ Օրինակ` ընտրատեղամասերից մեկում մարդն իր անձնագրով չի կարողացել քվեարկել։ Բացի այդ, Գյումրիում շատ են եղել ընտրատեղամասեր, որոնք շատ փոքր են եղել, մարդիկ խռնված են եղել այնտեղ ու նորմալ գործընթաց իրականացնել հնարավոր չի եղել։ Նա նշեց նաև, այսպես կոչված, «օգնողների» հանգամանքը, որոնք թեև միայն մեկ մարդու իրավունք ունեին օգնելու, սակայն մոտեցել են շատ ընտրողների։
Նշենք, որ Գյումրու արտահերթ ընտրությունների անցկացման համար գործում է 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։ Գյումրիում գրանցվել է 6 կուսակցություն և 3 դաշինք:
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Գյումրիում և Փարաքարում ժամը 17։00–ին քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 37.07%-ը
Լրահոս
0