00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավագանու մանդատը պահելու եմ, եթե անգամ քաղաքապետ չընտրվեմ. Ռուբեն Մխիթարյան

© Photo : news.amՊրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը
Պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2025
Պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր թեկնածուն ներքին համոզմունք ունի, որ Գյումրին ՔՊ քաղաքապետ չի ունենալու։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը, եթե անգամ Գյումրու քաղաքապետ չընտրվի, կպահի ավագանու իր մանդատը։ Այդ մասին նա ասաց քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում։
«Մնացած հարցերը, այդ թվում Գյումրիի փոխքաղաքապետ լինելը, ընտրություններից հետո` գիշերը պարզ կդառնա»,– ավելացրեց նա։
Հարցին` արդյոք վարչական ռեսուրսին կհաջողվի՞ հաղթել, նա նշեց, որ ամեն ինչ գյումրեցիների ձեռքում է։
«Ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տնից դուրս գան ու գնան ընտրության. բարձր մասնակցության դիմաց ոչ մի վարչական ռեսուրս, Ջավախքից բերած ոչ մի մարդ չի կարողանալու հաղթել»,– ընդգծեց նա։
Ըստ Մխիթարյանի` ընդդիմադիր թեկնածուներն այսօր մրցում են ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ պետական վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի ազգականի՝ ԱԱԾ ղեկավարի հետ:
Հարցին` եթե դառնա քաղաքապետ, ինչպե՞ս է պատկերացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքը, քանի որ կան ընդդիմադիր համայնաքապետներ, որոնք հետո համագործակցել են վարչապետի հետ, ծաղկեփնջեր նվիրել, Մխիթարյանը նշեց. «Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը ինչ–որ մի կերպ պիտի դիմանա, հանդուրժի ինձ։ Ես, սովորաբար, ծաղկեփունջ նվիրում եմ կանանց, պաշտոնյա կանանց աշխատում եմ չնվիրել, որպեսզի դա չընկալվի որպես յուրահատուկ վերաբերմունք, իսկ Նիկոլ Փաշինյանին ծաղկեփունջ նվիրել չեմ պատրաստվում»։
Ինչ վերաբերում է Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, որ իր` թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում պատրաստ է ընդդիմադիր մյուս թեկնածուների հետ հանդիպել, քննարկել ու համագործակցել, Մխիթարյանը վստահեցրեց, որ ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կհանդիպի ու քննարկում կունենա նրա հետ։
«Բոլոր ընդդիմադիր թեկնածուների հետ պատրաստվում եմ հանդիպել ու քննարկում ունենալ»,– ավելացրեց նա։
Ըստ նրա` այս ընտրություններին հաղթանակի մասին երազում է ու այն ամենից շատ պետք է իշխող ուժին, քանի որ հիմա մեր երկիրը օրհասական ժամանակներում է գտնվում ու շատ կարևոր որոշումներ կայացնելու փուլում է։
«Կառավարության ղեկավարն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստվում է մեր բոլորի անունից գնալ ու ինչ–որ փաստաթղթերի տակ ստորագրել։ Վստահ եմ` այդ փաստաթղթերին ոչ մեկ ծանոթ չէ, անգամ Սարիկ Մինասյանը, որը շատ ավելի արագ դարձավ ՔՊ ջատագով, քան 7 տարի առաջ այդ մարդու հետ քայլողները։ Այստեղ իշխանություններին պետք է հաղթանակը, որ կարողանան թոզ փչել թե՛ սեփական ժողովրդի, թե՛ միջազգային հանրության աչքերին, որ իրենք լեգիտիմություն ունեն ու կարող են մեր բոլորի անունից փաստաթղթեր ստորագրել»,– հայտարարեց Մխիթարյանը։
Որպես ֆավորիտ` նա համարում է հավաքական ընդդիմությանը։
«Ունեմ ներքին համոզմունք, որ Գյումրին ՔՊ քաղաքապետ չի ունենալու»,– ասաց նա։
Նշենք, որ Գյումրու արտահերթ ընտրությունների անցկացման համար գործում է 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։ Գյումրիում գրանցվել է 6 կուսակցություն և 3 դաշինք:
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Այնպես կանենք, որ Գյումրիում ՔՊ–ն իշխանություն չլինի. Մարտուն Գրիգորյան
Լրահոս
0