00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այնպես կանենք, որ Գյումրիում ՔՊ–ն իշխանություն չլինի. Մարտուն Գրիգորյան

© Photo : news.amՄարտուն Գրիգորյանը
Մարտուն Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2025
Մարտուն Գրիգորյանը
Բաժանորդագրվել
Գրիգորյանը հերքեց ընդդիմության մեջ լարվածության, ատելության մթնոլորտի գոյությունը` հիշեցնելով, որ երբ օրերս իր հորն ու որդուն ձերբակալել էին, համարյա բոլոր ընդդիմադիր թեկնածուները իրենց աջակցությունն էին հայտնել իրեն։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա, ունեն նորմալ հարաբերություններ. Գյումրիում եղած և շարունակվող լարվածությունը միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է եղել։ Այդ մասին այսօր ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
Նա ևս մեկ անգամ կրկնեց նախկինում ասած իր խոսքերը, որ կոալիցիոն փաստաթուղթ ստորագրելուն կողմ չէ ընդդիմադիր ուժերի հետ, սակայն պատրաստ է նրանց հետ համագործակցելու։
«Ոնց կարող ենք համագործակցությանը կողմ չլինել. եթե 50+ ձայն չկարողացանք հավաքել, ոնց ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու։ Այն, որ ՔՊ–ն քաղաքապետի պաշտոն չի ունենալու, դա հաստատ է, գյումրեցիները դա կհաստատեն։ Ինչ վերաբերում է ընդդիմադիրներիս, ապա մենք, կարծում եմ այդ հարցի շուրջ համաձայնության կգանք և այնպես կանենք, որ Գյումրիում ՔՊ–ն իշխանություն չլինի»,– ընդգծեց նա։
Գրիգորյանը նշեց, որ որևէ մտավախություն չունի, որ իշխանությունը կարող է իր նկատմամբ գործ հարուցել կամ ճնշումների ենթարկել, քանի որ նախկինում չի արել այնպիսի բան, որի պատճառով կկարողանան իրեն ճնշել, մեղադրել ու դարձնել խոցելի։
Ըստ նրա` բոլոր թեկնածուներն էլ ֆավորիտ են։
«Ընտրվելու դեպքում բոլորին էլ շնորհավորելու եմ, քանի որ մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի արդար ընտրություն է լինի»,– հայտարարեց Գրիգորյանը։
Նշենք, որ Գյումրու արտահերթ ընտրությունների անցկացման համար գործում է 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։ Գյումրիում գրանցվել է 6 կուսակցություն և 3 դաշինք:
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Լրահոս
0