00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:17
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այկիդոյի սենսեյ 81-ամյա պապիկը, բարձրակրունկներով 80-ամյա տատիկն ու ֆիտնեսի մարզումները

© Sputnik / Aram Nersesyan74–ամյա Սվետլանա Մինասյանն ու 80–ամյա Ռոզա Գևորգյանը
74–ամյա Սվետլանա Մինասյանն ու 80–ամյա Ռոզա Գևորգյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2025
Բաժանորդագրվել
Արդեն մի քանի ամիս է՝ «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնի մի քանի շահառու տատիկ-պապիկներ մարզասրահ են այցելում։ Sputnik Արմենիան զրուցել է նրանց հետ։
Այն, որ կյանքի 8-րդ տասնամյակում կարելի է նոր բան փորձել, այն էլ՝ սպորտ, մի քիչ անհավանական է թվում, բայց իրական է։ 80-ամյա Ռոզա տատը, որն արդեն շուրջ 11 տարի է՝ «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնում է ապրում (նախկին ծերանոց. խմբ․) և նախկինում երբեք սպորտով չի զբաղվել, շաբաթական երկու անգամ մարզասրահ է այցելում։
Ասում է՝ ժամանակին ընկերները խորհուրդ էին տալիս մեջքի կորությունը շտկելու համար մարզասրահ այցելել, ինքն էլ ընդդիմանում էր։
© Sputnik / Aram NersesyanՌոզա տատը
Роза Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025
Ռոզա տատը
«Միշտ ասում էի՝ չէ՛, ես չեմ կարող գնալ, ամաչում եմ ծռմռվել տղամարդկանց ներկայությամբ»,- ասում է Ռոզա Սարգսյանը։
© Sputnik / Aram NersesyanՌոզա տատը մարզասրահում
Роза Саркисян в фитнес центре Vlad Fitness - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025
Ռոզա տատը մարզասրահում
Բարձրակրունկ կոշիկների հավաքածուով ոճային տատիկը սեփական ընտանիք չի կազմել, ավելի քան կես դար ապրել է եղբոր ընտանիքի հետ։ Տունը կորցրին, եղբայրը մահացավ, նա էլ որոշեց այստեղ ապրել։
© Sputnik / Aram NersesyanՌոզա տատի բարձրակրունկ կոշիկների հավաքածուն
Коллекция туфель на высоком каблуке бабушки Розы - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025
Ռոզա տատի բարձրակրունկ կոշիկների հավաքածուն
Ասում է՝ երջանիկ է, որ գլխին տանիք ունի, բայց զբաղմունքի, օրը հետաքրքիր ու տարբերվող դարձնող ժամանցի կարիք էլ կա։ Թեպետ տարբեր ծրագրեր կան, բայց նորություններն ուրախությամբ են ընդունում։ Այդպիսի նորություն դարձավ ֆիտնեսը, որն առհասարակ նորություն էր Ռոզա տատիկի կյանքում։ Ծիծաղում է՝ 2 կգ բարձրացնելն իր համար արդեն չտեսնված մի բան էր, ո՜ւր մնաց մարզվելը։
«Իմ կյանքն աշխատանքն է եղել։ Մի անգամ ուզում էի ջրով դույլը բարձրացնել, դնել գազի վրա, եղբորս տղան ասաց՝ հորքուր, սպասի, դու չես կարա, մամային կանչեմ։ Գիտեին, որ ես չեմ կարող նման բաներ անել։ Իսկ հիմա մարզասրահ գնալը տոն է մեզ համար, էդ օրերին անհամբեր սպասում ենք, թե երբ է մեր գնալու ժամը գալու»,- ասում է Ռոզա տատը։
Հիմա ոչ միայն հաճույքով, այլև պատասխանատվությամբ է մարզումների գնում, առավելագույնն անում, որ վարժությունները լավ ստացվեն։
81-ամյա Սևան Շեմսյանի ամբողջ կյանքն էլ սպորտի հետ է կապված եղել։ Ընտանիքը Եգիպտոսից հայրենադարձվել է 1940-ականներին, Խորհրդային Հայաստանում տարատեսակ մարզաձևերով է զբաղվել՝ բռնցքամարտ, արևելյան մարտարվեստներ, ասում է՝ այկիդոյի սենսեյ է։
© Sputnik / Aram NersesyanՍևան Շեմսյան
Севан Шемсян - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025
Սևան Շեմսյան
«Էստեղ էլ ամեն օր բակում մարզվել եմ։ 5-6 վարժություն ունեմ, որ ամբողջ կյանքում անում եմ։ Իմ առողջության համար եմ անում»,- ասում է պապիկը, որը ոչ միայն ակտիվ հետևում է առողջ ապրելակերպին, այլև երիտասարդական ավյունն էլ չի կորցրել։ Անգամ 2 տարի առաջ կարողացել է նվաճել կենտրոնի շահառուներից Ռայա տատիկի սիրտը, և ընտանիք են կազմել։
© Sputnik / Aram NersesyanՍևան պապը մարզասրահում
Фитнес-тренер Влад Харатян с Севаном Шемсяном в фитнес центре Vlad Fitness - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025
Սևան պապը մարզասրահում
Սևան պապն ու Ռայա տատը զրույցի ընթացքում շտապում են մեկը մյուսին գովել՝ տատը հիացած է Սևան պապի հայրենասիրությամբ, պապն էլ՝ Ռայա տատի տաղանդով․ կոմպոզիտոր է, 2 հարյուրից ավելի երաժշտական ստեղծագործություններ է հեղինակել։
«Ինքը իմ տաղանդավոր տիկինն է»,- ասում է Սևան պապը։
«Հայասեր է»,- հպարտությամբ ամուսնու կողմն է նայում Ռայա տատը։
© Sputnik / Aram NersesyanՌայա տատն ու Սևան պապը
Севан Шемсян с женой Раей Арутюновой - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025
Ռայա տատն ու Սևան պապը
Վերջին 2 տարիներին գրեթե անբաժան են, միայն թե մարզասրահ գնալու ճանապարհին կինն ամուսնուն չի ուղեկցում, թեպետ ժամանակին բասկետբոլով է զբաղվել, բայց հիմա սպորտը չի ձգում։ Խնամքով դասավորում է ամուսնու սպորտային հագուստները, տեղավորում պայուսակում և շաբաթական 2 անգամ 1 ժամով ճանապարհ դնում։
44–օրյայի զինհաշմանդամ Անդրանիկը ձևափոխել է մեքենան ու հարմարեցրել ձեռքով վարելուն
74-ամյա Սվետլանա Մինասյանն ամբողջ կյանքում հաշվապահությամբ է զբաղվել, ասում է՝ վերջին մարզումը դպրոցում էր՝ ֆիզկուլտուրայի դասին։
© Sputnik / Aram NersesyanՍվետլանա Մինասյանը մարզասրահում
Светлана Минасян в фитнес центре Vlad Fitness - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025
Սվետլանա Մինասյանը մարզասրահում
«Բժշկուհին եկավ, առաջարկեց գնալ ֆիտնեսի։ Զարմացանք, բայց մեկ էլ հայտնվեցինք ֆիտնեսում։ Որ մի երկու պարապմունք բաց եմ թողնում, հետո գնում եմ, թև ու ոտք բռնվում է, հետո էլի անցնում»,- ասում է տիկին Սվետան։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Սվետան
Светлана Минасян - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025
Տիկին Սվետան
Տատիկ-պապիկների ֆիտնեսի հաճախելու գաղափարի հեղինակը ֆիտնես-մարզիչ Վլադ Խառատյանն է։ Առաջարկեց շաբաթական 2 անգամ իր մարզասրահում հյուրընկալել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներին՝ նրանց համար և՛ հետաքրքիր ժամանց ապահովելով, և՛ առողջ ապրելակերպ։
© Sputnik / Aram NersesyanՎլադ Խառատյանը Ռոզա Սարգսյանի հետ
Фитнес-тренер Влад Харатян с Розой Саркисян в фитнес центре Vlad Fitness - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025
Վլադ Խառատյանը Ռոզա Սարգսյանի հետ
«Տարեցների հետ աշխատելը շատ հետաքրքիր է, նրանց հետ՝ շատ հաճելի։ Նաև ուրախանում ենք, երբ կարողանում ենք օգնել նրանց առողջությանը։ Տարեցների մոտ ողնաշարի, հոդերի ցավերը շատ ակտուալ են, մարզումների միջոցով կարողանում են ուժեղացնել մկանախմբերը, թեթևացնել, որոշ դեպքերում էլ անցկացնել ցավերը»,- ասում է Վլադը։
Նա հուսով է, որ ծրագիրը կընդարձակվի, սպորտի հաճախելու գաղափարը վարակիչ կդառնա, ֆիտնեսով զբաղվող տատիկ-պապիկների թիվը կբազմապատկվի։
Դժվար էր, որ մաման էր լացում. քաղցկեղը հաղթահարած երեխան և հիվանդության դեմ պայքարը ՀՀ–ում
Լրահոս
0