https://arm.sputniknews.ru/20250329/papikjani-azabbashin-verahskum-e-zinvvorakanneri-atestavvorman-gvortsyntacy-hraparak-87280531.html
Պապիկյանի «ազաբբաշին» վերահսկում է զինվորականների ատեստավորման գործընթացը. «Հրապարակ»
Պապիկյանի «ազաբբաշին» վերահսկում է զինվորականների ատեստավորման գործընթացը. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Արմեն Ղալեչյանը մինչ ՊՆ տեղափոխվելը եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ Սուրեն Պապիկյանի՝ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ... 29.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-29T11:32+0400
2025-03-29T11:32+0400
2025-03-29T18:20+0400
ատեստավորում
սուրեն պապիկյան
նախարար
խաչեղբայր
արմեն ղալեչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87280652_0:118:1600:1018_1920x0_80_0_0_4bae352c485a272f195bae50f36bbd38.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը («ազաբբաշին»)` Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում, վերահսկում է ՀՀ զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմի հերթական ատեստավորման գործընթացը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։«Արմեն Ղալեչյանը, որսորդական համազգեստով, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի կողքին նստած՝ ամենապատասխանատու գործառույթն է իրականացնում՝ վերահսկում է ատեստացիան: Եթե անգամ չի վերահսկում, ապա ներկա է ԶՈւ բարձրագույն սպայակազմի գիտելիքների ստուգմանը։ Այս փաստը վրդովմունք է առաջացրել, ճանապարհ անցած զինվորականները դա համարում են անարգանք իրենց նկատմամբ, քանի որ բանակի հետ կապ չունեցող մարդուն վերակացու են կարգել իրենց գլխին»,–գրում է «Հրապարակը»։Նշվում է, որ Ղալեչյանը մինչ ՊՆ տեղափոխվելը եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ Պապիկյանի՝ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ աշխատել է ՏԿԵՆ-ում, Պապիկյանը նրան իր հետ տարել է ՊՆ։«Ղալեչյանի անունը բազում աղմկահարույց պատմություններում է շրջանառվել, մի քանի տարի առաջ նա «Ծիրանիում» (ռեստորան Կոտայքի մարզում–խմբ.) «ռազբորկայի» էր մասնակցել, իսկ իշխանափոխությունից առաջ հրապարակային ծաղրել էր Աստվածաշունչը և խաչը՝ համարելով, որ խաչ համբուրելը հակահիգիենիկ է»,– հիշեցնում է օրաթերթը:Ընդգծվում է, որ առհասարակ Սուրեն Պապիկյանն իր բազմաթիվ ընկերներին ու ազգականներին իր հետ համակարգից համակարգ է տեղափոխում, ազատվող հաստիքներում նշանակում մերձավորներին` իր ազդեցությունն ընդլայնելով։ՀՀ–ում 2024–ին ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57%–ն է դրական գնահատական ստացելՀԳ. Ավելի ուշ Արմեն Ղալեչյանը «Ֆեյսբուք» սոցցանցում գրառում է արել` հերքելով ՀՀ զինված ուժերում ծառայած չլինելու լուրը։Նա ընդգծել է, որ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայր լինելը ո՛չ արտոնություն է դիտարկվում, ոչ էլ «գեներալներին հսկողի» առանձին հաստիք է իջեցվել: Ինքը կատարում է օրենքով իրեն վերապահված գործառույթները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87280652_0:0:1601:1201_1920x0_80_0_0_dc9cb80e099e05462ca6dcf0e5bf984f.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատեստավորում, սուրեն պապիկյան, նախարար, խաչեղբայր, արմեն ղալեչյան
ատեստավորում, սուրեն պապիկյան, նախարար, խաչեղբայր, արմեն ղալեչյան
Պապիկյանի «ազաբբաշին» վերահսկում է զինվորականների ատեստավորման գործընթացը. «Հրապարակ»
11:32 29.03.2025 (Թարմացված է: 18:20 29.03.2025) Արմեն Ղալեչյանը մինչ ՊՆ տեղափոխվելը եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ Սուրեն Պապիկյանի՝ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ աշխատել է ՏԿԵՆ-ում, այնուհետև Պապիկյանը նրան իր հետ տարել է ՊՆ։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը («ազաբբաշին»)` Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում, վերահսկում է ՀՀ զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմի հերթական ատեստավորման գործընթացը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Արմեն Ղալեչյանը, որսորդական համազգեստով, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի կողքին նստած՝ ամենապատասխանատու գործառույթն է իրականացնում՝ վերահսկում է ատեստացիան: Եթե անգամ չի վերահսկում, ապա ներկա է ԶՈւ բարձրագույն սպայակազմի գիտելիքների ստուգմանը։ Այս փաստը վրդովմունք է առաջացրել, ճանապարհ անցած զինվորականները դա համարում են անարգանք իրենց նկատմամբ, քանի որ բանակի հետ կապ չունեցող մարդուն վերակացու են կարգել իրենց գլխին»,–գրում է «Հրապարակը»։
Նշվում է, որ Ղալեչյանը մինչ ՊՆ տեղափոխվելը եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ Պապիկյանի՝ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ աշխատել է ՏԿԵՆ-ում, Պապիկյանը նրան իր հետ տարել է ՊՆ։
«Ղալեչյանի անունը բազում աղմկահարույց պատմություններում է շրջանառվել, մի քանի տարի առաջ նա «Ծիրանիում» (ռեստորան Կոտայքի մարզում–խմբ.) «ռազբորկայի» էր մասնակցել, իսկ իշխանափոխությունից առաջ հրապարակային ծաղրել էր Աստվածաշունչը և խաչը՝ համարելով, որ խաչ համբուրելը հակահիգիենիկ է»,– հիշեցնում է օրաթերթը:
Ընդգծվում է, որ առհասարակ Սուրեն Պապիկյանն իր բազմաթիվ ընկերներին ու ազգականներին իր հետ համակարգից համակարգ է տեղափոխում, ազատվող հաստիքներում նշանակում մերձավորներին` իր ազդեցությունն ընդլայնելով։
ՀԳ. Ավելի ուշ
Արմեն Ղալեչյանը
«Ֆեյսբուք» սոցցանցում գրառում է արել` հերքելով ՀՀ զինված ուժերում ծառայած չլինելու լուրը։Նա ընդգծել է, որ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայր լինելը ո՛չ արտոնություն է դիտարկվում, ոչ էլ «գեներալներին հսկողի» առանձին հաստիք է իջեցվել: Ինքը կատարում է օրենքով իրեն վերապահված գործառույթները: