https://arm.sputniknews.ru/20250321/hhum-2024in-atestavvormany-masnakcats-zintsarajvoghneri-57n-e-drakan-gnahatakan-stacel-86989584.html
ՀՀ–ում 2024–ին ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57%–ն է դրական գնահատական ստացել
ՀՀ–ում 2024–ին ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57%–ն է դրական գնահատական ստացել
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարը հայտնեց, թե քանի զինծառայող է ընդգրկվել հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու ծրագրում։ 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T12:07+0400
2025-03-21T12:07+0400
2025-03-21T12:22+0400
հայաստան
զինծառայող
ատեստավորում
կին
բնակարան
հիփոթեքային վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69215538_0:193:1154:842_1920x0_80_0_0_efea57d38818c6eb1c7f9db81174acbb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. 2024 թվականին ՀՀ զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 13 500 զինծառայող, որոնց 57 տոկոսն է ստացել դրական գնահատական։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։Նախարարն անդրադարձավ նաև ՀՀ ԶՈւ–ում կանանց ներգրավվածությանը` նշելով, որ այդ նպատակով կատարված բարեփոխումների արդյունքներով որպես առանձին ստորաբաժանում կազմավորված կանանց գումարտակում այս պահին կա էական համալրվածություն` սպայական, ենթասպայական, պայմանագրային, շարքային և ժամկետային զինծառայողներով։Նա տեղեկացրեց, որ մարտի 25–ին տեղի կունենա արհեստավարժ առաջին սերժանտների կոչումների շնորհման արարողությունը, որոնք անցել են 6–ամսյա վերապատրաստման դասընթացներ։«Այսպիսով կտրվի զինված ուժեր պրոֆեսիոնալ անձնակազմի մուտքի մեկնարկը»,– նշեց Պապիկյանը։Անդրադառնալով մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրի արդյունքներին` նախարարն ասաց, որ հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով 2024 թվականի ծրագրում առաջնահերթությամբ ընդգրկվել է 172 զինծառայող, ևս 328–ը ընդգրկվել են վիճակահանության արդյունքում։Նրա խոսքով` 309 զինծառայողի տրվել է կանխավճար, որոնցից արդեն վարկային պայմանագիր է կնքել 233–ը, իսկ 68 զինծառայողի տրվել է բնակարանի գնման վկայագիր, 53 զինծառայող էլ արդեն ձեռք է բերել բնակարան։Բարձրագույն սպայական կազմը կստանա 1 մլն 075 հազար դրամ, եթե ատեստավորումը հանձնի գերազանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69215538_53:0:1190:853_1920x0_80_0_0_1bbedb1856a444a25d21a4ec925c3a01.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, ատեստավորում, կին, բնակարան, հիփոթեքային վարկ
հայաստան, զինծառայող, ատեստավորում, կին, բնակարան, հիփոթեքային վարկ
ՀՀ–ում 2024–ին ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57%–ն է դրական գնահատական ստացել
12:07 21.03.2025 (Թարմացված է: 12:22 21.03.2025) ՀՀ պաշտպանության նախարարը հայտնեց, թե քանի զինծառայող է ընդգրկվել հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու ծրագրում։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. 2024 թվականին ՀՀ զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 13 500 զինծառայող, որոնց 57 տոկոսն է ստացել դրական գնահատական։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ատեստավորման արդյունքում զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացել է 205 հազարից մինչև 470 հազար դրամ»,– նշեց նա։
Նախարարն անդրադարձավ նաև ՀՀ ԶՈւ–ում կանանց ներգրավվածությանը` նշելով, որ այդ նպատակով կատարված բարեփոխումների արդյունքներով որպես առանձին ստորաբաժանում կազմավորված կանանց գումարտակում այս պահին կա էական համալրվածություն` սպայական, ենթասպայական, պայմանագրային, շարքային և ժամկետային զինծառայողներով։
Նա տեղեկացրեց, որ մարտի 25–ին տեղի կունենա արհեստավարժ առաջին սերժանտների կոչումների շնորհման արարողությունը, որոնք անցել են 6–ամսյա վերապատրաստման դասընթացներ։
«Այսպիսով կտրվի զինված ուժեր պրոֆեսիոնալ անձնակազմի մուտքի մեկնարկը»,– նշեց Պապիկյանը։
Անդրադառնալով մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրի արդյունքներին` նախարարն ասաց, որ հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով 2024 թվականի ծրագրում առաջնահերթությամբ ընդգրկվել է 172 զինծառայող, ևս 328–ը ընդգրկվել են վիճակահանության արդյունքում։
Նրա խոսքով` 309 զինծառայողի տրվել է կանխավճար, որոնցից արդեն վարկային պայմանագիր է կնքել 233–ը, իսկ 68 զինծառայողի տրվել է բնակարանի գնման վկայագիր, 53 զինծառայող էլ արդեն ձեռք է բերել բնակարան։