https://arm.sputniknews.ru/20250329/erekhanery-marshal-baghramjani-masin-chgiten-zrujc-hh-veteranneri-miutjan-nakhagahi-het-87286432.html
Երեխաները մարշալ Բաղրամյանի մասին չգիտեն․ զրույց ՀՀ վետերանների միության նախագահի հետ
Երեխաները մարշալ Բաղրամյանի մասին չգիտեն․ զրույց ՀՀ վետերանների միության նախագահի հետ
Sputnik Արմենիա
Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանին մտահոգում է հայկական դպրոցներում պատմության դասավանդման մակարդակը։ 29.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-29T14:53+0400
2025-03-29T14:53+0400
2025-03-29T15:21+0400
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
սիմոն եսայան
դպրոց
պատմություն
հայոց պատմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85629325_0:0:1600:901_1920x0_80_0_0_be08e09272226131d9773ab793152021.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Գնդապետ Սիմոն Եսայանը չի մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, սակայն համարվում է Հայաստանի ԶՈւ վետերան և արդեն մեկուկես տասնամյակ ղեկավարում է այն կազմակերպությունը, որը միավորում է այդ պատերազմի մասնակիցներին, թիկունքի աշխատավորներին, զինվորական թոշակառուներին և աշխատանքի վետերաններին: Միաժամանակ նա շարունակում է ռազմական գործ դասավանդել դպրոցում։Եսայանը չի թաքցնում անհանգստությունը, թե ինչպես են այս առարկան դասավանդում, և ինչպես են հիմա երեխաներին ծանոթացնում խորհրդային շրջանի պատմությանը:Նրա խոսքով՝ ավագ դպրոցի շատ աշակերտներ այժմ չեն կարող նշել Հայրենական մեծ պատերազմի հայտնի մարտերը և պատասխանել, թե ով է հաղթել դրանցում և ինչու, իսկ ռազմական պատրաստության դասագրքերում թույլ են տրվել կոպտագույն սխալներ. այսպես, օրինակ, գնդապետի կոչումը նկարազարդված է մայորի ուսադիրներով։ՌԴ ՊՆ–ն պատմել է Մեծ Հայրենականի հերոս Խաչատուր Մելիքյանի սխրանքի մասինՎետերանների միության ղեկավարը նշում է, որ նման «չգիտելիքի պաշարով» պատանիները մեկնում են ժամկետային ծառայության՝ ապահովելու ազգային անվտանգությունը: Եվ ինչպե՞ս չանհանգստանալ։Մարշալի կենսագրությունը պետք է օրինակելի լինի երիտասարդ սերնդի համար։ Եսայանը մանրամասն պատմում է, թե ինչպես էր մինչև Սարդարապատի ճակատամարտը Բաղրամյանը ծառայում որպես երկաթուղային և հյուծված ու վիրավոր հայրենակիցների հետ միասին դիմավորում գնացքները։ Հենց այդ ժամանակ էլ նա որոշել է զինվորական դառնալ՝ կամավոր միանալով բանակին։Հայրենական մեծ պատերազմի սյունիքցի վետերան Հակոբ Վարդանյանը նշել է ծննդյան 100-ամյակըԵսայանի ղեկավարած կազմակերպությունը կրում է Բաղրամյանի անունը. այն հանրապետության ամենահին հասարակական միավորումներից մեկն է։ Վետերանների միությունը 65 տարեկան է: Գնդապետը հիշեցնում է, որ պատերազմի տարիներին Հայաստանից ռազմաճակատ է մեկնել երեք հարյուր հազար մարդ, ևս երկու հարյուր հազար հայ զինակոչվել է և կամավորագրվել խորհրդային այլ հանրապետություններից, իսկ հակահիտլերյան կոալիցիայի այլ երկրների բանակներում կռվել են հարյուր հազար մեր հայրենակիցներ: Դա գնահատում և հիշում են ոչ միայն Հայաստանում. հաղթանակի 80-ամյակին նվիրված մոսկովյան զորահանդեսին մասնակցելու են երկու հայ վետերաններ:Կազմակերպությունը պատրաստվում է Մեծ հաղթանակի հոբելյանը արժանապատվորեն նշել Երևանում: Վետերանները միության ղեկավարի հետ միասին ծաղիկներ ու ծաղկեպսակներ կդնեն Մայր հայրենիքի հուշարձանի անմար կրակի մոտ, կմասնակցեն «Անմահ գնդի» երթին և իրենց պատվավոր առաքելությունը կավարտեն տնավարի գցած սեղանի շուրջ:«Մեր նկատմամբ շատ ուշադիր են և՛ պետությունը, և՛ հասարակական գործիչները։ Ամեն ամիս վետերանները ստանում են 100 հազար դրամ նպաստ, բայց կարևոր է նաև բարոյահոգեբանական վերաբերմունքը: Օրինակ՝ «Անմահ գնդի» կազմակերպիչները իրենց վրա են վերցնում յուրաքանչյուր վետերանի հարյուրամյակի տոնակատարությունը։ Միշտ մեր կողքին են մեր ռուս հայրենակիցների «Ժառանգություն և առաջընթաց» կազմակերպությունը, ինչպես նաև Հրաչյա Պողոսյանը Սանկտ Պետերբուրգից և ընկերները «Մոսկվայի տնից» ու Երևանում «Ռուսական տնից», - ասում է Եսայանը։ՀՄՊ դասերը միշտ պետք է հիշել․ Վանաձորում հիշել են շրջափակված Լենինգրադի բնակիչների սխրանքըԳնդապետը հիշեցնում է` նա, ով մոռանում է անցյալը, ապագա չունի: Ասում է` անցյալը մեզ համար դաս է, անցյալը մեզ համար օրինակ է, դրա համար էլ նողները շարունակում են իրենց երեխաներին կոչել հին ժամանակների հերոսների անուններով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85629325_108:0:1528:1065_1920x0_80_0_0_389fa6596c35ab9196c51ad10792e630.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, սիմոն եսայան, դպրոց, պատմություն, հայոց պատմություն
հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, սիմոն եսայան, դպրոց, պատմություն, հայոց պատմություն
Երեխաները մարշալ Բաղրամյանի մասին չգիտեն․ զրույց ՀՀ վետերանների միության նախագահի հետ
14:53 29.03.2025 (Թարմացված է: 15:21 29.03.2025) Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանին մտահոգում է հայկական դպրոցներում պատմության դասավանդման մակարդակը։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Գնդապետ Սիմոն Եսայանը չի մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, սակայն համարվում է Հայաստանի ԶՈւ վետերան և արդեն մեկուկես տասնամյակ ղեկավարում է այն կազմակերպությունը, որը միավորում է այդ պատերազմի մասնակիցներին, թիկունքի աշխատավորներին, զինվորական թոշակառուներին և աշխատանքի վետերաններին: Միաժամանակ նա շարունակում է ռազմական գործ դասավանդել դպրոցում։
Եսայանը չի թաքցնում անհանգստությունը, թե ինչպես են այս առարկան դասավանդում, և ինչպես են հիմա երեխաներին ծանոթացնում խորհրդային շրջանի պատմությանը:
«Այնպիսի տպավորություն է, որ Հայկական ԽՍՀ ընդհանրապես չի եղել։ Առաջին և Երրորդ հանրապետությունների մասին պատկառելի բաժիններ կան, բայց ինչպե՞ս կարելի է խորը չուսումնասիրել այն, ինչ տեղի է ունեցել 1920-1990 թվականներին։ Երեխաները չգիտեն, թե որ պատերազմում է Խորհրդային Միության կրկնակի հերոս դարձել զորավար Բաղրամյանը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եսայանը։
Նրա խոսքով՝ ավագ դպրոցի շատ աշակերտներ այժմ չեն կարող նշել Հայրենական մեծ պատերազմի հայտնի մարտերը և պատասխանել, թե ով է հաղթել դրանցում և ինչու, իսկ ռազմական պատրաստության դասագրքերում թույլ են տրվել կոպտագույն սխալներ. այսպես, օրինակ, գնդապետի կոչումը նկարազարդված է մայորի ուսադիրներով։
Վետերանների միության ղեկավարը նշում է, որ նման «չգիտելիքի պաշարով» պատանիները մեկնում են ժամկետային ծառայության՝ ապահովելու ազգային անվտանգությունը: Եվ ինչպե՞ս չանհանգստանալ։
«Բայց չէ՞ որ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներից մենք չորրորդն ենք Հայրենական պատերազմի հերոսների և զոհերի թվով՝ ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո։ Մենք ունենք չորս մարշալ, մեկ ծովակալ, Խորհրդային Միության երկու կրկնակի հերոս։ Խոսքը նույն մարշալ Բաղրամյանի և փառապանծ օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին է», - ասում է Եսայանը։
Մարշալի կենսագրությունը պետք է օրինակելի լինի երիտասարդ սերնդի համար։ Եսայանը մանրամասն պատմում է, թե ինչպես էր մինչև Սարդարապատի ճակատամարտը Բաղրամյանը ծառայում որպես երկաթուղային և հյուծված ու վիրավոր հայրենակիցների հետ միասին դիմավորում գնացքները։ Հենց այդ ժամանակ էլ նա որոշել է զինվորական դառնալ՝ կամավոր միանալով բանակին։
Եսայանի ղեկավարած կազմակերպությունը կրում է Բաղրամյանի անունը. այն հանրապետության ամենահին հասարակական միավորումներից մեկն է։ Վետերանների միությունը 65 տարեկան է: Գնդապետը հիշեցնում է, որ պատերազմի տարիներին Հայաստանից ռազմաճակատ է մեկնել երեք հարյուր հազար մարդ, ևս երկու հարյուր հազար հայ զինակոչվել է և կամավորագրվել խորհրդային այլ հանրապետություններից, իսկ հակահիտլերյան կոալիցիայի այլ երկրների բանակներում կռվել են հարյուր հազար մեր հայրենակիցներ: Դա գնահատում և հիշում են ոչ միայն Հայաստանում. հաղթանակի 80-ամյակին նվիրված մոսկովյան
զորահանդեսին մասնակցելու են երկու հայ վետերաններ:
«Այսօր Հայաստանում ապրում են Հայրենական մեծ պատերազմի շուրջ 30 մասնակիցներ։ Նրանցից ամենաերիտասարդը 99 տարեկան է: Սրտի ցավով եմ հիշում այն մասին, թե ինչպես Լեռնային Ղարաբաղից՝ բազմաթիվ փառապանծ զորահրամանատարներ տված հողից հայ բնակչության արտագաղթի ժամանակ ճանապարհին ապրումներից մահացավ պատերազմի վետերաններից մեկը», - ասում է Եսայանը։
Կազմակերպությունը պատրաստվում է Մեծ հաղթանակի հոբելյանը արժանապատվորեն նշել Երևանում: Վետերանները միության ղեկավարի հետ միասին ծաղիկներ ու ծաղկեպսակներ կդնեն Մայր հայրենիքի հուշարձանի անմար կրակի մոտ, կմասնակցեն «Անմահ գնդի» երթին և իրենց պատվավոր առաքելությունը կավարտեն տնավարի գցած սեղանի շուրջ:
«Մեր նկատմամբ շատ ուշադիր են և՛ պետությունը, և՛ հասարակական գործիչները։ Ամեն ամիս վետերանները ստանում են 100 հազար դրամ նպաստ, բայց կարևոր է նաև բարոյահոգեբանական վերաբերմունքը: Օրինակ՝ «Անմահ գնդի» կազմակերպիչները իրենց վրա են վերցնում յուրաքանչյուր վետերանի հարյուրամյակի տոնակատարությունը։ Միշտ մեր կողքին են մեր ռուս հայրենակիցների «Ժառանգություն և առաջընթաց» կազմակերպությունը, ինչպես նաև Հրաչյա Պողոսյանը Սանկտ Պետերբուրգից և ընկերները «Մոսկվայի տնից» ու Երևանում «Ռուսական տնից», - ասում է Եսայանը։
Գնդապետը հիշեցնում է` նա, ով մոռանում է անցյալը, ապագա չունի: Ասում է` անցյալը մեզ համար դաս է, անցյալը մեզ համար օրինակ է, դրա համար էլ նողները շարունակում են իրենց երեխաներին կոչել հին ժամանակների հերոսների անուններով: