https://arm.sputniknews.ru/20250328/ukrainaci-nakhkin-zinvvorakannery-patmel-en-otarerkrja-vardzkanneri-ev-hrahangichneri-masin-87253862.html
Ուկրաինացի նախկին զինվորականները պատմել են օտարերկրյա վարձկանների և հրահանգիչների մասին
Ուկրաինացի նախկին զինվորականները պատմել են օտարերկրյա վարձկանների և հրահանգիչների մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել հատուկ ռազմական գործողության գոտում կոլումբիացի վարձկանների ոչնչացման մասին։ 28.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-28T14:40+0400
2025-03-28T14:40+0400
2025-03-28T14:40+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
վարձկաններ
ռուսաստան
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1c/87239944_0:0:1281:720_1920x0_80_0_0_258d00dbbc4cf0487faf10beaf880aa0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Մի խումբ կոլոմբիացի վարձկաններ են նկատվել ԴԺՀ Կրասնոարմեյսկում (ուկրաինական անվանումը՝ Պոկրովսկ) 2024 թվականի օգոստոսին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է գերեվարված ուկրաինացի զինծառայող Ալեքսանդր Սմոլնիկովը։«2024 թվականի օգոստոսին էր, Պոկրովսկ քաղաքում։ Ութ հոգանոց խումբ էր, ջահել տղաներ էին: Արտաքինից ընդհանուր առմամբ երևում էր, որ օտարերկրացիներ են: Կոլումբիացիներ։ Հասկանալի էր, որ զինվորական մարդիկ են, վարձկաններ»,-պատմել է գերին։Նրա խոսքով՝ բոլոր վարձկանները վզին զինվորական ժետոններով շղթաներ էին կրում։Միևնույն ժամանակ Ռուսաստանի կողմն անցած նախկին ուկրաինացի զինծառայողը պատմել է, որ օտարերկրյա հրահանգիչները, որոնք պետք է Ուկրաինայի զինված ուժերին սովորեցնեին օգտագործել արևմտյան զենքը, Ռուսաստանի զինված ուժերի հարվածից հետո փախել են Ուկրաինայում գտնվող զինափորձարանից:Կուրսկի սահմանամերձ գոտում վարձկանները կրակում էին նահանջողների վրա. ուկրաինացի գերիԶինվորականը պատմել է, որ օտարերկրացիները Ուկրաինայի ԶՈւ-ի համար զենք էին բերել՝ Browning համակարգի գնդացիրներ, ամերիկյան MK19 նռնականետներ և NLAW հակատանկային շարժական համալիրներ։«Մոտ 15 հոգի էին, և նրանք պետք է մեզ սովորեցնեին օգտվել այդ զենքից»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում է զինծառայողի խոսքերը, որոնք ասվել են Մաքսիմ Կրիվոնոսի ջոկատի մարտիկների և օտարերկրյա լրագրողների հանդիպման ժամանակ:Սակայն, նրա խոսքով, երբ ռուսական բանակի կողմից «նվեր» է եկել, հրահանգիչները «գոլորշիացել են»՝ հասկանալով, որ ռազմաճակատը կատակ բան չէ։Արդյունքում ուկրաինացի զինվորականները ստիպված են եղել ինքնուրույն սովորել օգտվել բերված զենքից՝ YouTube-ի տեսանյութերի օգնությամբ։ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Կիևի ռեժիմն օտարերկրյա վարձկաններին օգտագործում է որպես «թնդանոթի միս», իսկ ՌԴ զինվորականները կշարունակեն ոչնչացնել նրանց Ուկրաինայի ողջ տարածքում: Իրենք՝ փողի դիմաց կռվելու եկածները, շատ հարցազրույցներում խոստովանել են, որ ուկրաինացի զինվորականները վատ են համակարգում իրենց գործողությունները, իսկ մարտերում գոյատևելու հնարավորությունը փոքր է, քանի որ հակամարտության ինտենսիվությունը համեմատելի չէ իրենց ծանոթ Աֆղանստանի և Մերձավոր Արևելքի հետ:Բրյանսկում վնասազերծած վարձկանների մեջ ԱՄՆ-ի, Լեհաստանի, Կանադայի քաղաքացիներ են. ԶախարովաՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքն ամրապնդվել է ուկրաինական հակամարտության կողմի կարգավիճակում՝ վարձկաններ ուղարկելով ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է համարել, որ մի շարք երկրներ վարձկանների անվան տակ Ուկրաինայի տարածք են ուղարկում իրենց կադրային զինվորականներին:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1c/87239944_155:0:1115:720_1920x0_80_0_0_1cecfe5d18859d64dc2ecdaabe7deabe.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարձկաններ, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
վարձկաններ, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ուկրաինացի նախկին զինվորականները պատմել են օտարերկրյա վարձկանների և հրահանգիչների մասին
Ավելի վաղ հայտնի էր դարձել հատուկ ռազմական գործողության գոտում կոլումբիացի վարձկանների ոչնչացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Մի խումբ կոլոմբիացի վարձկաններ են նկատվել ԴԺՀ Կրասնոարմեյսկում (ուկրաինական անվանումը՝ Պոկրովսկ) 2024 թվականի օգոստոսին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է գերեվարված ուկրաինացի զինծառայող Ալեքսանդր Սմոլնիկովը։
«2024 թվականի օգոստոսին էր, Պոկրովսկ քաղաքում։ Ութ հոգանոց խումբ էր, ջահել տղաներ էին: Արտաքինից ընդհանուր առմամբ երևում էր, որ օտարերկրացիներ են: Կոլումբիացիներ։ Հասկանալի էր, որ զինվորական մարդիկ են, վարձկաններ»,-պատմել է գերին։
Նրա խոսքով՝ բոլոր վարձկանները վզին զինվորական ժետոններով շղթաներ էին կրում։
Միևնույն ժամանակ Ռուսաստանի կողմն անցած նախկին ուկրաինացի զինծառայողը պատմել է, որ օտարերկրյա հրահանգիչները, որոնք պետք է Ուկրաինայի զինված ուժերին սովորեցնեին օգտագործել արևմտյան զենքը, Ռուսաստանի զինված ուժերի հարվածից հետո փախել են Ուկրաինայում գտնվող զինափորձարանից:
Զինվորականը պատմել է, որ օտարերկրացիները Ուկրաինայի ԶՈւ-ի համար զենք էին բերել՝ Browning համակարգի գնդացիրներ, ամերիկյան MK19 նռնականետներ և NLAW հակատանկային շարժական համալիրներ։
«Մոտ 15 հոգի էին, և նրանք պետք է մեզ սովորեցնեին օգտվել այդ զենքից»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում է զինծառայողի խոսքերը, որոնք ասվել են Մաքսիմ Կրիվոնոսի ջոկատի մարտիկների և օտարերկրյա լրագրողների հանդիպման ժամանակ:
Սակայն, նրա խոսքով, երբ ռուսական բանակի կողմից «նվեր» է եկել, հրահանգիչները «գոլորշիացել են»՝ հասկանալով, որ ռազմաճակատը կատակ բան չէ։
Արդյունքում ուկրաինացի զինվորականները ստիպված են եղել ինքնուրույն սովորել օգտվել բերված զենքից՝ YouTube-ի տեսանյութերի օգնությամբ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Կիևի ռեժիմն օտարերկրյա վարձկաններին օգտագործում է որպես «թնդանոթի միս», իսկ ՌԴ զինվորականները կշարունակեն ոչնչացնել նրանց Ուկրաինայի ողջ տարածքում: Իրենք՝ փողի դիմաց կռվելու եկածները, շատ հարցազրույցներում խոստովանել են, որ ուկրաինացի զինվորականները վատ են համակարգում իրենց գործողությունները, իսկ մարտերում գոյատևելու հնարավորությունը փոքր է, քանի որ հակամարտության ինտենսիվությունը համեմատելի չէ իրենց ծանոթ Աֆղանստանի և Մերձավոր Արևելքի հետ:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքն ամրապնդվել է ուկրաինական հակամարտության կողմի կարգավիճակում՝ վարձկաններ ուղարկելով ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է համարել, որ մի շարք երկրներ վարձկանների անվան տակ Ուկրաինայի տարածք են ուղարկում իրենց կադրային զինվորականներին: