00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
08:20
Ուղիղ եթեր
Լուրեր
09:34
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կուրսկի սահմանամերձ գոտում վարձկանները կրակում էին նահանջողների վրա. ուկրաինացի գերի

Բաժանորդագրվել
Նազար Վալեչենկոյին գերի են վերցրել Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանում։ Նա ասում է, որ չէր ուզում կռվել և փորձում էր ամեն ինչ անել առաջնագծում չհայտնվելու համար:
Օտարերկրյա վարձկանները Կուրսկի սահմանամերձ գոտում կրակում են նահանջող ուկրաինական զորքի վրա։ Այս մասին պատմում է գերեվարված ուկրաինացի զինվորական Նազար Վալեչենկոն, որը պնդում է, որ ի սկզբանե պետք է մնար թիկունքում, հսկեր Պոլտավայի մարզում գտնվող գործարանը, ինչի համար երկու տարի առաջ 5 հազար դոլար է վճարել զինկոմիսարիատում։
Որոշ ժամանակ կաշառքը գործում էր` մինչև Ուկրաինան սկսեց բոլորին զանգվածաբար ուղարկել Սումիի մարզ:
Հիմա նա պատմում է, թե ինչպես է կորցրել գրեթե բոլոր ծառայակիցներին։ Պնդում է, որ ընկերների մի մասը ոչնչացվել է ոչ թե «Հյուսիս» զորախմբի զինծառայողների կողմից, այլ Ուկրաինայի զինված ուժերի օտարերկրյա վարձկանների ստորաբաժանումների։ Այս մասին նա իմացել է ռադիոկապից։ Ասում է` լսել է հրամաններն ու կոորդինատները, որոնք ստացել են Ուկրաինայի զինված ուժերի գնդացրորդները օտարերկրյա վարձկաններից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0