https://arm.sputniknews.ru/20250328/inchpes-e-harkajin-bazan-hajtnvel-pashinjani-nakhkin-ognakani-mvot-pek-meknabanutjuny-87231498.html
Ինչպե՞ս է հարկային բազան հայտնվել Փաշինյանի նախկին օգնականի մոտ․ ՊԵԿ մեկնաբանությունը
Ինչպե՞ս է հարկային բազան հայտնվել Փաշինյանի նախկին օգնականի մոտ․ ՊԵԿ մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Համընդհանուր հայտարարգրման ներդրման ֆոնին հանրության շրջանում ավելի ու ավելի շատ հարցեր են ծագում պետական կառույցներին տրամադրվող տվյալների անվտանգության... 28.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-28T08:55+0400
2025-03-28T08:55+0400
2025-03-28T08:55+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
կորոնավիրուսը աշխարհում
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
անձնական տվյալներ
հարցում
նաիրի սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2278/26/22782699_0:0:1001:563_1920x0_80_0_0_3ab313861a146d7a96fb5461366e72b3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն չի պատասխանել Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչպես է տնտեսվարողների հարկային վճարումների բազան հայտնվել վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի ձեռքում` առաջարկելով ինքնուրույն պարզել դա։Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ձեռքի տակ ունեցել է տնտեսվարողների և նրանց հարկային վճարումների տվյալների բազան։Մենք որոշեցինք հետևել ՊԵԿ–ի խորհրդին և պարզել, թե ինչպես է Սարգսյանի մոտ հայտնվել այդ բազան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնեց, որ համակարգում էր աշխատանքները պետական աջակցության մի շարք ծրագրերի շրջանակում։ Դա վերաբերում էր, մասնավորապես, ՀՀ կառավարության 8-րդ միջոցառմանը (վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին աջակցելու վերաբերյալ)։Նա հստակեցրեց, որ իր նախկին պաշտոնի բերումով հասանելիություն է ունեցել առաջին մակարդակի գաղտնի տվյալներին։Մենք հարցում ուղարկեցինք ՀՀ Պետեկամուտների կոմիտե և հետաքրքրվեցինք, թե արդյոք Սարգսյանն այդ տեղեկատվությունը ստանալու իրավունք ուներ, ինչպես նաև թե պաշտոնյաներից ովքեր իրավունք ունեն նման տեղեկատվություն ստանալու։Միկրոբիզնեսը կաշխատի «ручной тормоз»–ը քաշած. Փաշինյանի նախկին օգնականն ԱԺ էր եկել տրցակովՊԵԿ–ից մեզ տեղեկացրին, որ ուսումնասիրել են Սարգսյանի հայտարարությունները և պարզել, որ խոսքը վերաբերում է ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի ժամանակ իրականացված միջոցառումների շրջանակներում ստացված տեղեկատվությանը։Նշենք, որ տվյալների անվտանգության հարցը հերթական անգամ հանրության ուշադրության առարկա է դարձել համընդհանուր հարկային հայտարարագրի ներդրման ֆոնին։ Սոցցանցերում բարձրացվում է քաղաքացիների՝ իշխանություններին տրամադրվող անձնական տվյալների անվտանգության հարցը։ Սարգսյանի հայտարարության վրա մեր ուշադրությունը հրավիրել է հենց սոցցանցերի օգտատերերից մեկը։Ի դեպ, Sputnik Արմենիան ՊԵԿ-ից հետաքրքրվել էր նաև, թե ովքեր են հասանելիություն ունենալու քաղաքացիների հարկային հայտարարագրերի բազային։ Մեր այդ հարցին ևս չեն պատասխանել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2278/26/22782699_0:0:1001:751_1920x0_80_0_0_51543cb9bae1f284ce9eacd1b1bc4fa4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անձնական տվյալներ, հարցում, նաիրի սարգսյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ), կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անձնական տվյալներ, հարցում, նաիրի սարգսյան
Ինչպե՞ս է հարկային բազան հայտնվել Փաշինյանի նախկին օգնականի մոտ․ ՊԵԿ մեկնաբանությունը
Համընդհանուր հայտարարգրման ներդրման ֆոնին հանրության շրջանում ավելի ու ավելի շատ հարցեր են ծագում պետական կառույցներին տրամադրվող տվյալների անվտանգության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն չի պատասխանել
Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչպես է տնտեսվարողների հարկային վճարումների բազան հայտնվել վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի ձեռքում` առաջարկելով ինքնուրույն պարզել դա։
Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ձեռքի տակ ունեցել է տնտեսվարողների և նրանց հարկային վճարումների տվյալների բազան։
Մենք որոշեցինք հետևել ՊԵԿ–ի խորհրդին և պարզել, թե ինչպես է Սարգսյանի մոտ հայտնվել այդ բազան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնեց, որ համակարգում էր աշխատանքները պետական աջակցության մի շարք ծրագրերի շրջանակում։ Դա վերաբերում էր, մասնավորապես, ՀՀ կառավարության 8-րդ միջոցառմանը (վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին աջակցելու վերաբերյալ)։
«Այս ծրագիրը մի քանի ամիս է տևել։ Երբ կորոնավիրուսի համավարակն անցավ, ծրագիրն էլ վերջացավ»,-ասաց Սարգսյանը։
Նա հստակեցրեց, որ իր նախկին պաշտոնի բերումով հասանելիություն է ունեցել առաջին մակարդակի գաղտնի տվյալներին։
Մենք հարցում ուղարկեցինք ՀՀ Պետեկամուտների կոմիտե և հետաքրքրվեցինք, թե արդյոք Սարգսյանն այդ տեղեկատվությունը ստանալու իրավունք ուներ, ինչպես նաև թե պաշտոնյաներից ովքեր իրավունք ունեն նման տեղեկատվություն ստանալու։
ՊԵԿ–ից մեզ տեղեկացրին, որ ուսումնասիրել են Սարգսյանի հայտարարությունները և պարզել, որ խոսքը վերաբերում է ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի ժամանակ իրականացված միջոցառումների շրջանակներում ստացված տեղեկատվությանը։
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ-ում Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ժամանակ ՀՀ կառավարության կողմից տնտեսական հետևանքների չեզոքացման և տնտեսական աջակցման միջոցառումների իրականացման նպատակով ընդունվել են բազմաթիվ իրավական ակտեր, ուստի առաջարկում ենք վկայակոչել հայտարարությամբ նշված համապատասխան միջոցառումը, ինչի պարագայում հնարավոր կլինի քննարկել գրությամբ բարձրացված հարցադրումների վերաբերյալ դիրքորոշում (տեղեկատվություն) տրամադրելու հարցը»,–պատասխանել են ՊԵԿ–ից:
Նշենք, որ տվյալների անվտանգության հարցը հերթական անգամ հանրության ուշադրության առարկա է դարձել համընդհանուր հարկային հայտարարագրի ներդրման ֆոնին։ Սոցցանցերում բարձրացվում է քաղաքացիների՝ իշխանություններին տրամադրվող անձնական տվյալների անվտանգության հարցը։ Սարգսյանի հայտարարության վրա մեր ուշադրությունը հրավիրել է հենց սոցցանցերի օգտատերերից մեկը։
Ի դեպ,
Sputnik Արմենիան ՊԵԿ-ից հետաքրքրվել էր նաև, թե ովքեր են հասանելիություն ունենալու քաղաքացիների հարկային հայտարարագրերի բազային։ Մեր այդ հարցին ևս չեն պատասխանել։