https://arm.sputniknews.ru/20250328/bvolvoris-kalanavvoren-irenq-mnan-guce-yntrven-grigvorjany-gjumru-yntrutjunneri-masin-87249086.html
Բոլորիս կալանավորեն, իրենք մնան, գուցե ընտրվեն. Գրիգորյանը` Գյումրու ընտրությունների մասին
Բոլորիս կալանավորեն, իրենք մնան, գուցե ընտրվեն. Գրիգորյանը` Գյումրու ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանում միաժամանակ 3 դատավարություն է ընթանում Մարտուն Գրիգորյանի հոր, որդու և «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Սոֆյա Թորոսյանի... 28.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-28T13:01+0400
2025-03-28T13:01+0400
2025-03-28T13:12+0400
հայաստան
գյումրի
մարտուն գրիգորյան
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65622422_0:41:1600:942_1920x0_80_0_0_9eb2c9a4a65949f6439888531942b841.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը վստահ է` իշխանությունները չեն կարող հաղթել ու այդ պատճառով էլ ճնշումներ են գործադրում։Մարտի 27-ին հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը։ Նա մանրամասնել էր, որ մարտի սկզբին որպես պատգամավոր փողոցներ է «շեբենապատել», ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։ Նույն օրը «շեբենի գործով» ձերբակալվեցին Գրիգորյանի հայրը և որդին։ Մարտի 28-ին` վաղ առավոտյան, հակակոռուպցիոն դատարանը մերժեց Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը: Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։Այժմ միաժամանակ 3 դատավարություն է ընթանում Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի, որդու` Կարեն Գրիգորյանի, ինչպես նաև «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Սոֆյա Թորոսյանի գործերով։Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65622422_165:0:1585:1065_1920x0_80_0_0_cfa149400498822352a2fdb842a13a5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, մարտուն գրիգորյան, տիմ ընտրություններ
հայաստան, գյումրի, մարտուն գրիգորյան, տիմ ընտրություններ
Բոլորիս կալանավորեն, իրենք մնան, գուցե ընտրվեն. Գրիգորյանը` Գյումրու ընտրությունների մասին
13:01 28.03.2025 (Թարմացված է: 13:12 28.03.2025) Հակակոռուպցիոն դատարանում միաժամանակ 3 դատավարություն է ընթանում Մարտուն Գրիգորյանի հոր, որդու և «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Սոֆյա Թորոսյանի գործերով
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը վստահ է` իշխանությունները չեն կարող հաղթել ու այդ պատճառով էլ ճնշումներ են գործադրում։
Մարտի 27-ին հայտնել էինք, որ իրավապահները
խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը։ Նա մանրամասնել էր, որ մարտի սկզբին որպես պատգամավոր փողոցներ է «շեբենապատել», ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։ Նույն օրը «շեբենի գործով» ձերբակալվեցին Գրիգորյանի հայրը և որդին։ Մարտի 28-ին` վաղ առավոտյան, հակակոռուպցիոն դատարանը
մերժեց Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը: Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Այժմ միաժամանակ 3 դատավարություն է ընթանում Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի, որդու` Կարեն Գրիգորյանի, ինչպես նաև «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Սոֆյա Թորոսյանի գործերով։
«Իշխանությունները Գյումրիում չեն կարող հաղթել, միակ տարբերակը ճնշում գործադրելն է ու խոցելի թեկնածուով (խոսքը Վարդան Ղուկասյանի մասին է. խմբ.) իշխանություն վերցնելը` ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։ Այսինքն` եթե Վարդան Ղուկասյանն ընտրվի քաղաքապետ ու նրան կալանքի տանեն, ստացվում է, որ կիզոլացնեն, ու դրա արդյունքում կրկին կլինի ժամանակավոր պաշտոնակատար, կրկին լարվածություններ։ Այդ իրավիճակում էլ իշխանությունները կկարողանան «ջարդել» ընդդիմադիրներին։ Այսպես ասեմ` եթե բոլորիս կալանավորեն, իրենք մնան, գուցե ընտրվեն»,– նշեց Մարտուն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու
հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։