https://arm.sputniknews.ru/20250328/adts-n-kankhel-e-mvoskvajum-ukrainaji-hatuk-tsarajutjunneri-nakhapatrastats-ahabekchutjuny-87248711.html
ԱԴԾ–ն կանխել է Մոսկվայում Ուկրաինայի հատուկ ծառայությունների նախապատրաստած ահաբեկչությունը
ԱԴԾ–ն կանխել է Մոսկվայում Ուկրաինայի հատուկ ծառայությունների նախապատրաստած ահաբեկչությունը
Sputnik Արմենիա
Ահաբեկիչը խոստովանել է, որ 2025 թվականի փետրվարին հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ 28.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-28T12:30+0400
2025-03-28T12:30+0400
2025-03-28T13:02+0400
տեսանյութեր
տեսանյութ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
մոսկվա
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1c/87243998_0:0:1280:720_1920x0_80_0_0_dcbb710cdef143cca456d8f3dcf5e341.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․ Մոսկվայում ռուսաստանցի է ձերբակալվել, որն ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ մտադիր էր Մոսկվայում վարչական շենք պայթեցնել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ի հանրային կապերի կենտրոնը:Նշվում է, որ նրա մոտ 5– կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել։Մեղադրյալը խոստովանել է, որ 2025 թվականի փետրվարին հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և համակարգողի հանձնարարությամբ թաքստոցից ժամացույցի մեխանիզմով ինքնաշեն պայթուցիկ սարք է վերցրել, որը պետք է տեղադրվեր Մոսկվայում վարչական շենքերից մեկում։Ղրիմում մզկիթի հրկիզում նախապատրաստող նեոնացիստ է ձերբակալվել․ ԱԴԾ վարչություն«Համակարգողը խոստացել էր ահաբեկչությունից հետո ապահովել նրա մեկնումը Ուկրաինա՝ ՌԴ ԶՈւ-ի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Ձերբակալվածց առգրավվել է 5 կգ քաշով, ամոնալի հիմքով, օգտագործման համար պատրաստ պայթուցիկ սարք, ինչպես նաև սմարթֆոն, որն օգտագործվել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետ կապի համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:Ահաբեկչության փորձի և պայթուցիկ սարքերի ապօրինի տեղափոխման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդն ընդունել է մեղքը և համագործակցում է հետաքննության հետ։
մոսկվա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1c/87243998_307:0:1267:720_1920x0_80_0_0_a4264faa46f93c9f07225beeb2a685ec.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, մոսկվա, ուկրաինա, видео
տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, մոսկվա, ուկրաինա, видео
ԱԴԾ–ն կանխել է Մոսկվայում Ուկրաինայի հատուկ ծառայությունների նախապատրաստած ահաբեկչությունը
12:30 28.03.2025 (Թարմացված է: 13:02 28.03.2025) Ահաբեկիչը խոստովանել է, որ 2025 թվականի փետրվարին հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․ Մոսկվայում ռուսաստանցի է ձերբակալվել, որն ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ մտադիր էր Մոսկվայում վարչական շենք պայթեցնել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ի հանրային կապերի կենտրոնը:
Նշվում է, որ նրա մոտ 5– կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել։
«Մոսկվայում ձերբակալվել է նախկինում Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105-րդ՝ «Սպանություն», 163-րդ՝ «Շորթում», 161-րդ՝ «Կողոպուտ» հոդվածներով դատված Ռուսաստանի 1972 թվականին ծնված քաղաքացի, որն ուկրաինական հատուկ ծառայությունների շահերից ելնելով` մարդկանց զանգվածային կուտակման վայրերում ինքնաշեն սարքի պայթեցում էր ծրագրում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մեղադրյալը խոստովանել է, որ 2025 թվականի փետրվարին հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և համակարգողի հանձնարարությամբ թաքստոցից ժամացույցի մեխանիզմով ինքնաշեն պայթուցիկ սարք է վերցրել, որը պետք է տեղադրվեր Մոսկվայում վարչական շենքերից մեկում։
«Համակարգողը խոստացել էր ահաբեկչությունից հետո ապահովել նրա մեկնումը Ուկրաինա՝ ՌԴ ԶՈւ-ի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Ձերբակալվածց առգրավվել է 5 կգ քաշով, ամոնալի հիմքով, օգտագործման համար պատրաստ պայթուցիկ սարք, ինչպես նաև սմարթֆոն, որն օգտագործվել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետ կապի համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ահաբեկչության փորձի և պայթուցիկ սարքերի ապօրինի տեղափոխման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդն ընդունել է մեղքը և համագործակցում է հետաքննության հետ։