https://arm.sputniknews.ru/20250327/voreve-majraqaghaqi-aravelutjun-chi-trvum-kvostanjany-hamadzajnagri-stvoragrman-teghi-masin-87212956.html
Որևէ մայրաքաղաքի առավելություն չի տրվում. Կոստանյանը` համաձայնագրի ստորագրման տեղի մասին
Որևէ մայրաքաղաքի առավելություն չի տրվում. Կոստանյանը` համաձայնագրի ստորագրման տեղի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանի համար նախընտրելին ստորագրման սցենարն է, մնացածը բոլոր հարցերը քննարկելի են ու երկրորդական։ 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T13:31+0400
2025-03-27T13:31+0400
2025-03-27T13:31+0400
վահան կոստանյան
խաղաղության պայմանագիր
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71667059_0:44:1600:944_1920x0_80_0_0_333d118c75150fb12edf612ab69cadf1.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն մայրաքաղաքին չի տրվում, թե որտեղ այն կստորագրվի։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, մնում է միայն համաձայնեցնեն ստորագրման վայրն ու օրը, սպասում են ադրբեջանական կողմի արձագանքին։«ՀՀ–ի համար նախընտրելին ստորագրման սցենարն է, մնացած բոլոր հարցերը քննարկելի են ու երկրորդական»,– ընդգծեց փոխնախարարը։Կոստանյանը դժվարացավ մեկնաբանել, թե ինչու է Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածում` իբր սահմանին հայկական կողմից կրակոցներ են հնչում, սակայն հստակորեն կարող է արձանագրել` խաղաղության մթնոլորտի վրա այս կեղծ հայտարարությունները որևէ կերպ չեն ազդում։Փաշինյանն Ալիևին առաջարկ է արելԻնչ վերաբերում է ՀՀ–ում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին Բաքվի մյուս հայտարարությանը, ՀՀ ԱԳ փոխնախարարն արձագանքեց` ասելով. «Բազմիցս ասել ենք, որ խաղաղության պայմանագրում նման դրույթ չկա և նման օրակարգ մեզ համար չկա»։Կոստանյանն անդրադարձավ նաև լրագրողի այն հարցին, որ ադրբեջանական կողմը ՀՀ–ից պահանջում է քայլեր ձեռնարկել պատժելու արցախյան պատերազմների մասնակիցներին։«Այսպիսի հատարարություններն արվում են` ստվերելու կամ որպես հակաարշավ Ադրբեջանում այս պահին ընթացող իրավական պրոցեսներին (որոնք դժվար է անգամ իրավական անվանելը) ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ։ Բնականաբար, միջազգային հանրությունը և ՀՀ–ն կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել այս գործընթանցները և ազատ արձակել մեր հայրենակիցներին։ Դրան ի պատասխան Ադրբեջանը նման հայտարարություններով է հանդես գալիս»,–ասաց ՀՀ փոխարտգործնախարարը։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71667059_121:0:1545:1068_1920x0_80_0_0_4c3b4624288f08a144cf18e37bd29b04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան կոստանյան, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
վահան կոստանյան, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Որևէ մայրաքաղաքի առավելություն չի տրվում. Կոստանյանը` համաձայնագրի ստորագրման տեղի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանի համար նախընտրելին ստորագրման սցենարն է, մնացածը բոլոր հարցերը քննարկելի են ու երկրորդական։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն մայրաքաղաքին չի տրվում, թե որտեղ այն կստորագրվի։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, մնում է միայն համաձայնեցնեն ստորագրման վայրն ու օրը, սպասում են ադրբեջանական կողմի արձագանքին։
«ՀՀ–ի համար նախընտրելին ստորագրման սցենարն է, մնացած բոլոր հարցերը քննարկելի են ու երկրորդական»,– ընդգծեց փոխնախարարը։
Կոստանյանը դժվարացավ մեկնաբանել, թե ինչու է Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածում` իբր սահմանին հայկական կողմից կրակոցներ են հնչում, սակայն հստակորեն կարող է արձանագրել` խաղաղության մթնոլորտի վրա այս կեղծ հայտարարությունները որևէ կերպ չեն ազդում։
Ինչ վերաբերում է ՀՀ–ում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին Բաքվի մյուս հայտարարությանը, ՀՀ ԱԳ փոխնախարարն արձագանքեց` ասելով. «Բազմիցս ասել ենք, որ խաղաղության պայմանագրում նման դրույթ չկա և նման օրակարգ մեզ համար չկա»։
Կոստանյանն անդրադարձավ նաև լրագրողի այն հարցին, որ ադրբեջանական կողմը ՀՀ–ից պահանջում է քայլեր ձեռնարկել պատժելու արցախյան պատերազմների մասնակիցներին։
«Այսպիսի հատարարություններն արվում են` ստվերելու կամ որպես հակաարշավ Ադրբեջանում այս պահին ընթացող իրավական պրոցեսներին (որոնք դժվար է անգամ իրավական անվանելը) ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ։ Բնականաբար, միջազգային հանրությունը և ՀՀ–ն կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել այս գործընթանցները և ազատ արձակել մեր հայրենակիցներին։ Դրան ի պատասխան Ադրբեջանը նման հայտարարություններով է հանդես գալիս»,–ասաց ՀՀ փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: