00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
15:46
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:58
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի կին ներկայացուցչին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե

© Photo : Screenshot / 24 newsԳյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի խուզարկությունը
Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի խուզարկությունը - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025
Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի խուզարկությունը
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր դաշինքի առաջնորդը իրավապահների գործողությունները որակել է որպես քաղաքական հետապնդում։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին Գյումրիից տեղափոխել են Երևանի հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարել «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի Գյումրու գրասենյակում։
«Սրանով նրանք լուրջ վնաս են հասցնում մեր երկրի վարկանիշին, հարվածի տակ դնում իրենց իշխանությունը։ Նրանք տարան նրան (Էմմա Գրիգորյանին - խմբ.) Երևան՝ երկու անչափահաս երեխաներին բաժանելով մորից՝ ստիպելով նրանց սթրես ապրել», - ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Էմմա Գրիգորյանը դաշինքի կողմնակիցներից է, առանցքային դերակատարում չունի և նույնիսկ նախընտրական ցուցակի առաջին տասնյակում չէ։
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն իր հերթին կարծում է, որ այս քայլով իշխանությունները փորձում են քաղաքական խոչընդոտներ առաջացնել, հատկապես այսօրվա իրենց հանրահավաքից առաջ։
«Դատապարտում ենք այս ամոթալի գործողությունները։ Համարում ենք կոնկրետ քաղաքական հետապնդում», – ասաց Թևանյանը։
Նա կոչ արել քաղաքացիներին, իրենց համախոհներին արձագանքել ստեղծված իրավիճակին։
Թևանյանի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ չի կարողանա պահպանել Գյումրիում «զավթած» իշխանությունը, դրա համար էլ նման քայլերի է դիմում։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ առաջիկա ընտրությունների հետ կապված ընտրակաշառքի մի քանի դեպքերով վարույթ է հարուցվել։ Հրապարակվել է զրույցի ձայնագրությունը։
Գյումրիում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։
Լրահոս
0