https://arm.sputniknews.ru/20250327/ete-ka-hancakazm-apa-petq-e-lini-iravakan-hamapataskhan-gnahatakan-nazeli-baghdasarjan-87220675.html
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Գյումրիում տեղի ունեցած խուզարկությունները
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Գյումրիում տեղի ունեցած խուզարկությունները
Sputnik Արմենիա
Բաղդասարյանը հայտարարեց, որ գյումրեցու քվեն չի վաճառվում։ 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T15:45+0400
2025-03-27T15:45+0400
2025-03-27T21:40+0400
հայաստան
գյումրի
նազելի բաղդասարյան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40272490_47:90:1600:963_1920x0_80_0_0_c2f540c5d0f24245f3e7751eefaf1b29.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ Եթե կա հանցակազմ, ապա պետք է լինի իրավական համապատասխան արձագանք։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քրատուղար, Գյումրու ավագանու թեկնածու Նազելի Բաղդասարյանը` անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած խուզարկություններին ու ձերբակալություններին։Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմիններն այսօր ստուգումներ են իրականացրել Գյումրիում` ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում, դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ վարույթ է նախաձեռնվել առաջիկա ընտրությունների հետ կապված ընտրակաշառք տալու մի քանի դեպքերի վերաբերյալ: Հրապարակվել է խոսակցության ձայնագրությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին։Նրա խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ տեղեկություններ է ունեցել այն մասին, որ գյումրեցիների կամարտահայտման վրա փորձել են ներգործություն իրականացնել, հորդորել է դիմել իրավապահ մարմիններին։ Անդրադառնալով այն զրույցներին, թե ինչու են իրավապահները գործողություններ կատարում ընտրություններից ընդամենը 3-4 օր առաջ, Բաղդասարյանը հակադարձեց՝ «իսկ քանի՞ օր առաջ պետք է արվեր»։Նա նաև հայտարարեց, որ Գյումրու համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն էլ իրեն բուլինգի է ենթարկում միայն այն պատճառով, որ ինքը կին է։Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40272490_78:0:1499:1066_1920x0_80_0_0_ba7c34495f56daedd1431954e7dc7249.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, նազելի բաղդասարյան, ընտրություններ
հայաստան, գյումրի, նազելի բաղդասարյան, ընտրություններ
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Գյումրիում տեղի ունեցած խուզարկությունները
15:45 27.03.2025 (Թարմացված է: 21:40 27.03.2025) Բաղդասարյանը հայտարարեց, որ գյումրեցու քվեն չի վաճառվում։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ Եթե կա հանցակազմ, ապա պետք է լինի իրավական համապատասխան արձագանք։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քրատուղար, Գյումրու ավագանու թեկնածու Նազելի Բաղդասարյանը` անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած խուզարկություններին ու ձերբակալություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմիններն այսօր
ստուգումներ են իրականացրել Գյումրիում` ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում, դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին
տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ վարույթ է նախաձեռնվել առաջիկա ընտրությունների հետ կապված ընտրակաշառք տալու մի քանի դեպքերի վերաբերյալ: Հրապարակվել է խոսակցության ձայնագրությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
ձերբակալվել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին։
«Ես այս պահին այստեղ եմ, որ փաստեմ՝ գյումրեցու քվեն չի վաճառվում, մնացածը իրավապահների տիրույթում է»,- հայտարարեց Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ տեղեկություններ է ունեցել այն մասին, որ գյումրեցիների կամարտահայտման վրա փորձել են ներգործություն իրականացնել, հորդորել է դիմել իրավապահ մարմիններին։ Անդրադառնալով այն զրույցներին, թե ինչու են իրավապահները գործողություններ կատարում ընտրություններից ընդամենը 3-4 օր առաջ, Բաղդասարյանը հակադարձեց՝ «իսկ քանի՞ օր առաջ պետք է արվեր»։
Նա նաև հայտարարեց, որ Գյումրու համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն էլ իրեն բուլինգի է ենթարկում միայն այն պատճառով, որ ինքը կին է։
Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու
հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։