00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
16:01
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ կարծում` գյումրեցին կուրացել է․ Սիմոնյանը` ընտրություններում հնարավոր պարտության մասին

© SputnikԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025
Բաժանորդագրվել
ԱԺ խոսնակը պնդում է՝ ՔՊ-ն քաղաքական ճնշումների ճանապարհով երբևէ չի գնացել։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ Որոշ թեկնածուներ փորձում են ճնշել ընտրողներին և մտածում են, որ հին ձևերն «անցնելու են»։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց խուզարկություններին ու ձերբակալություններին։ Սիմոնյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է, քաղաքական ճնշում չէ։
«Նման գործելաոճ մենք երբևիցե չենք կիրառել նույնիսկ այն ժամանակ, երբ դրանից կախված էր մեր կյանքը՝ ֆիզիկապես գոյությունը․ 2021թ․ մասին է խոսքը։ Մենք շատ տարբեր տեղերում պարտվել ենք ընտրություններում, և հիմա կան այլ կուսակցություններից ՏԻՄ ղեկավարներ»,- նշեց Սիմոնյանը։
Շեշտեց՝ եթե կա ընտրակաշառք, լինի «մեր Սարիկը», թե ուրիշ մեկը, պետք է պատժվի, սակայն հավելեց` մեղադրանքներ չկան այն թեկնածուների հասցեին, որոնց հասցեին չէին կարող լինել։
Ինչ վերաբերում է Գյումրու ընտրություններում ՔՊ-ի հաղթելու շանսերին և այն կանխատեսումներին, թե ՔՊ-ն կարող է պարտվել, Սիմոնյանը չի կարծում, թե ՔՊ-ն կարող է պարտվել։ Եթե պարտվի էլ, ըստ նրա, լավ չի լինի, բայց համապետական արտահերթ ընտրությունների կարիք չի լինի։
«Չեմ կարծում, որ գյումրեցին, ով միշտ ընտրությունների ժամանակ իր բարձր գիտակցությունը ցույց է տվել, այսօր պահի տակ կուրացել է ու չի տեսնում՝ ովքեր են մի կողմում, ովքեր` մյուս կողմում։ Էդ մարդկանց ամբողջ հաշվարկը նրա մեջ է, որ գյումրեցիները վախի մթնոլորտից կամ խուժանական, գողական բաներից ելնելով՝ չեն գնալու քվեարկության։ Վստահ եմ, որ գյումրեցին պատասխանը տալու է»,- ասաց Սիմոնյանը։
Լրագրողը հարց ուղղեց խորհրդարանի նախագահին՝ ի՞նչ կարծիք ունի Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակի մասին, որտեղ 99 հոգուց միայն 1-ն է, որ վարչական ռեսուրս տիրապետող կառույցի աշխատող չէ։
Սիմոնյանն առաջարկեց լրագրողներին ակտիվ լինել, և եթե վարչական ռեսուրսի օգտագործման որևէ դեպք բացահայտեն, բարձրաձայնեն այդ մասին։
Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։
Լրահոս
0