https://arm.sputniknews.ru/20250326/hzhmn-datapartel-e-azhum-lragrvoghneri-nkatmamb-ppts-ashkhatakicneri-pahvatsqy-87188193.html
ՀԺՄ–ն դատապարտել է ԱԺ–ում լրագրողների նկատմամբ ՊՊԾ աշխատակիցների պահվածքը
ՀԺՄ–ն դատապարտել է ԱԺ–ում լրագրողների նկատմամբ ՊՊԾ աշխատակիցների պահվածքը
Sputnik Արմենիա
Ժուռնալիստների միությունը դիմել է նաև գլխավոր դատախազությանը և հորդորել իրենց տարածած հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից... 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T20:50+0400
2025-03-26T20:50+0400
2025-03-26T20:50+0400
լրագրող
աժ (ազգային ժողով)
ժուռնալիստների միություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87187426_0:117:1600:1017_1920x0_80_0_0_24d1509b280011e785b5838fd68b0605.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է ՊՊԾ աշխատակիցների պահվածքն ԱԺ–ում լրագրողների ակցիայի ժամանակ։ Այս մասին միությունը հայտարարություն է տարածել։Նշենք, որ մարտի 26-ին ԱԺ անվտանգության աշխատակիցները խաղաղ ակցիա իրականացնող լրագրողներին խորհրդարանի օթյակից բռնի ուժով հեռացրել են։ Լրագրողները բողոքում էին իրենց գործընկեր Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքի դեմ։ Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա՝ կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր», «Լրագրողների հետ զգույշ» գրություններով։ «Լրագրողները քաղաքական ակցիա չէին իրականացնում, չէին գոռում, Նիկոլ Փաշինյանի թիմակցի պես չէին վիրավորում որևէ մեկին։ Լրագրողները պահանջում էին հարգել չխոչընդոտել իրենց։ Ամենուր տեղակայված անվտանգության ծառայողներն իրենց իրավունք են վերապահում լրագրողների ձեռքերը քաշքշել, նրանց ձեռքից պաստառներ խլել՝ իհարկե, ոչ առանց «վերևից»՝ քաղաքական ղեկավարությունից իջեցված հրամանի: Հիշեցնում ենք` ինչպես լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը, այնպես էլ լիազորություններից չբխող գործողություններ կատարելիս ֆիզիկական հարկադրանքի կիրառումը ենթադրում են քրեական պատասխանատվություն»,– ասված է հայտարարությունում։Միությունը գլխավոր դատախազությանը հորդորել է այս հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87187426_122:0:1478:1017_1920x0_80_0_0_43c3e7fc4a6028ddeaea953cc5cb93cd.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լրագրող, աժ (ազգային ժողով), ժուռնալիստների միություն
լրագրող, աժ (ազգային ժողով), ժուռնալիստների միություն
ՀԺՄ–ն դատապարտել է ԱԺ–ում լրագրողների նկատմամբ ՊՊԾ աշխատակիցների պահվածքը
Ժուռնալիստների միությունը դիմել է նաև գլխավոր դատախազությանը և հորդորել իրենց տարածած հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է ՊՊԾ աշխատակիցների պահվածքն ԱԺ–ում լրագրողների ակցիայի ժամանակ։ Այս մասին միությունը
հայտարարություն է տարածել։
Նշենք, որ մարտի 26-ին ԱԺ անվտանգության աշխատակիցները խաղաղ ակցիա իրականացնող լրագրողներին խորհրդարանի օթյակից բռնի ուժով հեռացրել են։ Լրագրողները բողոքում էին իրենց գործընկեր Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքի դեմ։ Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա՝ կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր», «Լրագրողների հետ զգույշ» գրություններով։
«Լրագրողները քաղաքական ակցիա չէին իրականացնում, չէին գոռում, Նիկոլ Փաշինյանի թիմակցի պես չէին վիրավորում որևէ մեկին։ Լրագրողները պահանջում էին հարգել չխոչընդոտել իրենց։ Ամենուր տեղակայված անվտանգության ծառայողներն իրենց իրավունք են վերապահում լրագրողների ձեռքերը քաշքշել, նրանց ձեռքից պաստառներ խլել՝ իհարկե, ոչ առանց «վերևից»՝ քաղաքական ղեկավարությունից իջեցված հրամանի: Հիշեցնում ենք` ինչպես լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը, այնպես էլ լիազորություններից չբխող գործողություններ կատարելիս ֆիզիկական հարկադրանքի կիրառումը ենթադրում են քրեական պատասխանատվություն»,– ասված է հայտարարությունում։
Միությունը գլխավոր դատախազությանը հորդորել է այս հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: