00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
19:15
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանի երկայնքով երբեմն լինում են դեպքեր, երբ կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն. Պապիկյան

© Photo : press office of the Parliament of ArmeniaՍուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2025
Բաժանորդագրվել
Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ՊՆ–ն ուշիուշով հետևում է բոլոր դեպքերին, և լուծումը դիվանագիտական ճանապարհն է։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Սահմանի երկայնքով երբեմն լինում են դեպքեր, երբ կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին, որը վերաբերում էր վերջին օրերին ադրբեջանական կողմից կրակոցներին, որոնք լսելի են եղել սահմանամերձ բնակավայրերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 25–ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծում կրակոցներ են արձանագրվում, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ ՊՆ-ից նաև հայտնել էին, որ նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։
Պապիկյանն ավելացրեց, որ հետևել է լրահոսին, և պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։
«Սահմանի երկայնքով երբեմն լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա ՀՀ ուղղությամբ չեն։ Բնականաբար, դրանք այն դեպքեր են, որոնք վտանգ չպարունակելով՝ մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ ՊՆ–ն ուշիուշով հետևում է այդ ամենին, և դրա լուծման ճանապարհը դիվանագիտական ճանապարհն է։ Մենք հարցի կարգավորումը հենց այդպես ենք պատկերացնում և իրականացնում»,– ընդգծեց նախարարը։
Հավելենք, որ վերջին օրերին օգտատերերն ու ԶԼՄ–ները պարբերաբար հայտնում են, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակոցներ են արձակում հայկական դիրքերի ուղղությամբ։
Լրահոս
0