https://arm.sputniknews.ru/20250326/kan-bajc-tirakhajin-chen-qp-akan-patgamavvory-gvorisum-hnchvogh-krakvocneri-masin-87170740.html
Կան, բայց թիրախային չեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գորիսում հնչող կրակոցների մասին
Կան, բայց թիրախային չեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գորիսում հնչող կրակոցների մասին
Sputnik Արմենիա
Սյունեցի պատգամավորի կարծիքով՝ ադրբեջանական կողմից հնչող կրակոցների նպատակներից է նաև խաղաղության օրակարգը նսեմացնելը։ 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T15:30+0400
2025-03-26T15:30+0400
2025-03-26T15:34+0400
հայաստան
ադրբեջան
սահման
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_f5403a68ec9c182e0f4da6c1017704de.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Սահմանում կրակոցներ հնչում են, բայց թիրախային ու ինտենսիվ չեն։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ պատասխանելով սահմանում հնչող կրակոցներին վերաբերող հարցին։Իսկ թե որ ուղղությամբ ու ինչ նպատակով են կրակում ադրբեջանցիները, սյունեցի պատգամավորը դժվարացավ պատասխանել։Պատգամավորի կարծիքով՝ սա կարող է արվել անհանգստություն առաջացնելու և խաղաղության օրակարգը նսեմացնելու համար։Հիշեցնենք՝ մարտի 25-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծում կրակոցներ են արձանագրվում, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ ՊՆ-ից նաև հայտնել էին, որ նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։Հավելենք, որ վերջին օրերին օգտատերերն ու ԶԼՄ–ները պարբերաբար հայտնում են, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակոցներ են արձակում հայկական դիրքերի ուղղությամբ։Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ չկա. Սուրեն Պապիկյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_9494b9d85c023bedc0b58a68dc285f60.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սահման, կրակոց
հայաստան, ադրբեջան, սահման, կրակոց
Կան, բայց թիրախային չեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գորիսում հնչող կրակոցների մասին
15:30 26.03.2025 (Թարմացված է: 15:34 26.03.2025) Սյունեցի պատգամավորի կարծիքով՝ ադրբեջանական կողմից հնչող կրակոցների նպատակներից է նաև խաղաղության օրակարգը նսեմացնելը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Սահմանում կրակոցներ հնչում են, բայց թիրախային ու ինտենսիվ չեն։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ պատասխանելով սահմանում հնչող կրակոցներին վերաբերող հարցին։
Իսկ թե որ ուղղությամբ ու ինչ նպատակով են կրակում ադրբեջանցիները, սյունեցի պատգամավորը դժվարացավ պատասխանել։
«Պետք է գոնե մի 2 ամիս սահման պահած լինեք, որ հասկանաք՝ ինչի համար է արվում։ Օրինակ` սահմանային դիրքերում որ մառախուղ է լինում, մարդիկ ուղղակի օդ էին կրակում և՛ այս, և՛ այն կողմից։ Սա օրինակ է, դեպքեր էին լինում, երբ մենք ու իրենք օդ էին կրակում, դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք»,- նշեց Ղահրամանյանը։
Պատգամավորի կարծիքով՝ սա կարող է արվել անհանգստություն առաջացնելու և խաղաղության օրակարգը նսեմացնելու համար։
Հիշեցնենք՝ մարտի 25-ի երեկոյան
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծում կրակոցներ են արձանագրվում, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ ՊՆ-ից նաև հայտնել էին, որ նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։
Հավելենք, որ վերջին օրերին օգտատերերն ու ԶԼՄ–ները պարբերաբար հայտնում են, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակոցներ են արձակում հայկական դիրքերի ուղղությամբ։