https://arm.sputniknews.ru/20250326/paterazmi-vtang-misht-el-ka-bajc-paterazmi-arit-chka-rubinjan-87172472.html
Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց պատերազմի առիթ չկա. Ռուբինյան
Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց պատերազմի առիթ չկա. Ռուբինյան
Sputnik Արմենիա
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ՀՀ դիրքորոշումն է ադրբեջանական կողմից հետ խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման վայրի ու ժամկետների հետ կապված։ 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T16:10+0400
2025-03-26T16:10+0400
2025-03-26T16:11+0400
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
պատերազմ
ռուբեն ռուբինյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0c/78269822_0:0:3320:1867_1920x0_80_0_0_32925313f836b9c05ec778868d01d42a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Պատերազմի վտանգ կա, բայց դրա համար առիթ չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։Նա հավելեց՝ չի կարող ասել, թե այսօր վտանգն ավելի շատ է, քան երեկ, բայց վտանգը պահպանվում է, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին։Պետք է շարունակենք փնտրել արժանապատիվ լուծումներ․ Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին Ընդգծեց՝ Հայաստանը շարժվում է խաղաղության ուղղությամբ, հենց այդ պատճառով է նաև, որ հայկական կողմի ջանքերով համաձայնագրի տեքստը համաձայնեցվեց։Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից առաջ քաշվող նախապայմաններին՝ Ռուբինյանը նշեց՝ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, Երևանը պատրաստակամ է ստորագրել համաձայնագրի համաձայնեցված տեքստը։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Մարտի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիր կստորագրի, երբ Հայաստանը «հաղթահարի առկա դժվարությունները»։ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է ապահովի «Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը»: Բաքուն պահանջում է նաև «4000 անհայտ կորած ադրբեջանցիների» գտնվելու վայրի մասին տվյալներ և ականապատ տարածքների քարտեզների տրամադրում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0c/78269822_9:0:2740:2048_1920x0_80_0_0_aa892cf5a658c146e52dc8b15c1aa20e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղություն, խաղաղության պայմանագիր, պատերազմ, ռուբեն ռուբինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
խաղաղություն, խաղաղության պայմանագիր, պատերազմ, ռուբեն ռուբինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց պատերազմի առիթ չկա. Ռուբինյան
16:10 26.03.2025 (Թարմացված է: 16:11 26.03.2025) ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ՀՀ դիրքորոշումն է ադրբեջանական կողմից հետ խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման վայրի ու ժամկետների հետ կապված։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Պատերազմի վտանգ կա, բայց դրա համար առիթ չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Պատերազմի վտանգ ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը կա, բայց պատերազմի առիթ և հիմք չկա»,- նշեց Ռուբինյանը։
Նա հավելեց՝ չի կարող ասել, թե այսօր վտանգն ավելի շատ է, քան երեկ, բայց վտանգը պահպանվում է, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին։
Ընդգծեց՝ Հայաստանը շարժվում է խաղաղության ուղղությամբ, հենց այդ պատճառով է նաև, որ հայկական կողմի ջանքերով համաձայնագրի տեքստը համաձայնեցվեց։
«Կա համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստ, այն պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք այն ստորագրել և առաջարկում ենք ադրբեջանական կողմին խորհրդակցություններ սկսել այն ստորագրելու վայրի և ժամկետների հետ կապված»,- ասաց Ռուբինյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից առաջ քաշվող նախապայմաններին՝ Ռուբինյանը նշեց՝ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, Երևանը պատրաստակամ է ստորագրել համաձայնագրի համաձայնեցված տեքստը։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Մարտի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիր կստորագրի, երբ Հայաստանը «հաղթահարի առկա դժվարությունները»։
Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է ապահովի «Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը»: Բաքուն պահանջում է նաև «4000 անհայտ կորած ադրբեջանցիների» գտնվելու վայրի մասին տվյալներ և ականապատ տարածքների քարտեզների տրամադրում։