00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
14:43
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լքված շենքերը խանգարում են ներդրումներին․ Փաշինյանը՝ սեփականաշնորհված գույքի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը կարծում է, որ մասնավոր սեփականատերերը ոչ միշտ են արդյունավետ տնօրինում սեփականաշնորհման ժամանակ ձեռք բերված գույքը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Պետք է որոշել, թե ինչպես վարվել վաղուց սեփականաշնորհված, լքված անշարժ գույքի հետ։ Այս մասին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին։
Պատգամավորը նշեց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրիման տակ գտնվող ակտիվները գնահատվում են մոտ 400 մլրդ դրամ (մոտ 1 մլրդ դոլար), սակայն դրանց զգալի մասը փաստացի չի օգտագործվում:
Ի պատասխան՝ Փաշինյանն ընդգծեց, որ նույնիսկ արժեքավոր շենքը կարող է պահանջարկ չունենալ հարակից ենթակառուցվածքների բացակայության պատճառով, ինչպիսին է, օրինակ, կայանատեղին: Նա օրինակ բերեց Հանրապետության հրապարակում գտնվող գլխավոր փոստի շենքը։
Բացի այդ, օբյեկտների մի մասը գտնվում է հեռավոր մարզերում է և ներդրողների համար հետաքրքրություն չի ներկայացնում։ Մի շարք դեպքերում, վարչապետի խոսքով, Երևանի կենտրոնում սեփականաշնորհումն ուղեկցվում է իրավական դժվարություններով։
ՀՀ վարչապետը կարծում է, որ մասնավոր սեփականատերերը ոչ միշտ են արդյունավետ տնօրինում սեփականաշնորհման ժամանակ ձեռք բերված գույքը։ Որոշ դեպքերում շինությունները տարիներ շարունակ դատարկ են, քայքայվում են ու քանդվում, խոսքն այդ թվում միջպետական ճանապարհների երկայնքով կառուցված շինությունների մասին է։
«Պատկերացրեք՝ արտասահմանցի ներդրողը գալիս է և տեսնում է այդ ամենը։ Նա կմտածի՝ «այստեղ մի բան այն չէ, պետք չէ գումար ներդնել»,-նշեց Փաշինյանը։
Վարչապետը հավելեց, որ կառավարությունում նախատեսվում է այդ հարցի վերաբերյալ մի շարք խորհրդակցություններ անցկացնել։
Հայաստանում գործող դեղատների ներկայացուցիչները նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
0