https://arm.sputniknews.ru/20250326/hajastanum-gvortsvogh-deghatneri-nerkajacucichnery-namak-en-grel-nikvol-pashinjanin-87182588.html
Հայաստանում գործող դեղատների ներկայացուցիչները նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին
Հայաստանում գործող դեղատների ներկայացուցիչները նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
Դեղատները խնդրում են լուծել բժիշկների կողմից դեղատոմսեր դուրս գրելու խնդիրը։ 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T18:36+0400
2025-03-26T18:36+0400
2025-03-26T18:36+0400
հայաստան
դեղատուն
նամակ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2245/92/22459221_0:0:1600:901_1920x0_80_0_0_e4ff86244ab5c41a706c105a8608b83d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում գործունեություն իրականացնող դեղատների ներկայացուցիչները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համակարգի խնդիրները։Նշվում է, որ միաժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ակտիվորեն իրականացնում է վարչարարություն և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողները շարունակվում են տուգանվել առանց էլեկտրոնային դեղատոմսերի դեղեր իրացնելու համար։«Խնդրում ենք իրավասու պետական մարմիններին հանձնարարել լուծել բժիշկների կողմից դեղատոմսեր դուրս գրելու խնդիրը և դադարեցնել վերահսկողական վարչարարության անհամաչափ կիրառությունը, արդարադատության նախարարությանը հետ կանչել շրջանառությամբ մեջ դրված օրենքի նախագիծը»,– ասված է նամակում։Հիշեցնենք` 2024 թվականի մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով էր վաճառվում 470 անուն դեղ, իսկ 2025 թ. հունվարի 1–ից այդ ցանկն ընդլայնվեց` հասնելով 2 566–ի։Սնանկացման հասցնելու չափի տուգանքներ են. ՀՀ–ում գործող դեղատները խնդրի առաջ են կանգնել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2245/92/22459221_0:0:1424:1068_1920x0_80_0_0_a11f6af724ea73b115417ebec9367f62.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դեղատուն, նամակ, նիկոլ փաշինյան
հայաստան, դեղատուն, նամակ, նիկոլ փաշինյան
Հայաստանում գործող դեղատների ներկայացուցիչները նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին
Դեղատները խնդրում են լուծել բժիշկների կողմից դեղատոմսեր դուրս գրելու խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում գործունեություն իրականացնող դեղատների ներկայացուցիչները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համակարգի խնդիրները։
«Էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրում փաստացի տեղի չի ունենում բոլոր այն դեպքերում, երբ բուժառուները դեղը ձեռք են բերում ոչ պետպատվերի շրջանակներում՝ սեփական միջոցներով։ Ոլորտի պատասխանատուները բժիշկների կողմից էլեկտրոնային դեղատոմսեր դուրս չգրելու բազմաթիվ պատճառներ են ներկայացնում, սակայն փաստն այն է, որ էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման վիճակագրության որևէ բարելավում և դրական տեղաշարժ չկա, իսկ այս պահին առկա վիճակագրությունը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսեր, ըստ էության, դուրս չեն գրվում»,– ասված է նամակում։
Նշվում է, որ միաժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ակտիվորեն իրականացնում է վարչարարություն և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողները շարունակվում են տուգանվել առանց էլեկտրոնային դեղատոմսերի դեղեր իրացնելու համար։
«Խնդրում ենք իրավասու պետական մարմիններին հանձնարարել լուծել բժիշկների կողմից դեղատոմսեր դուրս գրելու խնդիրը և դադարեցնել վերահսկողական վարչարարության անհամաչափ կիրառությունը, արդարադատության նախարարությանը հետ կանչել շրջանառությամբ մեջ դրված օրենքի նախագիծը»,– ասված է նամակում։
Հիշեցնենք` 2024 թվականի մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով էր վաճառվում 470 անուն դեղ, իսկ 2025 թ. հունվարի 1–ից այդ ցանկն ընդլայնվեց` հասնելով 2 566–ի։