https://arm.sputniknews.ru/20250326/kievy-sharunakum-e-hardzakumnery-rd-energetik-entakarucvatsqneri-vra-pn-87169251.html
Կիևը շարունակում է հարձակումները ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքների վրա. ՊՆ
Կիևը շարունակում է հարձակումները ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքների վրա. ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ–ն կրկին հայտարարել է, որ Ուկրաինան ամեն ինչ անում է հակամարտության կարգավորման փուլային միջոցառումների վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները... 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T14:52+0400
2025-03-26T14:52+0400
2025-03-26T14:52+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
էներգետիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968584_0:167:1600:1067_1920x0_80_0_0_c00c6ace2774b0e9b5d4ca1050b68774.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Կիևի ռեժիմը շարունակել է հարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին՝ վնաս հասցնելով Ռուսաստանի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Գիշերը Ղրիմի ափերի մոտ երկու ուկրաինական հարվածային անօդաչու է խոցվել, որոնց թիրախը Գլեբովսկի գազի ստորգետնյա պահեստն էր։Բացի այդ, գերատեսչությունում ընդգծել են, որ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարձակվել են Բրյանսկի և Կուրսկի մարզերի էներգետիկ օբյեկտների վրա։ Մի շարք սպառողներ մնացել են առանց հոսանքի։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան իրավունք է վերապահում սիմետրիկ պատասխան տալ՝ կապված Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին շարունակվող հարվածների հետ։Հիշեցնենք, որ մարտի 18-ին Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել էին հրաժարվել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելուց։ Զոհվել է ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակիցը
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968584_94:0:1517:1067_1920x0_80_0_0_e4841c00d710247e0331600831915828.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, էներգետիկա
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, էներգետիկա
Կիևը շարունակում է հարձակումները ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքների վրա. ՊՆ
ՌԴ ՊՆ–ն կրկին հայտարարել է, որ Ուկրաինան ամեն ինչ անում է հակամարտության կարգավորման փուլային միջոցառումների վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները խաթարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Կիևի ռեժիմը շարունակել է հարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին՝ վնաս հասցնելով Ռուսաստանի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Չնայած Զելենսկու հրապարակային հայտարարությանն այն մասին, որ ինքն ընդունում է քաղաքացիական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելուն ուղղված՝ Էր-Ռիադում մարտի 24-ին ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, Կիևի ռեժիմը շարունակել է հարվածներ հասցնել ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքին», – նշված է հայտարարության մեջ։
Գիշերը Ղրիմի ափերի մոտ երկու ուկրաինական հարվածային անօդաչու է խոցվել, որոնց թիրախը Գլեբովսկի գազի ստորգետնյա պահեստն էր։
Բացի այդ, գերատեսչությունում ընդգծել են, որ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարձակվել են Բրյանսկի և Կուրսկի մարզերի էներգետիկ օբյեկտների վրա։ Մի շարք սպառողներ մնացել են առանց հոսանքի։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան իրավունք է վերապահում սիմետրիկ պատասխան տալ՝ կապված Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին շարունակվող հարվածների հետ։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել էին հրաժարվել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելուց։