00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

© Sputnik / Asatur YesayantsԿաշառք
Կաշառք - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2025
Կաշառք
Բաժանորդագրվել
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար դիմած քաղաքացին մերժվելուց հետո կաշառք է տվել, ինչից հետո գրանցումը կատարվել է։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է, որպեսզի ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալն ապօրինի վարձատրություն ստանա, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձի:
«Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար ՀՀ կադաստրի կոմիտե քաղաքացու ներկայացրած դիմումը քաղաքաշինական փաստաթղթերին չհամապատասխանելու հիմքով մերժվել է։ Դրանից հետո քաղաքացին դիմել է վերը նշված ընկերության տնօրենին: Նա էլ, իր հերթին, դիմել է կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին, որը խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1500 դոլար ապօրինի վարձատրություն: Հարցի շուրջ համաձայնության գալուց հետո պաշտոնյան քաղաքացուն ուղղորդել է նոր դիմում ներկայացնել կոմիտե՝ այլ հիմքերով»,– ասված է հաղորդագրությունում։
Քաղաքացին ընկերության տնօրենին գումարը տվել է 2024 թվականի նոյեմբերի 14-ին։ Տնօրենն էլ 1000 դոլարը կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է վերը նշված պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Արդյունքում` նոյեմբերի 19-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է:
Բացի այդ, նույն ընկերության տնօրենը ցանկացել է իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատել։ Դրա համար 2024 թվականի հոկտեմբերին 100 000 դրամ կաշառք է տվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին:
«Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաև ընկերության տնօրենին»,– հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյայի կալանավորել են
Լրահոս
0