00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Поле битвы: история
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Что прокладывает путь к большой войне?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԲ–ն կարող է բանկերի համար որոշակի գործիքակազմ սահմանել. Պապյանը` խաբեությունների մասին

© politkuhnyaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2025
Բաժանորդագրվել
ՀՀ բանկերը խարդախության զոհ դարձած քաղաքացիներից պահանջում են վճարել վարկերի դիմաց, նույնիսկ գույքի բռնագրավման դեպքեր են եղել։ Ինչ կարող են այս իրավիճակում անել ԿԲ–ն և պետությունը․ Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է Cyberhub կազմակերպության համահիմնադիրը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Բանկային ոլորտում կիբեռհանցագործությունները կանխելու հարցում կարող է միջամտել ՀՀ Կենտրոնական բանկն ու պարտադրել անվտանգության որոշակի գործիքակազմ սահմանել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Cyberhub» կազմակերպության համահիմնադիր Արթուր Պապյանը` անդրադառնալով կեղծ առցանց վարկերի ձևակերպման վերջին դեպքերին։
«Օրինակ,ԿԲ–ն կարող է այսպիսի պարտադրանք մտցնել, որ բանկերը վարկի հաստատման համար մինչև 24 ժամ ժամկետ սահմանեն, որպեսզի մարդն անհրաժեշտության դեպքում հասցնի գնալ բանկ և գործարքը չեղարկել»,– նշում է մասնագետը։
Բանկային համակարգից բացի, Պապյանի համոզմամբ, խնդրի կարգավորման հարցում անելիք ունեն և՛ իրավապահ համակարգը, և՛ օրենսդիրները։ Նման վարկերի դեպքում, նրա խոսքով, կարող է հնարավորություն տրվել նաև քննչական մարմիններին արգելանք կիրառելու, որպեսզի բանկերը չկարողանան խիստ միջոցներ կիրառել խաբեության զոհ դարձած տուժողների նկատմամբ։
Հնարավոր է` սպառողական վարկերի տրամադրումը սահմանափակվի. ՀՀ բանկերի միության նախագահ
Ինչպես հայտնել ենք, վերջին շրջանում տասնյակ քաղաքացիներ բանկային խարդախության զոհ են դարձել։ Մեկի դեպքում զեղծարարները նրա անունով վարկ են ձևակերպել, մյուսի դեպքում՝ անձնական հաշվից հափշտակություն կատարել, և այլն։ Քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Նրանց խոսքով` արդեն կան դեպքեր, երբ բանկերը չվճարված վարկային պարտավորության դիմաց գույքի բռնագանձման գործընթաց են սկսել։ Քաղաքացիները դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։
Արթուր Պապյանի տվյալներով` ՀՀ–ում ինտերնետից օգտվում է շուրջ 2.5 մլն մարդ, որոնց մեծ մասը չունեն պաշտպանության միջոցներ ու գիտելիքներ և հանգիստ կարող են դառնալ կիբեռհանցագործության զոհ։
Մյուս կողմից, ըստ նրա, կիբեռհանցագործություններով զբաղվող մարմիններն էլ խիստ ծանրաբեռնված են աշխատում։ Կիբեռհանցագործությունների քանակն աճում է շատ արագ, մինչդեռ դրանցով զբաղվող մարմինների ֆինանսավորումն ու անհրաժեշտ ռեսուրսները ժամանակից հետ են մնում։
Հայաստանյան պատկան կառույցները կիբեռհանցագործությունների բացահայտման համար հաճախ օգտվում են միջազգային գործիքներից` որոշ դեպքերում արդյունավետ բացահայտումներ իրականացնելով։ Բայց փոքր գումարների դեպքում այդ գործիքներից օգտվելը արդյունավետ չէ, ուստի գումարը պետք է այնքան շոշափելի լինի, որ արդարացված լինի դրանով զբաղվելը։
«Գումարը սկզբում շարժվում է բանկային համակարգի ներսում. բանկից փոխանցվում է մի հաշվեհամարի, ապա այդ հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամարի։ Հետո ինչ–որ պահից սկսած տեսնում ենք արդեն մի քանի ուղղություն. կա՛մ դա փոխանցվում է ինչ–որ կրիպտոդրամապանակի, կա՛մ շահումով խաղերի հարթակներ, տարբեր տեսակի բեթինգային ծառայություններ, այդ համակարգի ներսում է պտտեցվում ու այնտեղից դուրս բերվում, կա՛մ գումարը փոխանցվում է ինչ–որ գողացած քարտերի և դրանցից կանխիկացվում ինչպես ՀՀ–ում, այնպես էլ ՀՀ–ից դուրս։ Այնպես որ, այդ գումարների հետքը գտնելն էլ ավելի է բարդանում»,– նշում է մասնագետը։
ԿԲ նախագահի վերջին ասուլիսում հայտարարվեց, որ առցանց վարկերը կազմում են ՀՀ բանկային ընդհանուր պորտֆելի 1 տոկոսից էլ պակասը։ Խաբեությունները կազմում են այդ 1 տոկոսի չնչին մասը միայն։ Հակադարձելով հնչած տեսակետին` Արթուր Պապյանը նկատում է` ինչքան էլ որ այդ հանցագործությունները մասսայական բնույթ չեն կրում, բայց եթե դեպքերը տասնյակից ավելի են, դա արդեն խոսում է կազմակերպված հանցագործության մասին։
Նրա դիտարկմամբ` էական չէ, թե ում մեղքով կամ անզգուշության հետևանքով է կատարվել հափշտակությունը` բանկի՞, թե՞ հաճախորդի. երկու դեպքում էլ հանցագործությունը մնում է հանցագործություն։
ՀՀ ԿԲ–ն մանրամասն կուսումնասիրի ակնթարթային առցանց վարկերի խարդախության դեպքերը
«Եթե անկեղծ խոսենք, առցանց վարկերի ձևակերպման 90 տոկոսի դեպքում բանկը հաճախորդին զգուշացնում է, նորից է զգուշացնում, երրորդ անգամ է զգուշացնում, արգելափակում է և այլն, բայց մարդիկ համառորեն իրենց տվյալները տալիս են, կոդերն են տալիս, չնայած բանկի ծանուցումներին, որ ոչ մեկին չտրամադրեն դրանք։ Այնտեղ SMS կա, որով ճշտում են. «Հաստա՞տ դուք եք», մարդիկ ասում են` այո՛, ես եմ, ու համառորեն ամբողջ տեղեկատվությունը տրամադրում են խաբեբաներին։ Ես անկեղծորեն չեմ հասկանում, թե էլ ինչ կարող է բանկն անել հաճախորդին պաշտպանելու, զգուշացնելու համար»,– նշում է Պապյանը։
Բայց միշտ չէ, որ հափշտակության սխեման այսքան պարզունակ է։ Լինում են դեպքեր, երբ հանցագործներն օգտվում են քաղաքացիների օգտագործած բանկային համակարգերի, տելեկոմների խոցելիությունից։
«Կան դեպքեր, երբ մարդը պնդում է, որ ինքը ոչ մի SMS չի ստացել։ Այս դեպքում այն հավանաբար ճանապարհին ինչ–որ մեկը հափշտակել է։ Մարդկանց սարքերի վրա հիգիենան նորմալ չէ. սարքերը կոտրված Windows-ներով են, այլ ծրագրային ապահովմամբ, կասկածելի գովազդային բրաուզերներով և այլն, որոնց միջոցով կարողանում են ամեն տեսակ կոդեր ու գազտնաբառեր գողանալ»,– պարզաբանում է կբեռանվտանգության փորձագետը։
Այսպիսի դեպքերում, ըստ նրա, բանկերը կարող են կիրառել վարկից ակնթարթային հրաժարվելու գործիքակազմ, որը, ի դեպ, որոշ բանկեր արդեն իսկ կիրառում են։ Ակնթարթային վարկի փոխարեն բանկը 7-8 ժամ ժամանակ է պահանջում բոլոր տվյալները ևս մեկ անգամ ստուգելու, իրական վարկառուի հետ կապ հաստատելու համար։
Հիշեցնենք, որ մարտի 19–ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրին՝ պահանջելով պետական մարմիններից վերահսկողություն իրականացնել` պաշտպանելու իրենց կեղծ վարկերից, անձնական հաշիվներից գումարի հափշտակությունից։ Մարտի 24–ին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ֆինանսական գերատեսչությունների 2024 թ. աշխատանքի հաշվետվության շրջանակում տեղի ունեցած քննարկմանժամանակ ասաց, որ ՀՀ կենտրոնական բանկն առևտրային բանկերի հետ միասին մանրամասն կուսումնասիրի առցանց վարկերի հետ կապված խարդախության դեպքերը։
Լրահոս
0