https://arm.sputniknews.ru/20250324/hh-kbn-manramasn-kusumnasiri-akntartajin-arcanc-varkeri-khardakhutjan-depqery-87098756.html
ՀՀ ԿԲ–ն մանրամասն կուսումնասիրի ակնթարթային առցանց վարկերի խարդախության դեպքերը
ՀՀ ԿԲ–ն մանրամասն կուսումնասիրի ակնթարթային առցանց վարկերի խարդախության դեպքերը
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանը վստահեցրեց, որ հասցեական ուսումնասիրելու են խարդախության զոհ դարձած յուրաքանչյուր դեպք, որպեսզի քաղաքացիները անվստահություն չունենան երկրի... 24.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-24T18:14+0400
2025-03-24T18:14+0400
2025-03-24T18:14+0400
բանկ
մարտին գալստյան
կենտրոնական բանկ (կբ)
խարդախություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926546_0:0:1600:901_1920x0_80_0_0_cec31d019166bdd61c1a682429328e66.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկն առևտրային բանկերի հետ միասին մանրամասն կուսումնասիրի առցանց վարկերի հետ կապված խարդախության դեպքերը։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ֆինանսական գերատեսչությունների 2024 թ. աշխատանքի հաշվետվության շրջանակում տեղի ունեցած քննարկմանը նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։Նա պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, որ շատ քաղաքացիներ ֆինանսական խարդախության զոհ են դարձել հատկապես ակնթարթային վարկերի` «Ռոքեթ լայն»–ի պատճառով, երբ պարզել են, որ իրենց անունով առցանց վարկեր են ձևակերպվել: Գալստյանը հայտնեց, որ բանկերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նման դեպքերը մանրամասն ուսումնասիրելու վերաբերյալ:Նա ընդգծեց, որ հնարավոր չէ ընդհանրապես վերացնել բանկային առցանց գործարքները, սակայն եթե կա անվտանգության և պաշտպանվածության խնդիր, ապա բանկերը պետք է հետամուտ լինեն վերացնելու տվյալ խնդիրը։ Ըստ նրա` եթե սպառողների նկատմամբ էլ բանկի կողմից եղել է սխալ վերաբերմունք, ապա դա նույնպես կշտկվի և անգամ կլինի փոխհատուցում։«Ի դեպ, եթե վերացնենք բանկային առցանց գործարքները, ապա այդ դեպքում էլ հազարավոր մարդիկ կբողոքեն, որ ստիպված են լինելու անձամբ գնալ բանկ, մինչդեռ նախկինում դրա անհրաժեշտությունը չկար։ Այդ ժամանակ էլ կբարձրանան բանկերի գործառնական ծախսերը և նրանց ծառայությունների արժեքը»,– ավելացրեց ԿԲ ղեկավարը։ Հնարավոր է` սպառողական վարկերի տրամադրումը սահմանափակվի. ՀՀ բանկերի միության նախագահՆա ընդգծեց, որ ակնթարթային առցանց վարկերի հետ կապված խարդախությունները չնչին տոկոս են կազմում, սակայն վստահեցրեց, որ մանրամասն ուսումնասիրելու են յուրաքանչյուր դեպք, որպեսզի քաղաքացիները անվստահություն չունենան երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ:Նշենք, որ մարտի 19–ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրին՝ պահանջելով պետական մարմիններից վերահսկողություն իրականացնել` պաշտպանելու իրենց կեղծ վարկերից, անձնական հաշիվներից գումարի հափշտակությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926546_55:0:1479:1068_1920x0_80_0_0_6a75e540a17a1bda2e40ff8479382722.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանկ, մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), խարդախություն
բանկ, մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), խարդախություն
ՀՀ ԿԲ–ն մանրամասն կուսումնասիրի ակնթարթային առցանց վարկերի խարդախության դեպքերը
Մարտին Գալստյանը վստահեցրեց, որ հասցեական ուսումնասիրելու են խարդախության զոհ դարձած յուրաքանչյուր դեպք, որպեսզի քաղաքացիները անվստահություն չունենան երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկն առևտրային բանկերի հետ միասին մանրամասն կուսումնասիրի առցանց վարկերի հետ կապված խարդախության դեպքերը։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ֆինանսական գերատեսչությունների 2024 թ. աշխատանքի հաշվետվության շրջանակում տեղի ունեցած քննարկմանը նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, որ շատ քաղաքացիներ ֆինանսական խարդախության զոհ են դարձել հատկապես ակնթարթային վարկերի` «Ռոքեթ լայն»–ի պատճառով, երբ պարզել են, որ իրենց անունով առցանց վարկեր են ձևակերպվել: Գալստյանը հայտնեց, որ բանկերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նման դեպքերը մանրամասն ուսումնասիրելու վերաբերյալ:
«Բանկերի հետ նախնական քննարկման արդյունքում, ցավոք, պարզվել է, որ դեպքերի ճնշող մեծամասնությամբ մարդիկ իրենք են իրենց անձնական տվյալները փոխանցել խարդախներին, որոնք այս կամ այն կերպ կարողացել են կորզել դրանք»,– տեղեկացրեց Գալստյանը:
Նա ընդգծեց, որ հնարավոր չէ ընդհանրապես վերացնել բանկային առցանց գործարքները, սակայն եթե կա անվտանգության և պաշտպանվածության խնդիր, ապա բանկերը պետք է հետամուտ լինեն վերացնելու տվյալ խնդիրը։ Ըստ նրա` եթե սպառողների նկատմամբ էլ բանկի կողմից եղել է սխալ վերաբերմունք, ապա դա նույնպես կշտկվի և անգամ կլինի փոխհատուցում։
«Ի դեպ, եթե վերացնենք բանկային առցանց գործարքները, ապա այդ դեպքում էլ հազարավոր մարդիկ կբողոքեն, որ ստիպված են լինելու անձամբ գնալ բանկ, մինչդեռ նախկինում դրա անհրաժեշտությունը չկար։ Այդ ժամանակ էլ կբարձրանան բանկերի գործառնական ծախսերը և նրանց ծառայությունների արժեքը»,– ավելացրեց ԿԲ ղեկավարը։
Նա ընդգծեց, որ ակնթարթային առցանց վարկերի հետ կապված խարդախությունները չնչին տոկոս են կազմում, սակայն վստահեցրեց, որ մանրամասն ուսումնասիրելու են յուրաքանչյուր դեպք, որպեսզի քաղաքացիները անվստահություն չունենան երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ:
Նշենք, որ մարտի 19–ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները
բողոքի ակցիա իրականացրին՝ պահանջելով պետական մարմիններից վերահսկողություն իրականացնել` պաշտպանելու իրենց կեղծ վարկերից, անձնական հաշիվներից գումարի հափշտակությունից։