https://arm.sputniknews.ru/20250322/krvokusi-ahabekchutjan-masnakicneri-gvortsvoghutjunneri-zhamanakagrutjuny-verakangnvel-e-87034434.html
«Կրոկուսի» ահաբեկչության մասնակիցների գործողությունների ժամանակագրությունը վերականգնվել է
«Կրոկուսի» ահաբեկչության մասնակիցների գործողությունների ժամանակագրությունը վերականգնվել է
Sputnik Արմենիա
Քրեական պատասխանատվության են ենթարկվել այն անձինք, որոնք օգնել են ահաբեկչությունը կատարողներին։ 22.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-22T11:09+0400
2025-03-22T11:09+0400
2025-03-22T11:14+0400
ռուսաստան
կրոկուս սիթի հոլ
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/16/86048665_0:0:3072:1728_1920x0_80_0_0_27009533899d8ca8804803e924666a3b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հետաքննությունը վերականգնել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մասնակիցների գործողությունների ժամանակագրությունը, այդ թվում` նախապատրաստման փուլը, բուն հարձակումը և փախուստի փորձը: Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Պետրենկոն նշել է, որ քրեական պատասխանատվության են ենթարկվել այն անձինք, որոնք օգնել են ահաբեկչությունը կատարողներին՝ տրամադրել են բնակարան, տրանսպորտ, զենք և ֆինանսավորում:Հիշեցնենք` 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում զինված անձինք հարձակվեցին համերգասրահի այցելուների վրա՝ կրակ բացելով ինքնաձիգներից և հրկիզելով դահլիճը։ Ահաբեկչության զոհ դարձավ 145 մարդ։Հաջորդ օրը Բրյանսկի մարզում 4 ահաբեկիչ ձերբակալվեց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ նրանք գնում էին դեպի Ուկրաինայի սահման, որտեղ, ըստ ռուսական հատուկ ծառայությունների, նրանց անցնելու համար «պատուհան» էր նախապատրաստված:ԱԴԾ-ն պարզեց, որ հարձակվողների գործողությունները համակարգվել են աֆղանա-պակիստանյան գոտուց՝ համացանցի միջոցով, «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից, որը Ռուսաստանում արգելված ԻՊ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում է:Հետաքննության շրջանակում 12 մարդ ձերբակալվեց Մոսկվայում։ 4 ենթադրյալ կատարողների մեղադրանք առաջադրվեց ՌԴ ՔՕ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն, ահաբեկչական կազմակերպությանը մասնակցություն, մարտական պատրաստություն և զենքի ապօրինի շրջանառություն:Ավելի ուշ Դաղստանից Մոսկվա տեղափոխեցին ևս 5 մեղադրյալի՝ Տաջիկստանի չորս քաղաքացու և մեկ ռուսաստանցու։ Նրանք մեղադրվում են ահաբեկչությունն իրականացնողներին ֆինանսավորելու ու նյութապես ապահովելու մեջ։Նոյեմբերին ևս 2 կասկածյալ ձերբակալվեց, որոնք մեղադրվում են զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության մեջ: Հետաքննության վարկածով՝ հենց նրանք են զենքը փոխանցել ահաբեկիչներին։ Եվս 2 հանցակից փախուստի է դիմել, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/16/86048665_341:0:3072:2048_1920x0_80_0_0_1397b45dc334641fc4816624e97c465e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կրոկուս սիթի հոլ, ահաբեկչություն
ռուսաստան, կրոկուս սիթի հոլ, ահաբեկչություն
«Կրոկուսի» ահաբեկչության մասնակիցների գործողությունների ժամանակագրությունը վերականգնվել է
11:09 22.03.2025 (Թարմացված է: 11:14 22.03.2025) Քրեական պատասխանատվության են ենթարկվել այն անձինք, որոնք օգնել են ահաբեկչությունը կատարողներին։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հետաքննությունը վերականգնել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մասնակիցների գործողությունների ժամանակագրությունը, այդ թվում` նախապատրաստման փուլը, բուն հարձակումը և փախուստի փորձը: Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Պետրենկոն նշել է, որ քրեական պատասխանատվության են ենթարկվել այն անձինք, որոնք օգնել են ահաբեկչությունը կատարողներին՝ տրամադրել են բնակարան, տրանսպորտ, զենք և ֆինանսավորում:
«Հետաքննությունը վերականգնել է ամբողջական պատկերը՝ նախապատրաստման պահից մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալություն»,- ասել է նա։
Հիշեցնենք` 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում զինված անձինք
հարձակվեցին համերգասրահի այցելուների վրա՝ կրակ բացելով ինքնաձիգներից և հրկիզելով դահլիճը։ Ահաբեկչության զոհ դարձավ 145 մարդ։
Հաջորդ օրը Բրյանսկի մարզում
4 ահաբեկիչ ձերբակալվեց։ Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ նրանք գնում էին դեպի Ուկրաինայի սահման, որտեղ, ըստ ռուսական հատուկ ծառայությունների, նրանց անցնելու համար «պատուհան» էր նախապատրաստված:
ԱԴԾ-ն պարզեց, որ հարձակվողների գործողությունները համակարգվել են աֆղանա-պակիստանյան գոտուց՝ համացանցի միջոցով, «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից, որը Ռուսաստանում արգելված ԻՊ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում է:
Հետաքննության շրջանակում 12 մարդ ձերբակալվեց Մոսկվայում։ 4 ենթադրյալ կատարողների մեղադրանք առաջադրվեց ՌԴ ՔՕ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն, ահաբեկչական կազմակերպությանը մասնակցություն, մարտական պատրաստություն և զենքի ապօրինի շրջանառություն:
Ավելի ուշ Դաղստանից Մոսկվա տեղափոխեցին ևս 5 մեղադրյալի՝ Տաջիկստանի չորս քաղաքացու և մեկ ռուսաստանցու։ Նրանք մեղադրվում են ահաբեկչությունն իրականացնողներին ֆինանսավորելու ու նյութապես ապահովելու մեջ։
Նոյեմբերին ևս 2 կասկածյալ ձերբակալվեց, որոնք մեղադրվում են զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության մեջ: Հետաքննության վարկածով՝ հենց նրանք են զենքը փոխանցել ահաբեկիչներին։ Եվս 2 հանցակից փախուստի է դիմել, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: