https://arm.sputniknews.ru/20240323/krvokusi-ahabekchutjan-mej-kaskatsvvoghneric-4-y-dzerbakalvel-en-brjanski-marzum-rd-adts-73749173.html
«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողներից 4-ը ձերբակալվել են Բրյանսկի մարզում. ՌԴ ԱԴԾ
«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողներից 4-ը ձերբակալվել են Բրյանսկի մարզում. ՌԴ ԱԴԾ
Sputnik Արմենիա
Ըստ ԱԴԾ–ի` ահաբեկիչները պատրաստվում էին հատել ռուս–ուկրաինական սահմանը, 23.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-23T13:20+0400
2024-03-23T13:20+0400
2024-03-23T13:23+0400
ռուսաստան
կրոկուս սիթի հոլ
բրյանսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58088759_0:40:1430:844_1920x0_80_0_0_e06769b0baa819d6d8f6e763afe548f9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալվել են Բրյանսկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 11 մարդ է ձերբակալվել, այդ թվում` 4 ահաբեկիչները, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչությանը։Ըստ հատուկ ծառայության` ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել, աշխատանքներ են տարվում կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ՌԴ ԱԴԾ–ն նշում է, որ ահաբեկիչները պատրաստվում էին հատել ռուս–ուկրաինական սահմանը, ինչպես նաև համապատասխան կապեր են ունեցել ուկրաինական կողմում։Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին «Կրոկուսի» ահաբեկչության կապակցությամբՀիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 60 մարդ։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից. ՀՀ ԱԳՆ
բրյանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58088759_177:0:1318:856_1920x0_80_0_0_c72056a5bc10b467cc9d04a7db27bae5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կրոկուս սիթի հոլ, բրյանսկ
ռուսաստան, կրոկուս սիթի հոլ, բրյանսկ
«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողներից 4-ը ձերբակալվել են Բրյանսկի մարզում. ՌԴ ԱԴԾ
13:20 23.03.2024 (Թարմացված է: 13:23 23.03.2024) Ըստ ԱԴԾ–ի` ահաբեկիչները պատրաստվում էին հատել ռուս–ուկրաինական սահմանը,
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալվել են Բրյանսկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 11 մարդ է ձերբակալվել, այդ թվում` 4 ահաբեկիչները, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչությանը։
Ըստ հատուկ ծառայության` ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել, աշխատանքներ են տարվում կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՌԴ ԱԴԾ–ն նշում է, որ ահաբեկիչները պատրաստվում էին հատել ռուս–ուկրաինական սահմանը, ինչպես նաև համապատասխան կապեր են ունեցել ուկրաինական կողմում։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 60 մարդ։
Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։