Արզնիում պատրաստվում են դիմավորել 6775 թվականը, կամ ինչպես ասորիները հիմնադրեցին գյուղը
Արզնիում պատրաստվում են դիմավորել 6775 թվականը, կամ ինչպես ասորիները հիմնադրեցին գյուղը
Sputnik Արմենիա
Իսկ գիտե՞ք, որ հայաստանյան ամենահայտնի հանգստավայրերից մեկը՝ Արզնին, 19-րդ դարում վերակառուցել և նոր շունչ են տվել ասորիները։ Խորհրդային ժամանակներում գյուղում... 22.03.2025, Sputnik Արմենիա
Հայաստանում ասորիները պահպանում են իրենց լեզուն, սովորույթները, հավատը։ Ասորական արևելյան թեմին պատկանող 2 եկեղեցի կա այստեղ՝ մեկը Վերին Դվինում է (Հայաստանի ամենամեծ ասորական համայնքն է- խմբ), մյուսն էլ՝ Արզնիում։ Հենց գյուղի մուտքի մոտ ցուցանակը «ողջունում է» նաև ասորերենով։ Գյուղում զբոսնելիս հաճախ կլսեք, որ մարդիկ խոսում են ձեզ համար անհասկանալի լեզվով՝ ասորերենն է․ չգրված օրենք է՝ համայնքի ներսում հաղորդակցվում են մայրենի լեզվով։Թեպետ պահպանում են ազգայինը, բայց իրենց հայրենիքը հիմա Հայաստանն է, որի զարգացման համար ներդնում են իրենց ջանքերը, պաշտպանում այն՝ նաև կյանքի գնով: Ասորիները մասնակցել են Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներին, միայն 44-օրյային գյուղի ասորական համայնքից 4 զոհ են ունեցել։Ինչպե՞ս ասորիներն այստեղ եկանԱյսօր Հայաստանում տարբեր տվյալներով մոտ 5000 ասորի է ապրում։ Ասորիները Հայաստան են եկել 1826-1828թթ․՝ ռուս-պարսկական պատերազմի հետևանքով (1828թ. կնքված Թուրքմենչայի պայմանագրով` խմբ․)։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ Պարսկաստանի Ուրմիայի շրջանից Արևելյան Հայաստան է տեղափոխվել ասորիների 200 ընտանիք և հաստատվել Երևանում, Դվինում, Դիմիտրովում և Արզնիում։ Այսօր ասորաբնակ 4 գյուղ կա, ամենամեծ թվով ասորիներն ապրում են Վերին Դվինում, ապա նաև Արզնի, Նոր Արտագերս և Դիմիտրով գյուղերում (ասորիներ ապրում են նաև Հայաստանի այլ բնակավայրերում)։ Ի դեպ, Արզնին և Վերին Դվինը խոշորացված չեն, բնակիչները ստորագրահավաք են արել՝ խնդրելով հաշվի առնել ազգային փոքրամասնության իրավունքներն ու չմիավորել իրենց համայնքները։«Ասում են՝ մեր քահանան դիմել է ռուս ցար Նիկոլայ Առաջինին (Արևելյան Հայաստանն այդ շրջանում ռուսական տիրապետության տակ էր` խմբ) և նշել, որ ցանկանում են այստեղ հաստատվել։ Ռուս ցարը համաձայնել է, բայց մի քանի պայման է դրել՝ ընդունել ուղղափառություն, սովորել ռուսերեն և ազգանունները փոխել (ռուսաֆիկացնել` խմբ․)։ Պայմաններն ընդունվել են, ու դրա համար իմ ազգանունը հիմա Իվանով է, պետք է լիներ «Բետ Էվին», նշանակում է՝ Էվինի ընտանիքից»,- բացատրում է ազգությամբ ասորի, գյուղի Մշակույթի կենտրոնի տնօրեն Տիմոֆեյ Իվանովը։Գյուղում հաստատվելուց հետո առաջին բանը, որ արել են ասորիները, եկեղեցի հիմնելն է։Պետություն չկա, միավորողը եկեղեցին էԱրզնիում հաստատված ասորիները 1828թ․ հիմնել են Սուրբ Մարիամ եկեղեցին (պատկանում է Իրաքում ասորական թեմին` խմբ․)։ Տիմոֆեյը պատմում է, որ Պարսկաստանից գաղթողներն իրենց հետ բերել են 4 հսկա գերան։Խորհրդային տարիներին ինչպես հայկական շատ եկեղեցիներ, այնպես էլ սա փակվել ու պահեստի է վերածվել (այդ տարիներին Նոր Արտագերս գյուղի ասորական եկեղեցին առհասարակ քանդվել է)։ Սակայն մարդիկ շարունակել են գաղտնի՝ տարբեր տոներին ու առիթներով դուռը բացել, արարողություն անցկացնել։ Դրանից հետո էլ թեպետ տարիներ շարունակ եկեղեցին քահանա չի ունեցել, բայց վերանորոգվել ու խնամվել է։ Իսկ մոտ 1 տարի առաջ Պարսկաստանից Հայաստան գործուղվեց Տեր Ադդայ քահանա Դանիէլը։«Երբ նոր եկա, այդքան շատ չէին եկեղեցի այցելողները։ Հիմա ուրախությամբ տեսնում եմ, որ ամեն կիրակնօրյա պատարագին մոտ 70-80 ասորի է լինում, ու նրանց թիվն ավելանում է։ Տա Աստված, ավելի շատանա։ Քանի որ չունենք պետություն, մեզ միավորում է եկեղեցին։ Դրանից ելնելով՝ բոլոր ավանդույթները փորձում ենք եկեղեցու շուրջ կառուցել»,- նշում է քահանան։Ի դեպ, ասորիների պատարագները հին արամերենով են կատարվում։ Քահանան ասում է՝ մարդիկ բառերի մի մասն են հասկանում, դրա համար հաճախ փորձում են պատարագները նոր արամերենով թարգմանել, որ հավատացյալների համար հասկանալի լինի։Այս եկեղեցուց ոչ հեռու էլ Սուրբ Հովհաննեսն է, որը տարբեր տվյալներով՝ 6-րդ դարում է կառուցվել։ Ասում են՝ երբ ասորիները գյուղ են եկել, տեսել շրջակայքում թափված քարերը, հասկացել են, որ այստեղ եկեղեցի է, փորձել են քարերը հավաքել և վերակառուցել այն։ Թեպետ եկեղեցին հայկական է, բայց այս վայրի հետ կապված ասորիներն ընդունված ավանդույթ-ծիսակատարություն ունեն։ Հանգուցյալին պարտադիր մեկ օր բերում ու գիշերը թողնում են այս եկեղեցում։Ասորերենի այբուբենում 22 տառ կա, ու բոլորը՝ բաղաձայնԳյուղի միակ դպրոցը Խորհրդային Միության հերոս, ասորի Սերգեյ Սարխոշևի անունով է։ Ավելի քան 440 աշակերտներից մոտ 120-ն ազգությամբ ասորիներ են։ Դպրոցը 2 հոսք ունի՝ հայկական և ռուսական, որտեղ էլ դասավանդվում է նաև ասորերերեն։ Ի դեպ, այս հոսքում նաև մոլոկաններ են սովորում, որոնք ռուսերենի կողքին նաև ասորերենն են յուրացնում։ Ասորիները կատակում են՝ արագ են սովորում ու իրենցից էլ լավ խոսում։Ասորերենի ուսուցման 2 խնդիր կա՝ մեկը մասնագետների պակասն է, մյուսն էլ՝ նոր դասագրքերի։ Ասորերենի դասագիրք գրող մասնագետ չկա, ամեն տարի աշակերտների թվաքանակով դպրոցը ԿԳՄՍ նախարարությանը դասագրքերի պատվեր է տալիս, բայց խոսքը հին գրքերի մասին է, նոր տարբերակներ դպրոցը ձեռք է բերում ասորական համայնքի միջոցով։ Մյուս խնդիրն էլ ասորերենի ուսուցիչներն են։ Հայաստանում չկա այնպիսի կրթական կառույց, որը կարող է բարձրագույն կրթություն տալ հենց ասորերենի գծով։ Օրինակ`դպրոցի ասորերենի ուսուցիչ Վիտալի Միրզոևը մասնագիտությամբ ռուսաց լեզվի և գրականության մասնագետ է։Հատուկ մեզ համար ընկեր Միրզոևն ասորերենի գաղտնիքներն է բացահայտում և զարմացնում։ Պարզվում է՝ ասորերենի այբուբենն ունի 22 տառ, ու բոլորն էլ բաղաձայն։ Ինչպե՞ս է հնարավոր միայն բաղաձայններով բառ ու նախադասություն կազմել։ Այստեղ էլ օգնության են հասնում 7 լրացուցիչ նշանները։Նա մանրակրկիտ բացատրում, թե տառի վերևում կամ ներքևում դրված մեկ հատիկը գծիկն ինչպես կարող է արտասանությունը փոխել։«Երեխեքը բավականին արագ են սովորում։ Լեզուն կարևոր է, որ չանհետանանք որպես ազգ։ Մաքուր ասորի այստեղ քիչ կա, խառնամուսնությունները շատ են։ Մենք հայերի նման սփռված ենք աշխարհով մեկ, բայց հայերը մի կտոր հող պահեցին, մենք դա էլ չունենք։ Մեզ լեզուն է մնացել»,- ասում է Միրզոևը, որը շատ կզայրանա, եթե որևէ ասորի աշակերտ իրեն հանկարծ ոչ ասորերենով ողջունի։Ի դեպ, խորհրդային տարիներին դպրոցներում ասորերեն չի դասավանդվել, ուստի ավագ սերունդը, թեպետ ասորերեն խոսում է, բայց գրել ու կարդալ չգիտի։ Ով էլ գիտի, մասնավոր է սովորել կամ տանը։Ավելի քան 2600 տարի չունենալ պետություն, բայց պահպանել ազգայինըԱսորիներն ավելի քան 2600 տարի է` պետություն չունեն, սփռված են աշխարհի տարբեր երկրներում։ Տարբեր տվյալներով՝ այսօր աշխարհում 3,5-4 միլիոն ասորի կա (ամենամեծ թվով ասորիներն ապրում են Իրաքում, մեծ համայնքներից մեկն էլ Ռուսաստանում է՝ մոտ 22 հազար)։ Ասորիներն էլ մեզ նման ցեղասպանություն են վերապրել․ Օսմանյան կայսրությունում 1914-1915թթ․ իրականացված ցեղասպանությանը մոտ 850 հազար ասորիներ են զոհ գնացել։Այսօր ասորիներն աշխարհի որ կետում էլ ապրեն, փորձում են պահպանել ազգային դիմագիծը։Արզնիում լեզուն և հավատը պահպանելու կողքին ասորիները նաև մշակույթը՝ ազգային երգն ու պարն են պահպանում։ Մշակույթի կենտրոնում գործում է պարի խմբակ, որտեղ երեխաները սովորում են խումանի, շեյխանի և այլ ազգային պարեր։ Ամենուր ասորական դրոշը կտեսնեք, անգամ տարազների վրա։Ի դեպ, այս պատմության վերջում մի հետաքրքիր փաստ էլ նշենք՝ ասորիները պատրաստվում են դիմավորել 6775 թվականը, իսկ Նոր տարին էլ ապրիլի 1-ին է սկսվում։ Ինչու՞․ կպատմենք հաջորդ մասում․․․
Իսկ գիտե՞ք, որ հայաստանյան ամենահայտնի հանգստավայրերից մեկը՝ Արզնին, 19-րդ դարում վերակառուցել և նոր շունչ են տվել ասորիները։ Խորհրդային ժամանակներում գյուղում մոտ 6000 ասորի է ապրել, այսօր գյուղի բնակչության գրեթե մեկ երրորդն ասորիներ են՝ մոտ 1000-ը։
Հայաստանում ասորիները պահպանում են իրենց լեզուն, սովորույթները, հավատը։ Ասորական արևելյան թեմին պատկանող 2 եկեղեցի կա այստեղ՝ մեկը Վերին Դվինում է (Հայաստանի ամենամեծ ասորական համայնքն է- խմբ), մյուսն էլ՝ Արզնիում։ Հենց գյուղի մուտքի մոտ ցուցանակը «ողջունում է» նաև ասորերենով։ Գյուղում զբոսնելիս հաճախ կլսեք, որ մարդիկ խոսում են ձեզ համար անհասկանալի լեզվով՝ ասորերենն է․ չգրված օրենք է՝ համայնքի ներսում հաղորդակցվում են մայրենի լեզվով։
Թեպետ պահպանում են ազգայինը, բայց իրենց հայրենիքը հիմա Հայաստանն է, որի զարգացման համար ներդնում են իրենց ջանքերը, պաշտպանում այն՝ նաև կյանքի գնով: Ասորիները մասնակցել են Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներին, միայն 44-օրյային գյուղի ասորական համայնքից 4 զոհ են ունեցել։
Ինչպե՞ս ասորիներն այստեղ եկան
Այսօր Հայաստանում տարբեր տվյալներով մոտ 5000 ասորի է ապրում։ Ասորիները Հայաստան են եկել 1826-1828թթ․՝ ռուս-պարսկական պատերազմի հետևանքով (1828թ. կնքված Թուրքմենչայի պայմանագրով` խմբ․)։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ Պարսկաստանի Ուրմիայի շրջանից Արևելյան Հայաստան է տեղափոխվել ասորիների 200 ընտանիք և հաստատվել Երևանում, Դվինում, Դիմիտրովում և Արզնիում։ Այսօր ասորաբնակ 4 գյուղ կա, ամենամեծ թվով ասորիներն ապրում են Վերին Դվինում, ապա նաև Արզնի, Նոր Արտագերս և Դիմիտրով գյուղերում (ասորիներ ապրում են նաև Հայաստանի այլ բնակավայրերում)։ Ի դեպ, Արզնին և Վերին Դվինը խոշորացված չեն, բնակիչները ստորագրահավաք են արել՝ խնդրելով հաշվի առնել ազգային փոքրամասնության իրավունքներն ու չմիավորել իրենց համայնքները։
«Ասում են՝ մեր քահանան դիմել է ռուս ցար Նիկոլայ Առաջինին (Արևելյան Հայաստանն այդ շրջանում ռուսական տիրապետության տակ էր` խմբ) և նշել, որ ցանկանում են այստեղ հաստատվել։ Ռուս ցարը համաձայնել է, բայց մի քանի պայման է դրել՝ ընդունել ուղղափառություն, սովորել ռուսերեն և ազգանունները փոխել (ռուսաֆիկացնել` խմբ․)։ Պայմաններն ընդունվել են, ու դրա համար իմ ազգանունը հիմա Իվանով է, պետք է լիներ «Բետ Էվին», նշանակում է՝ Էվինի ընտանիքից»,- բացատրում է ազգությամբ ասորի, գյուղի Մշակույթի կենտրոնի տնօրեն Տիմոֆեյ Իվանովը։
Գյուղում հաստատվելուց հետո առաջին բանը, որ արել են ասորիները, եկեղեցի հիմնելն է։
Պետություն չկա, միավորողը եկեղեցին է
Արզնիում հաստատված ասորիները 1828թ․ հիմնել են Սուրբ Մարիամ եկեղեցին (պատկանում է Իրաքում ասորական թեմին` խմբ․)։ Տիմոֆեյը պատմում է, որ Պարսկաստանից գաղթողներն իրենց հետ բերել են 4 հսկա գերան։
«Ըստ ավանդության՝ ցուլն անցել է ու խաչի հետք թողել։ Այդպես հասկացել են, որ սա հասարակ տեղ չէ, ու հենց խաչի տեղում եկեղեցի են հիմնել»,- ասում է Տիմոֆեյը։
Խորհրդային տարիներին ինչպես հայկական շատ եկեղեցիներ, այնպես էլ սա փակվել ու պահեստի է վերածվել (այդ տարիներին Նոր Արտագերս գյուղի ասորական եկեղեցին առհասարակ քանդվել է)։ Սակայն մարդիկ շարունակել են գաղտնի՝ տարբեր տոներին ու առիթներով դուռը բացել, արարողություն անցկացնել։ Դրանից հետո էլ թեպետ տարիներ շարունակ եկեղեցին քահանա չի ունեցել, բայց վերանորոգվել ու խնամվել է։ Իսկ մոտ 1 տարի առաջ Պարսկաստանից Հայաստան գործուղվեց Տեր Ադդայ քահանա Դանիէլը։
«Երբ նոր եկա, այդքան շատ չէին եկեղեցի այցելողները։ Հիմա ուրախությամբ տեսնում եմ, որ ամեն կիրակնօրյա պատարագին մոտ 70-80 ասորի է լինում, ու նրանց թիվն ավելանում է։ Տա Աստված, ավելի շատանա։ Քանի որ չունենք պետություն, մեզ միավորում է եկեղեցին։ Դրանից ելնելով՝ բոլոր ավանդույթները փորձում ենք եկեղեցու շուրջ կառուցել»,- նշում է քահանան։
Ի դեպ, ասորիների պատարագները հին արամերենով են կատարվում։ Քահանան ասում է՝ մարդիկ բառերի մի մասն են հասկանում, դրա համար հաճախ փորձում են պատարագները նոր արամերենով թարգմանել, որ հավատացյալների համար հասկանալի լինի։
Այս եկեղեցուց ոչ հեռու էլ Սուրբ Հովհաննեսն է, որը տարբեր տվյալներով՝ 6-րդ դարում է կառուցվել։ Ասում են՝ երբ ասորիները գյուղ են եկել, տեսել շրջակայքում թափված քարերը, հասկացել են, որ այստեղ եկեղեցի է, փորձել են քարերը հավաքել և վերակառուցել այն։ Թեպետ եկեղեցին հայկական է, բայց այս վայրի հետ կապված ասորիներն ընդունված ավանդույթ-ծիսակատարություն ունեն։ Հանգուցյալին պարտադիր մեկ օր բերում ու գիշերը թողնում են այս եկեղեցում։
Ասորերենի այբուբենում 22 տառ կա, ու բոլորը՝ բաղաձայն
Գյուղի միակ դպրոցը Խորհրդային Միության հերոս, ասորի Սերգեյ Սարխոշևի անունով է։ Ավելի քան 440 աշակերտներից մոտ 120-ն ազգությամբ ասորիներ են։ Դպրոցը 2 հոսք ունի՝ հայկական և ռուսական, որտեղ էլ դասավանդվում է նաև ասորերերեն։ Ի դեպ, այս հոսքում նաև մոլոկաններ են սովորում, որոնք ռուսերենի կողքին նաև ասորերենն են յուրացնում։ Ասորիները կատակում են՝ արագ են սովորում ու իրենցից էլ լավ խոսում։
Ասորերենի ուսուցման 2 խնդիր կա՝ մեկը մասնագետների պակասն է, մյուսն էլ՝ նոր դասագրքերի։ Ասորերենի դասագիրք գրող մասնագետ չկա, ամեն տարի աշակերտների թվաքանակով դպրոցը ԿԳՄՍ նախարարությանը դասագրքերի պատվեր է տալիս, բայց խոսքը հին գրքերի մասին է, նոր տարբերակներ դպրոցը ձեռք է բերում ասորական համայնքի միջոցով։ Մյուս խնդիրն էլ ասորերենի ուսուցիչներն են։ Հայաստանում չկա այնպիսի կրթական կառույց, որը կարող է բարձրագույն կրթություն տալ հենց ասորերենի գծով։ Օրինակ`դպրոցի ասորերենի ուսուցիչ Վիտալի Միրզոևը մասնագիտությամբ ռուսաց լեզվի և գրականության մասնագետ է։
Հատուկ մեզ համար ընկեր Միրզոևն ասորերենի գաղտնիքներն է բացահայտում և զարմացնում։ Պարզվում է՝ ասորերենի այբուբենն ունի 22 տառ, ու բոլորն էլ բաղաձայն։ Ինչպե՞ս է հնարավոր միայն բաղաձայններով բառ ու նախադասություն կազմել։ Այստեղ էլ օգնության են հասնում 7 լրացուցիչ նշանները։
«Ասորերեն գրագրությունն աջից ձախ է, ինչպես, օրինակ, արաբականն է։ Մեր լեզուն բավականին դանդաղ է (նկատի ունի գրելը․ խմբ), առավել ևս, որ նշաններ էլ ենք դնում։ Առանց նշանների կարդալ կարողանում են միայն լեզվին շատ լավ տիրապետողները»,- ասում է Միրզոևը։
Նա մանրակրկիտ բացատրում, թե տառի վերևում կամ ներքևում դրված մեկ հատիկը գծիկն ինչպես կարող է արտասանությունը փոխել։
«Երեխեքը բավականին արագ են սովորում։ Լեզուն կարևոր է, որ չանհետանանք որպես ազգ։ Մաքուր ասորի այստեղ քիչ կա, խառնամուսնությունները շատ են։ Մենք հայերի նման սփռված ենք աշխարհով մեկ, բայց հայերը մի կտոր հող պահեցին, մենք դա էլ չունենք։ Մեզ լեզուն է մնացել»,- ասում է Միրզոևը, որը շատ կզայրանա, եթե որևէ ասորի աշակերտ իրեն հանկարծ ոչ ասորերենով ողջունի։
Ի դեպ, խորհրդային տարիներին դպրոցներում ասորերեն չի դասավանդվել, ուստի ավագ սերունդը, թեպետ ասորերեն խոսում է, բայց գրել ու կարդալ չգիտի։ Ով էլ գիտի, մասնավոր է սովորել կամ տանը։
Ավելի քան 2600 տարի չունենալ պետություն, բայց պահպանել ազգայինը
Ասորիներն ավելի քան 2600 տարի է` պետություն չունեն, սփռված են աշխարհի տարբեր երկրներում։ Տարբեր տվյալներով՝ այսօր աշխարհում 3,5-4 միլիոն ասորի կա (ամենամեծ թվով ասորիներն ապրում են Իրաքում, մեծ համայնքներից մեկն էլ Ռուսաստանում է՝ մոտ 22 հազար)։ Ասորիներն էլ մեզ նման ցեղասպանություն են վերապրել․ Օսմանյան կայսրությունում 1914-1915թթ․ իրականացված ցեղասպանությանը մոտ 850 հազար ասորիներ են զոհ գնացել։
Այսօր ասորիներն աշխարհի որ կետում էլ ապրեն, փորձում են պահպանել ազգային դիմագիծը։
Արզնիում լեզուն և հավատը պահպանելու կողքին ասորիները նաև մշակույթը՝ ազգային երգն ու պարն են պահպանում։ Մշակույթի կենտրոնում գործում է պարի խմբակ, որտեղ երեխաները սովորում են խումանի, շեյխանի և այլ ազգային պարեր։ Ամենուր ասորական դրոշը կտեսնեք, անգամ տարազների վրա։
Ի դեպ, այս պատմության վերջում մի հետաքրքիր փաստ էլ նշենք՝ ասորիները պատրաստվում են դիմավորել 6775 թվականը, իսկ Նոր տարին էլ ապրիլի 1-ին է սկսվում։ Ինչու՞․ կպատմենք հաջորդ մասում․․․