https://arm.sputniknews.ru/20250321/turqiajum-bvoghvoqi-akcianery-chen-handartvum-vostikanner-en-tuzhel-kan-dzerbakalvatsner-86985453.html
Թուրքիայում բողոքի ակցիաները չեն հանդարտվում. ոստիկաններ են տուժել, կան ձերբակալվածներ
Թուրքիայում բողոքի ակցիաները չեն հանդարտվում. ոստիկաններ են տուժել, կան ձերբակալվածներ
Sputnik Արմենիա
ՆԳՆ ղեկավար Երլիկայան հայտարարել է, որ երկրում իրավիճակը դրսից են ապակայունացնում։ 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T09:55+0400
2025-03-21T09:55+0400
2025-03-21T09:59+0400
բողոքի ակցիա
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
ոստիկան
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/15/86982830_0:84:1600:984_1920x0_80_0_0_1b1a2e7634d4c88869891632ff0240df.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցության ցույցերի ընթացքում վիրավորվել է ոստիկանության 6 աշխատակից: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։Ցույցեր են տեղի ունեցել Անկարայում և Ստամբուլում՝ չնայած զանգվածային հավաքների արգելքին, որը սահմանվել էր մարտի 19-ին Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը, ելույթ ունենալով Ստամբուլում, իշխանություններին կոչ է արել դադարեցնել ցուցարարների դեմ պղպեղի ցողիչների օգտագործումը: Ակցիայի ժամանակ մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։Բողոքի ցույցեր Ստամբուլում. ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե մահակներ է կիրառելԶԼՄ-ների տեղեկություններով՝ ուրբաթ գիշերը ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց, հիմնականում ուսանողների, որոնք փորձել են երթով անցնել Աթաթուրքի բուլվարից մինչև Թաքսիմ հրապարակ: Հրապարակի տարածքը, ինչպես նաև Գեզի զբոսայգին, որտեղ 2013-ին զանգվածային ցույցեր էին տեղի ունենում, փակվել են: Այն հատվածներում, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում, փակ են նաև մետրոյի մի քանի կայարան և ավտոբուսների երթուղիներ:ՆԳՆ ղեկավար Երլիկայան հայտարարել է, որ երկրում իրավիճակը դրսից են ապակայունացնում։ Նրա խոսքով ՝ սոցիալական ցանցերում բողոքի կոչ անող ավելի քան 260 օգտահաշիվ է հայտնաբերվել, և դրանց մեծ մասը մոդերացվում է արտերկրից:Հիշեցնենք, որ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և կաշառակերության մեջ կասկածվող կազմակերպության գործով: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ նահանջել իշխանությունների ճնշման առաջ։Նրա ձերբակալությունը դժգոհության ալիք է բարձրացրել՝ չնայած անվտանգության ուժեղացված միջոցառումներին և մինչև մարտի 23-ը Ստամբուլում հանրահավաքների արգելքին:«Հեղաշրջման փորձ է». ընդդիմադիրը` Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջին անգամ մեկնաբանելով իրավիճակը, ընդդիմությանը մեղադրել է ոստիկանության և դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ՝ նշելով, որ կառավարությունը կենտրոնացած է երկրի հրատապ խնդիրների լուծման վրա:Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը նույնպես կոչ է արել զերծ մնալ փողոցային բողոքներից՝ ընդգծելով, որ Իմամօղլուի գործը Էրդողանի հետ կապ չունի:Նախագահի աշխատակազմն իր հերթին հայտարարել է, որ պետության ղեկավարի հասցեին հնչող մեղադրանքները անհիմն զրպարտություն են:Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։ Նրա թեկնածությունը CHP-ից հաստատել է նաև Օզելը՝ Ստամբուլի քաղաքապետին անվանելով նախագահի պաշտոնի գլխավոր ընդդիմադիր հավակնորդ։Ստամբուլում ձերբակալություններ են. թիրախում քաղաքապետ Իմամօղլուի համախոհներն են
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/15/86982830_89:0:1512:1067_1920x0_80_0_0_da434b6ff1b24b148489040cea9ab2a3.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ոստիկան, տուժածներ
բողոքի ակցիա, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ոստիկան, տուժածներ
Թուրքիայում բողոքի ակցիաները չեն հանդարտվում. ոստիկաններ են տուժել, կան ձերբակալվածներ
09:55 21.03.2025 (Թարմացված է: 09:59 21.03.2025) ՆԳՆ ղեկավար Երլիկայան հայտարարել է, որ երկրում իրավիճակը դրսից են ապակայունացնում։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցության ցույցերի ընթացքում վիրավորվել է ոստիկանության 6 աշխատակից: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Ցույցեր են տեղի ունեցել Անկարայում և Ստամբուլում՝ չնայած զանգվածային հավաքների արգելքին, որը սահմանվել էր մարտի 19-ին Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը, ելույթ ունենալով Ստամբուլում, իշխանություններին կոչ է արել դադարեցնել ցուցարարների դեմ պղպեղի ցողիչների օգտագործումը: Ակցիայի ժամանակ մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ուրբաթ գիշերը ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց, հիմնականում ուսանողների, որոնք փորձել են երթով անցնել Աթաթուրքի բուլվարից մինչև Թաքսիմ հրապարակ: Հրապարակի տարածքը, ինչպես նաև Գեզի զբոսայգին, որտեղ 2013-ին զանգվածային ցույցեր էին տեղի ունենում, փակվել են: Այն հատվածներում, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում, փակ են նաև մետրոյի մի քանի կայարան և ավտոբուսների երթուղիներ:
ՆԳՆ ղեկավար Երլիկայան հայտարարել է, որ երկրում իրավիճակը դրսից են ապակայունացնում։ Նրա խոսքով ՝ սոցիալական ցանցերում բողոքի կոչ անող ավելի քան 260 օգտահաշիվ է հայտնաբերվել, և դրանց մեծ մասը մոդերացվում է արտերկրից:
Հիշեցնենք, որ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և կաշառակերության մեջ կասկածվող կազմակերպության գործով: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ նահանջել իշխանությունների ճնշման առաջ։
Նրա ձերբակալությունը դժգոհության ալիք է բարձրացրել՝ չնայած անվտանգության ուժեղացված միջոցառումներին և մինչև մարտի 23-ը Ստամբուլում հանրահավաքների արգելքին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջին անգամ մեկնաբանելով իրավիճակը, ընդդիմությանը մեղադրել է ոստիկանության և դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ՝ նշելով, որ կառավարությունը կենտրոնացած է երկրի հրատապ խնդիրների լուծման վրա:
Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը նույնպես կոչ է արել զերծ մնալ փողոցային բողոքներից՝ ընդգծելով, որ Իմամօղլուի գործը Էրդողանի հետ կապ չունի:
Նախագահի աշխատակազմն իր հերթին հայտարարել է, որ պետության ղեկավարի հասցեին հնչող մեղադրանքները անհիմն զրպարտություն են:
Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։ Նրա թեկնածությունը CHP-ից հաստատել է նաև Օզելը՝ Ստամբուլի քաղաքապետին անվանելով նախագահի պաշտոնի գլխավոր ընդդիմադիր հավակնորդ։