https://arm.sputniknews.ru/20250319/heghashrjman-pvordz-e-ynddimadiry-stambuli-qaghaqapeti-dzerbakalutjan-masin-86919698.html
«Հեղաշրջման փորձ է». ընդդիմադիրը` Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության մասին
«Հեղաշրջման փորձ է». ընդդիմադիրը` Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության մասին
Sputnik Արմենիա
Քեմալական կուսակցության առաջնորդը կարծում է, որ Էրդողանը վախենում է Ստամբուլի քաղաքապետի հեղինակությունից։ 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T14:06+0400
2025-03-19T14:06+0400
2025-03-19T14:06+0400
թուրքիա
ստամբուլ
ձերբակալություն
օզգյուր օզել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86227623_0:60:3075:1790_1920x0_80_0_0_794e507f97ee5511042b2da40feb3341.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը կարծում է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաների ու քաղաքապետի կողմնակիցների ձերբակալությունը հեղաշրջման փորձ է։Ընդդիմադիր ուժի առաջնորդը տեղական «Halk TV» հեռուստաալիքի եթերում իրավապահների գործողությունները, ինչպես նաև հանրահավաքների արգելքը կապել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջիկա փրայմերիզների հետ։Նա համոզված է, որ Իմամօղլուի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հեղաշրջման փորձ են, որը ձեռնարկվել է, քանի որ նախագահական մրցավազքում Ստամբուլի քաղաքապետի հաղթելու շանսերը չափազանց մեծ են։Հիշեցնենք` Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է մարտի 19-ին մի քանի քրեական գործերով լայնածավալ գործողության շրջանակում։ Մեղադրանքները ներառում են կոռուպցիա (կասկածվում է փողերի լվացման հետ կապված կայուն հանցավոր սխեմաներ ստեղծելու, մրցույթների հետ կապված մանիպուլյացիաների և կաշառքների մեջ) և Քրդստանի աշխատավորական կուսակցության/Քրդստանի համայնքների միության հետ կապված կազմակերպությունների հետ քաղաքական դաշինք ստեղծելու փորձի մեջ։Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո Թուրքիայում սոցցանցերի և մեսենջերների՝ «X»–ի, «Ինստագրամի», «YouTube»–ի, «TikTok»–ի, «Ֆեյսբուքի» և «WhatsApp»–ի հասանելիության խնդիրներ են ի հայտ եկել։ «DownDetector»-ի տվյալներով՝ խափանումներ են գրանցվել ամբողջ երկրում:
թուրքիա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86227623_0:0:2732:2048_1920x0_80_0_0_49fe33e8b0d6f3714393385c24a019b4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ստամբուլ, ձերբակալություն, օզգյուր օզել
թուրքիա, ստամբուլ, ձերբակալություն, օզգյուր օզել
«Հեղաշրջման փորձ է». ընդդիմադիրը` Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության մասին
Քեմալական կուսակցության առաջնորդը կարծում է, որ Էրդողանը վախենում է Ստամբուլի քաղաքապետի հեղինակությունից։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը կարծում է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաների ու քաղաքապետի կողմնակիցների
ձերբակալությունը հեղաշրջման փորձ է։
Ընդդիմադիր ուժի առաջնորդը տեղական «Halk TV» հեռուստաալիքի եթերում իրավապահների գործողությունները, ինչպես նաև հանրահավաքների արգելքը կապել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջիկա փրայմերիզների հետ։
«Ստամբուլ եմ գնում: Այնտեղ հանրահավաքների անցկացման չորսօրյա արգելք է սահմանված: Չորս օրից կանցկացվի Ժողովրդահանրապետական կուսակցության փրայմերիզը: Քառօրյա արգելքը համընկնում է այդ ժամանակացույցի հետ: Էքրեմ Իմամօղլուն արդեն չորս անգամ հաղթել է Էրդողանի առաջադրած թեկնածուներին: Եվ Էրդողանը տեսնում է, որ Իմամօղլուն կրկին կհաղթի: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության ժողովրդականությունը, դատելով մի շարք հարցումներից, 20 տոկոսով բարձր է», – հայտարարել է քաղաքական գործիչը:
Նա համոզված է, որ Իմամօղլուի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հեղաշրջման փորձ են, որը ձեռնարկվել է, քանի որ նախագահական մրցավազքում Ստամբուլի քաղաքապետի հաղթելու շանսերը չափազանց մեծ են։
Հիշեցնենք` Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է մարտի 19-ին մի քանի քրեական գործերով լայնածավալ գործողության շրջանակում։ Մեղադրանքները ներառում են կոռուպցիա (կասկածվում է փողերի լվացման հետ կապված կայուն հանցավոր սխեմաներ ստեղծելու, մրցույթների հետ կապված մանիպուլյացիաների և կաշառքների մեջ) և Քրդստանի աշխատավորական կուսակցության/Քրդստանի համայնքների միության հետ կապված կազմակերպությունների հետ քաղաքական դաշինք ստեղծելու փորձի մեջ։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի
ձերբակալությունից անմիջապես հետո Թուրքիայում սոցցանցերի և մեսենջերների՝ «X»–ի, «Ինստագրամի», «YouTube»–ի, «TikTok»–ի, «Ֆեյսբուքի» և «WhatsApp»–ի հասանելիության խնդիրներ են ի հայտ եկել։ «DownDetector»-ի տվյալներով՝ խափանումներ են գրանցվել ամբողջ երկրում: