00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
17:50
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը պահանջել է ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

© PhotoСудебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (13 марта 2025). Баку
Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (13 марта 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2025
Բաժանորդագրվել
Կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ հայ պատանդներին ազատ արձակելու համար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Հայտարարությունն արվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հերթական՝ 58-րդ նստաշրջանի ընթացքում:
«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորին մտահոգություն է հայտնում Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիների անօրինական ձերբակալությունների կապակցությամբ։ Պատանդ վերցնելն ու պահելը խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ Ժնևի կոնվենցիաները, և մարդու իրավունքների լուրջ խախտում են», - ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությամբ նշվում է նաև, որ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հոկտեմբերը Ադրբեջանը ապօրինի կերպով պատանդառել է առնվազն 23 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, նախկին և գործող պաշտոնյաների ու զինծառայողների: Նրանցից շատերը ենթարկվել են խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքի, ինչը փաստագրված է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
«Մենք հաստատում ենք, որ ապօրինի ձերբակալված բոլոր անձինք պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Անձանց՝ պատշաճ իրավական ընթացակարգի և իրավական պաշտպանության խախտումներով երկարատև պահումը խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման հասնելու ջանքերը», - նշել են խորհրդում:
ՀՀ իշխանությունները կարող են ազատել գերիներին, բայց գերադասում են լռել. Մեսրոպ Առաքելյան
Կազմակերպությունը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները այդ պատանդներին ազատ արձակելու համար, իսկ կողմերին՝ կատարել միջազգային իրավունքով իրենց իրավական պարտավորությունները՝ այդ անձանց մարդկային արժանապատվության պաշտպանության և արդարության ապահովման համար:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և ժողովրդին, առանձնապես նրանց, ով առնչվում է այս իրավիճակին և վերահաստատել արդարությանն ու խաղաղությանն իր հանձնառությունը:
Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտերում 23 հայ գերի կա։ Նրանցից 15-ի, ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները նկատմամբ, այժմ ընթանում են ցուցադրական դատավարություններ։
Լրահոս
0