Բեդրոս Կիրկորովին հրաժեշտ են տվել ծափերով. լուսանկարներ
Բեդրոս Կիրկորովին հրաժեշտ են տվել ծափերով. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Բեդրոս Կիրկորովի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում, նրան հուղարկավորել են Տրոեկուրովյան գերեզմանատանը։ 21.03.2025, Sputnik Արմենիա
ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովին հրաժեշտ են տվել ծափերով` նրա «Guarda che luna» («Տե՛ս` ինչպիսի լուսին է») երգի ուղեկցությամբ։Ռուսական էստրադայի արքայի հայրը մահացել է մարտի 18-ին։ Նա հունիսին կդառնար 93 տարեկան։ Մահվան պատճառը սրտի կանգն է։«Հորս մեծ ճանապարհն ավարտվեց, բայց ավարտվեց այստեղ` հողի վրա։ Իմ սրտում նա կմնա ընդմիշտ... Այսօր սիրտս ցավով է լցված... Կարծում եմ` մենք կհաղթահարենք այս ծանր օրը` գարնանային ու արևոտ` այնպիսին, ինչպիսին հայրս էր կյանքում», – ասել է Կիրկորովը հրաժեշտի ժամանակ։Ո՛չ մորս կողքին եղա, ո՛չ հորս. Ֆիլիպ Կիրկորովը` ծնողների մահվան մասինՆա լրագրողներին ասել է, որ հայրը կյանքի վերջին տարում զարմանալի փաստեր էր պատմում իր կյանքից, գուցե առաջիկայում այդ զարմանալի հիշողությունները հրապարակվեն։Թեև Բեդրոս Կիրկորովը (Կրիկորյան) ծնվել է Բուլղարիայում, սակայն ծնողները հայ են։Նրանք սևծովյան Վառնայում են հայտնվել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո։ Բեդրոս Կիրկորովը որդուն Ֆիլիպ է անվանակոչել հոր պատվին։
Բեդրոս Կիրկորովի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում, նրան հուղարկավորել են Տրոեկուրովյան գերեզմանատանը։
ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովին հրաժեշտ են տվել ծափերով` նրա «Guarda che luna» («Տե՛ս` ինչպիսի լուսին է») երգի ուղեկցությամբ։
Ռուսական էստրադայի արքայի հայրը մահացել է մարտի 18-ին։ Նա հունիսին կդառնար 93 տարեկան։ Մահվան պատճառը սրտի կանգն է։
«Հորս մեծ ճանապարհն ավարտվեց, բայց ավարտվեց այստեղ` հողի վրա։ Իմ սրտում նա կմնա ընդմիշտ... Այսօր սիրտս ցավով է լցված... Կարծում եմ` մենք կհաղթահարենք այս ծանր օրը` գարնանային ու արևոտ` այնպիսին, ինչպիսին հայրս էր կյանքում», – ասել է Կիրկորովը հրաժեշտի ժամանակ։
Նա լրագրողներին ասել է, որ հայրը կյանքի վերջին տարում զարմանալի փաստեր էր պատմում իր կյանքից, գուցե առաջիկայում այդ զարմանալի հիշողությունները հրապարակվեն։
Թեև Բեդրոս Կիրկորովը (Կրիկորյան) ծնվել է Բուլղարիայում, սակայն ծնողները հայ են։
Նրանք սևծովյան Վառնայում են հայտնվել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո։ Բեդրոս Կիրկորովը որդուն Ֆիլիպ է անվանակոչել հոր պատվին։