https://arm.sputniknews.ru/20250321/hajkakan-kvoghmy-chi-krakel-hh-pnn-herqum-e-adrbejani-haghvordagrutjuny-86990892.html
Հայկական կողմը չի կրակել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունը
Հայկական կողմը չի կրակել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունը
Sputnik Արմենիա
Մարտի 16-ից ի վեր Ադրբեջանն արդեն 13 նմանատիպ հաղորդագրություն է տարածել։ 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T12:32+0400
2025-03-21T12:32+0400
2025-03-21T12:36+0400
հայաստան
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/06/11130668_44:207:1519:1037_1920x0_80_0_0_9ba2638a538e619c3992d642e3afb8f6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Գերատեսչությունը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։ Ադրբեջանը մարտի 16-ից ի վեր արդեն 13 անգամ հայտարարել է, թե իբր ՀՀ զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել է Բաքվի բոլոր հաղորդագրությունները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/06/11130668_161:113:1356:1010_1920x0_80_0_0_f67334c39dd3672a2c4fa89e48344737.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Հայկական կողմը չի կրակել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունը
12:32 21.03.2025 (Թարմացված է: 12:36 21.03.2025) Մարտի 16-ից ի վեր Ադրբեջանն արդեն 13 նմանատիպ հաղորդագրություն է տարածել։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս հայտարարությունը տարածել է
ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։ Ադրբեջանը մարտի 16-ից ի վեր արդեն 13 անգամ հայտարարել է, թե իբր ՀՀ զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել է Բաքվի բոլոր հաղորդագրությունները։