00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում բողոքի ակցիաները չեն հանդարտվում. ոստիկաններ են տուժել, կան ձերբակալվածներ

© AP Photo / Emrah GurelԻրավիճակը Թուրքիայում
Իրավիճակը Թուրքիայում - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2025
Բաժանորդագրվել
ՆԳՆ ղեկավար Երլիկայան հայտարարել է, որ երկրում իրավիճակը դրսից են ապակայունացնում։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցության ցույցերի ընթացքում վիրավորվել է ոստիկանության 6 աշխատակից: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Ցույցեր են տեղի ունեցել Անկարայում և Ստամբուլում՝ չնայած զանգվածային հավաքների արգելքին, որը սահմանվել էր մարտի 19-ին Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը, ելույթ ունենալով Ստամբուլում, իշխանություններին կոչ է արել դադարեցնել ցուցարարների դեմ պղպեղի ցողիչների օգտագործումը: Ակցիայի ժամանակ մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։
Բողոքի ցույցեր Ստամբուլում. ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե մահակներ է կիրառել
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ուրբաթ գիշերը ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց, հիմնականում ուսանողների, որոնք փորձել են երթով անցնել Աթաթուրքի բուլվարից մինչև Թաքսիմ հրապարակ: Հրապարակի տարածքը, ինչպես նաև Գեզի զբոսայգին, որտեղ 2013-ին զանգվածային ցույցեր էին տեղի ունենում, փակվել են: Այն հատվածներում, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում, փակ են նաև մետրոյի մի քանի կայարան և ավտոբուսների երթուղիներ:
ՆԳՆ ղեկավար Երլիկայան հայտարարել է, որ երկրում իրավիճակը դրսից են ապակայունացնում։ Նրա խոսքով ՝ սոցիալական ցանցերում բողոքի կոչ անող ավելի քան 260 օգտահաշիվ է հայտնաբերվել, և դրանց մեծ մասը մոդերացվում է արտերկրից:
Հիշեցնենք, որ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և կաշառակերության մեջ կասկածվող կազմակերպության գործով: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ նահանջել իշխանությունների ճնշման առաջ։
Նրա ձերբակալությունը դժգոհության ալիք է բարձրացրել՝ չնայած անվտանգության ուժեղացված միջոցառումներին և մինչև մարտի 23-ը Ստամբուլում հանրահավաքների արգելքին:
«Հեղաշրջման փորձ է». ընդդիմադիրը` Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջին անգամ մեկնաբանելով իրավիճակը, ընդդիմությանը մեղադրել է ոստիկանության և դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ՝ նշելով, որ կառավարությունը կենտրոնացած է երկրի հրատապ խնդիրների լուծման վրա:
Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը նույնպես կոչ է արել զերծ մնալ փողոցային բողոքներից՝ ընդգծելով, որ Իմամօղլուի գործը Էրդողանի հետ կապ չունի:
Նախագահի աշխատակազմն իր հերթին հայտարարել է, որ պետության ղեկավարի հասցեին հնչող մեղադրանքները անհիմն զրպարտություն են:
Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։ Նրա թեկնածությունը CHP-ից հաստատել է նաև Օզելը՝ Ստամբուլի քաղաքապետին անվանելով նախագահի պաշտոնի գլխավոր ընդդիմադիր հավակնորդ։
Ստամբուլում ձերբակալություններ են. թիրախում քաղաքապետ Իմամօղլուի համախոհներն են
Լրահոս
0