https://arm.sputniknews.ru/20250320/zut-gvortsarq-e-mane-tandiljany-khaghaghutjan-pajmanagri-hnaravvor-stvoragrman-masin-86956271.html
Զուտ գործարք է. Մանե Թանդիլյանը` խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին
Զուտ գործարք է. Մանե Թանդիլյանը` խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը վստահ է` Ադրբեջանի հետ չի կարող խաղաղություն լինել, երբ Բաքվի բանտերում հայեր կան։ 20.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-20T13:46+0400
2025-03-20T13:46+0400
2025-03-20T16:51+0400
հայաստան
մանե թանդիլյան
խաղաղության պայմանագիր
ադրբեջան
բանտ
գերի
հայեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/14/86962725_0:0:1600:900_1920x0_80_0_0_05e5b30ee021b92f12b49a43e4fa3710.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք «խաղաղության պայմանագիրը» զուտ փաստաթուղթ է լինելու ՀՀ իշխանությունների համար, որ ասեն` խաղաղություն են բերել։ «Ապրելու երկրի» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն այս տեսակետը հայտնեց լրագրողների հետ զրույցում կառավարության դիմաց գերիների ազատ արձակման պահանջով ակցիայից հետո։Նա վստահ է` ՀՀ իշխանությունների պաշտոնավարման շարունակման դեպքում յուրաքանչյուր հայի հետ կարող է նույնը պատահել, եթե որևէ հայ ինչ–որ կերպ հայտնվի Բաքվում։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/14/86962725_161:0:1361:900_1920x0_80_0_0_4a137f0b74d4ab2d35c43da45ec61188.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանե թանդիլյան, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, բանտ, գերի, հայեր
հայաստան, մանե թանդիլյան, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, բանտ, գերի, հայեր
Զուտ գործարք է. Մանե Թանդիլյանը` խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին
13:46 20.03.2025 (Թարմացված է: 16:51 20.03.2025) Քաղաքական գործիչը վստահ է` Ադրբեջանի հետ չի կարող խաղաղություն լինել, երբ Բաքվի բանտերում հայեր կան։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք «խաղաղության պայմանագիրը» զուտ փաստաթուղթ է լինելու ՀՀ իշխանությունների համար, որ ասեն` խաղաղություն են բերել։ «Ապրելու երկրի» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն այս տեսակետը հայտնեց լրագրողների հետ զրույցում կառավարության դիմաց գերիների ազատ արձակման պահանջով
ակցիայից հետո։
«Ուզում են դա անել, որ զուտ փաստաթուղթ ունենան ու ասեն, թե խաղաղություն են բերել։ Դա չի կարող լինել, երբ Բաքվի բանտերում հայեր են գտնվում։ Այդ անձանց հարցն անգամ իրենց օրակարգում չկա, և նրանք դա չեն թաքցնում։ Այժմ նաև ներպետական հայցերից են ուզում հրաժարվել, գերիների հարցով բանագնաց չունի։ Նա (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խմբ.) տարբեր միջազգային կառույցների հետ շփումներում ասում է, թե մի խանգարեք Ադրբեջանի հետ մեր զրույցներում։ Սա է նրանց օրակարգը, և այսպես են նրանք վարվում Բաքվի բանտում գտնվող հայերի հետ»,– ասաց Թանդիլյանը։
Նա վստահ է` ՀՀ իշխանությունների պաշտոնավարման շարունակման դեպքում յուրաքանչյուր հայի հետ կարող է նույնը պատահել, եթե որևէ հայ ինչ–որ կերպ հայտնվի Բաքվում։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։