https://arm.sputniknews.ru/20250320/emin-mianalu-depqum-hajastany-stipvats-klini-mianal-rd-i-dem-patzhamijvocnerin-shvojgu-86968797.html
ԵՄ–ին անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Շոյգու
ԵՄ–ին անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Շոյգու
Sputnik Արմենիա
Եվրաինտեգրման հեռանկարի դիմաց Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք տալիս է ԵԱՏՄ միասնական աշխատաշուկան։ 20.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-20T18:41+0400
2025-03-20T18:41+0400
2025-03-24T15:34+0400
սերգեյ շոյգու
եվրամիություն
հայաստան և եատմ
եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երևանում
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/06/76710903_0:28:3072:1756_1920x0_80_0_0_767ed2c429fe595a3a8acca3f54e8a9e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը նրա համար կնշանակի հակառուսական պատժամիջոցներին և Ուկրաինային զենքի մատակարարմանը միանալու անհրաժեշտություն։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:Շոյգուի խոսքով՝ այդ քայլերն ուղղված կլինեն ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլև Իրանի դեմ, որի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 737 մլն դոլար:Կարո՞ղ ենք ԵԱՏՄ-ն փոխել ԵՄ անդամակցության երազանքի հետ․ Խամոյանը՝ ՊապոյանինՆա հիշեցրել է նաև Եվրամիությանը միանալու գործընթաց սկսելու դեպքում արտոնությունների կորստի մասին։ Դա վերաբերում է ԵԱՏՄ միասնական աշխատաշուկային, պարզեցված գրանցմանը, անվճար բժշկական օգնությանը, անվճար կրթությանը և այլն։Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/06/76710903_341:0:3072:2048_1920x0_80_0_0_e8c2af4d69ac1a562135fa2910d21c86.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ շոյգու, եվրամիություն, հայաստան և եատմ, եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երևանում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
սերգեյ շոյգու, եվրամիություն, հայաստան և եատմ, եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երևանում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
ԵՄ–ին անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Շոյգու
18:41 20.03.2025 (Թարմացված է: 15:34 24.03.2025) Եվրաինտեգրման հեռանկարի դիմաց Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք տալիս է ԵԱՏՄ միասնական աշխատաշուկան։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը նրա համար կնշանակի հակառուսական պատժամիջոցներին և Ուկրաինային զենքի մատակարարմանը միանալու անհրաժեշտություն։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Հայաստանը ստիպված կլինի միանալ եվրոպական պատժամիջոցներին և Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին, այդ թվում՝ այնպիսի գործիքների շրջանակներում, ինչպիսիք են ԵՄ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամը։ Այս հիմնադրամը ֆինանսապես աջակցում է Ուկրաինայում նացիստական ռեժիմի զինված ուժերին»,-ասել է նա լրագրողներին։
Շոյգուի խոսքով՝ այդ քայլերն ուղղված կլինեն ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլև Իրանի դեմ, որի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 737 մլն դոլար:
Նա հիշեցրել է նաև Եվրամիությանը միանալու գործընթաց սկսելու դեպքում արտոնությունների կորստի մասին։ Դա վերաբերում է ԵԱՏՄ միասնական աշխատաշուկային, պարզեցված գրանցմանը, անվճար բժշկական օգնությանը, անվճար կրթությանը և այլն։
«Ամենահամեստ հաշվարկներով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը Եվրամիությանը միանալու բանակցային գործընթացի փուլում Հայաստանի համար կարժենա ՀՆԱ-ի 30-40 տոկոսը։ Դա կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, իսկ արտադրության անկումը, աշխատաշուկայի փոքրացումը, գործազրկության աճը և գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի կտրուկ անկման։ Ընդ որում, հաշվի առնելով եվրոպական տնտեսության վիճակը` Երևանը չպետք է ԵՄ-ից շռայլ սուբսիդիաների հույս ունենա»,-ասել է Շոյգուն։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ին
առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։