https://arm.sputniknews.ru/20250319/trampn-u-putiny-ashkhatum-en-sev-tsvovum-naveri-vra-hardzakumneri-mvoratvoriumi-vra-uitkvof-86930489.html
Թրամփն ու Պուտինը աշխատում են Սև ծովում նավերի վրա հարձակումների մորատորիումի վրա. Ուիտկոֆ
Թրամփն ու Պուտինը աշխատում են Սև ծովում նավերի վրա հարձակումների մորատորիումի վրա. Ուիտկոֆ
Sputnik Արմենիա
Երկու նախագահների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և դա արվել է նախագահ Թրամփի առաջարկով: 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T19:25+0400
2025-03-19T19:25+0400
2025-03-19T19:25+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
սթիվեն ուիտկոֆ
նավ
սև ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/43/60/436022_0:0:3092:1739_1920x0_80_0_0_dcbc08ba42f9b32ef6995f2ad71ed331.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը մարտի 18–ի հեռախոսազրույցից հետո աշխատում են Սև ծովում բոլոր տեսակի նավերի վրա հարձակումների համար մորատորիում սահմանելու ուղղությամբ։ Այս մասին «Bloomberg» գործակալությանը հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք` Պուտինն ու Թրամփը մարտի 18–ին հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար հատուկ պատասխանատվության համատեքստում: Այսպես, Պուտինը ողջունել է Թրամփի առաջարկն այն մասին, որ Ուկրաինայում հակամարտության կողմերը 30 օրով փոխադարձաբար հրաժարվեն էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց և ՌԴ զինվորականներին այն իրականացնելու հրաման է տվել։ Զելենսկին նույնպես հայտարարել է, որ աջակցում է էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելուց հրաժարվելուն։Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր․ Պուտինի հետ խոսելուց հետո Թրամփը գրառում է արել
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/43/60/436022_361:0:3092:2048_1920x0_80_0_0_3651dee9b366863e3c189e9309040b30.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, սթիվեն ուիտկոֆ, նավ, սև ծով
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, սթիվեն ուիտկոֆ, նավ, սև ծով
Թրամփն ու Պուտինը աշխատում են Սև ծովում նավերի վրա հարձակումների մորատորիումի վրա. Ուիտկոֆ
Երկու նախագահների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և դա արվել է նախագահ Թրամփի առաջարկով:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը մարտի 18–ի հեռախոսազրույցից հետո աշխատում են Սև ծովում բոլոր տեսակի նավերի վրա հարձակումների համար մորատորիում սահմանելու ուղղությամբ։ Այս մասին «Bloomberg» գործակալությանը հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Երկու նախագահների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և դա արվել է նախագահ Թրամփի առաջարկով՝ երկու կողմից էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու, ինչպես նաև հացահատիկ և այլ ապրանքներ տեղափոխող ռազմական և բեռնատար նավերի վրա հարձակումների համար մորատորիում սահմանելու վերաբերյալ: Վերջնարդյունքում դա պետք է հանգեցնի լիակատար հրադադարի, ինչը մի փոքր ավելի բարդ է»,-ասել է Ուիտկոֆը։
Հիշեցնենք` Պուտինն ու Թրամփը մարտի 18–ին հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար հատուկ պատասխանատվության համատեքստում:
Այսպես,
Պուտինը ողջունել է Թրամփի առաջարկն այն մասին, որ Ուկրաինայում հակամարտության կողմերը 30 օրով փոխադարձաբար հրաժարվեն էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց և ՌԴ զինվորականներին այն իրականացնելու հրաման է տվել։ Զելենսկին նույնպես հայտարարել է, որ աջակցում է էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելուց հրաժարվելուն։