https://arm.sputniknews.ru/20250123/sa-pvoqr-biznesi-verjn-e-arevtrakannery-bvoghvoqum-en-shrjharkin-verabervogh-pvopvokhutjan-dem-85041610.html
Սա փոքր բիզնեսի վերջն է. առևտրականները բողոքում են շրջհարկին վերաբերող փոփոխության դեմ
Սա փոքր բիզնեսի վերջն է. առևտրականները բողոքում են շրջհարկին վերաբերող փոփոխության դեմ
Sputnik Արմենիա
Առևտրականները դժգոհում են, որ հունվարի 1-ից իրենց հարկային բեռն ավելացել է ու գուցե շուտով ստիպված փակեն բիզնեսները։ 23.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-23T11:21+0400
2025-01-23T11:21+0400
2025-01-23T11:24+0400
բողոքի ակցիա
առևտուր
շրջանառության հարկ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/17/85040418_0:122:1600:1022_1920x0_80_0_0_b16cc0a5c3f8342159672f1aaff6fd9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Շրջանառության հարկին վերաբերող փոփոխություններից դժգոհող առևտրականները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։Նշենք, որ ՀՀ–ում միկրոձեռնարկատերերի մեծ մասը, փոքր և միջին մի շարք բիզնեսներ 2025 թ. հունվարի 1–ից սկսած հարկային նոր պայմաններով են գործելու։Նրանք ընդգծում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։«5%–ին մի ձև հասցնում էինք, հիմա դարձրին 10%, թղթաբանությունն ավելացրին։ Նպատակը չեմ հասկանում, սենց որ գնա, մանր ու միջին բիզնեսը կփակվի։ Նիկոլ Փաշինյանն էլ էս մասով ինչ ասում ա` շաբլոն բաներ ա ասում, իրականության հետ չի համընկնում ոչ մի բան»,– նշեց առևտրականներից մեկը։Անհատ ձեռներեց Գագիկ Ալավերդյանն էլ ասաց, որ ՀՀ կառավարությունը տևական ժամանակ է աշխատանքներ է տանում, որպեսզի վերացնի ՓՄՁ–ները ու թողնի միայն մենաշնորհը` մեծ սուպերմարկետները, մոլերը։Մեկ այլ Ա/Ձ Գագիկ Հովսեփյանն էլ շեշտեց` շրջհարկին առնչվող փոփոխությունները փոքր բիզնեսը կվերացնեն։Հիշեցնենք` Հարկային օրենսգրքում փոփոխություններ են արվել, որոնցից մեկով կրկնակի բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ կանցնեն ավելացված արժեքով հարկվող համակարգ։ Ի դեպ, ՀՀ կառավարության նպատակն է փուլ–փուլ հրաժարվել արտոնյալ համարվող շրջանառության հարկից, և բոլոր ոլորտները բերել մեկ ընդհանուր` ԱԱՀ համակարգ։Այսպիսով, այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում (այս հարկման շեմը տարեկան մինչև 120 մլն դրամ է–խմբ.), 2025 թվականից ստիպված կլինեն վճարել կրկնակի դրույքաչափով։Ըստ այդմ` առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։Միկրոձեռնարկատիրության ցանկից (որի տարեկան շրջանառությունը 24 մլն դրամ է–խմբ.) դուրս կբերվեն և կանցնեն շրջանառության հարկի համակարգ մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, սաունաների, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը` անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/17/85040418_0:0:1600:1200_1920x0_80_0_0_6ca8d58e9e8aba7fa68c249be0d13ed0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, առևտուր, շրջանառության հարկ, երևան
բողոքի ակցիա, առևտուր, շրջանառության հարկ, երևան
Սա փոքր բիզնեսի վերջն է. առևտրականները բողոքում են շրջհարկին վերաբերող փոփոխության դեմ
11:21 23.01.2025 (Թարմացված է: 11:24 23.01.2025) Առևտրականները դժգոհում են, որ հունվարի 1-ից իրենց հարկային բեռն ավելացել է ու գուցե շուտով ստիպված փակեն բիզնեսները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Շրջանառության հարկին վերաբերող փոփոխություններից դժգոհող առևտրականները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Նշենք, որ ՀՀ–ում միկրոձեռնարկատերերի մեծ մասը, փոքր և միջին մի շարք բիզնեսներ 2025 թ. հունվարի 1–ից սկսած հարկային նոր պայմաններով են գործելու։
Նրանք ընդգծում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։
«5%–ին մի ձև հասցնում էինք, հիմա դարձրին 10%, թղթաբանությունն ավելացրին։ Նպատակը չեմ հասկանում, սենց որ գնա, մանր ու միջին բիզնեսը կփակվի։ Նիկոլ Փաշինյանն էլ էս մասով ինչ ասում ա` շաբլոն բաներ ա ասում, իրականության հետ չի համընկնում ոչ մի բան»,– նշեց առևտրականներից մեկը։
Անհատ ձեռներեց Գագիկ Ալավերդյանն էլ ասաց, որ ՀՀ կառավարությունը տևական ժամանակ է աշխատանքներ է տանում, որպեսզի վերացնի ՓՄՁ–ները ու թողնի միայն մենաշնորհը` մեծ սուպերմարկետները, մոլերը։
Մեկ այլ Ա/Ձ Գագիկ Հովսեփյանն էլ շեշտեց` շրջհարկին առնչվող փոփոխությունները փոքր բիզնեսը կվերացնեն։
«Սա փոքր բիզնեսի վերջն է։ Նիկոլ Փաշինյանն ասում է` աղքատությունը մեր գլխում է, շատ բան է ասում, ես մինչ այս կարողացել եմ պահել իմ ընտանիքը, հիմա չեմ կարողանա, ստիպված եմ լինելու փակել այն։ Արդեն զանգել եմ տարբեր տեղեր (հավանաբար արտերկրում ապրող ընկերներին և բարեկամներին նկատի ունի – խմբ.), որ գնամ, բայց Նիկոլ Փաշինյանին դա օգուտ կլինի՞»,– ընդգծեց Հովսեփյանը։
Հիշեցնենք` Հարկային օրենսգրքում փոփոխություններ են արվել, որոնցից մեկով կրկնակի բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ կանցնեն ավելացված արժեքով հարկվող համակարգ։ Ի դեպ, ՀՀ կառավարության նպատակն է փուլ–փուլ հրաժարվել արտոնյալ համարվող շրջանառության հարկից, և բոլոր ոլորտները բերել մեկ ընդհանուր` ԱԱՀ համակարգ։
Այսպիսով, այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում (այս հարկման շեմը տարեկան մինչև 120 մլն դրամ է–խմբ.), 2025 թվականից ստիպված կլինեն վճարել կրկնակի դրույքաչափով։
Ըստ այդմ` առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։
Միկրոձեռնարկատիրության ցանկից (որի տարեկան շրջանառությունը 24 մլն դրամ է–խմբ.) դուրս կբերվեն և կանցնեն շրջանառության հարկի համակարգ մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, սաունաների, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը` անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։