00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կացարան` 3 ամսով. որտե՞ղ և ինչպե՞ս են հայտնվում անօթևանները

© SputnikԵրևանի Վարդաշեն թաղամասում
Երևանի Վարդաշեն թաղամասում - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2024
Բաժանորդագրվել
Մնալով անտուն` մարդկանց մի մասը փորձում է հարմարվել «փողոցի կանոններին», մյուս մասը` իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրում, իսկ մարդկանց մի ստվար հատված ժամանակավոր ապաստան է գտնում անօթևանների տանը։
100 մարդ Հայաստանում այսօր ապրում է անօթևանների կենտրոնում, որը միակն է երկրում։ Այն գործում է Երևանի Վարդաշեն թաղամասում։
Կենտրոնը ժամանակավոր՝ մոտ եռամսյա ժամկետով կացարան է տրամադրում անօթևաններին։

Անհավատալի թվացող ճակատագրեր

Անօթևանների կենտրոնում մարդիկ հայտնվում են ամենատարբեր պատճառներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրանցից մի քանիսը, երբեմն թաքցնելով իրենց կյանքից շատ մանրամասներ, պատմեցին, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են հայտնվել կենտրոնում։
65–ամյա Ալինա Սաֆարյանը 2023 թ. սեպտեմբերին բռնի տեղահանվել է Արցախից։ Ապրում էր Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում, մանկատանն է ծնվել, ընտանիք չունի։ Երբ թշնամին գյուղը գրավեց, համագյուղացիները փախան` առանց նրան տեղյակ պահելու։ Ադրբեջանցիները նրան 10 օր իրենց մոտ են պահել, ապա հանձնել ռուս խաղաղապահներին։ Կարճ ժամանակ անց հասել է Հայաստան, ապրել Սևանում։
© SputnikԱլինա Սաֆարյան
Алина Сафарян, жительница приюта для бездомных - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2024
Ալինա Սաֆարյան
Այնուհետև Ալինային բերել են անօթևանների այս կենտրոն, որտեղից էլ շուտով, տարիքից ելնելով, կտեղափոխվի ծերանոց։
«Հույսս կտրել էի ամեն ինչից։ Հիմա երևի վերջնական կգտնեմ իմ տեղը»,– ասաց տեղահանված կինը։
50–ամյա Երազուհի Ապերյանն անօթևանների կենտրոնում հայտնվել է պարտքերի պատճառով տունը կորցնելուց հետո։ Մասնագիտությամբ բանասեր է, մանկապարտեզում աշխատել է որպես դաստիարակչուհի, այժմ երևանյան սուպերմարկետներից մեկում մաքրուհի է։
© SputnikԵրազուհի Ապերյան
Еразуи Аперян, жительница приюта для бездомных - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2024
Երազուհի Ապերյան
Երազուհին 3 օր ապրել է փողոցում` Երևանի կանգառներից մեկում, քանի որ վարձով ապրող տղայի տանը «նեղվածք էր», իսկ հարսը` ոչ այնքան բարեհաճ։ Թոռ էլ ունի, որին երբեմն այցելում է։
60–ամյա Լյուքսեն Սուքիասյանը տարբեր հանցանքների համար մոտ 20 տարի անցկացրել է քրեակատարողական հիմնարկում։ Հայտնվելով ազատության մեջ` ավտովթարի հետևանքով կուրացել է։ Թե ինչու և ինչպես է հայտնվել փողոցում՝ իր պատմությունն է ստեղծել։ Իրականությունն այն է, որ ընտանիքը նրան հետ չի ընդունել, տղան էլ 2 տարեկան է եղել, երբ Լյուքսենը դատապարտվել է։
Փողոցում անցկացրել է մեկուկես ամիս, որից հետո նրան բերել են անօթևանների կենտրոն։ Երբ Լյուքսենի փաստաթղթերի հարցը լուծվի, նա նույնպես կտեղափոխվի ծերերի խնամքի կենտրոն։

Փողոցը... Որտեղի՞ց են գտնում անօթևաններին

Ժամանակին սոցիալական աշխատողների համար բավականին դժվար էր անօթևանների հետ շփումը․ նրանք չէին թողնում մոտենալ, «կարտոններով» ծածկվում էին, վախենում էին, խուսափում էին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը պատմեց, որ փորձել են քայլ առ քայլ շփման եզրեր գտնել նրանց հետ ու բացատրելով, համոզելով՝ բերել կենտրոն։
«Մենք նրանց առաջարկում էինք տաք հագուստ, թեյ, սուրճ, քաղցրավենիք։ Սկզբում կաշկանդվում էին․ մտածում էին, որ խաբում ենք, չէին ուզում շփվել։ Հիմա արդեն իրենք են փնտրում ու դիմում մեզ․ արդեն գիտեն, որ նման կացարան կա ՀՀ–ում»,– պատմեց նա։
Թեև կենտրոնը կանոնավոր գործում է, սակայն փողոցներում հիմա էլ շատ են անօթևանները։ Նրանց հիմնականում կարելի է տեսնել «Սասունցի Դավիթ» երկաթուղայինկայարանում, Սբ. Սարգիս եկեղեցու հարակից ձորում, Կիևյան կամրջի տակ։
Անօթևաններ կան, որոնք սկզբունքորեն հրաժարվում են գալ կենտրոն՝ պատճառաբանելով, որ դրսում իրենց ավելի ազատ ու լավ են զգում։
«Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետևում հիմա էլ կան անօթևաններ, որոնք ամբողջ օրը խմում են, անվադող են վառում ու կրակի շուրջ հավաքվում»,– նշեց Խաչատրյանը։

Փողոցից դեպի տաք անկյուն

Անօթևանը, տեղափոխվելով «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կենտրոն, նախ անցնում է հատուկ հանձնաժողովի ստուգում, որի կազմի մեջ են կենտրոնի տնօրենը, սոցիալական աշխատողը, հոգեբանը, բժիշկը, իրավաբանը։
«Մենք բոլորին, չէ, որ ընդունում ենք. եթե հոգեկան խնդիրներ կամ տուբերկուլյոզ, մաշկային, վարակակիր հիվանդություններ ունեն, թմրամոլությամբ են տառապում, նրանց չենք ընդունում․ նրանք կարող են մյուսներին էլ վարակել»,–ընդգծեց Խաչատրյանը։
© SputnikՇավարշ Խաչատրյան
Директор благотворительного фонда Ганс Христиан Кофоед Шаварш Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2024
Շավարշ Խաչատրյան
Եթե բարեհաջող անցնում է ստուգումը, անօթևանի հետ կնքվում է վերասոցիալականացման պայմանագիր, այն է՝ կենտրոնում նա պարտավորվում է չխմել, չվիրավորել մյուսներին, ծանոթանում է ներքին կանոնակարգի հետ, ստորագրում ներկայացված բոլոր պայմանների տակ։
Այնուհետև, անօթևանը ստանում է նոր հագուստ և տեղափոխվում մինչև 10 հոգուց բաղկացած սենյակ, որտեղ մնում է շուրջ 3 ամիս։ Ի դեպ, կարգուկանոնի հսկման նպատակով ոստիկանության թաղային տեսուչը մշտապես այցելում է կենտրոն։
Սնունդը տրվում է օրը երկու անգամ` նախաճաշ և երեկոյան ընթրիք, նախարարության կողմից հաստատված կալորիականությամբ։
«Նպատակն այն է, որ կացարանում ապրող հիմնականում աշխատունակ անօթևանները ցերեկը գնան գումար աշխատեն, իսկ երեկայն գան ուղղակի ընթրեն։ Կան մարդիկ, որ աշխատանքի շնորհիվ կարողացել են արդեն տուն վարձել, անգամ այստեղ գտել են իրենց կեսին ու գնացել են միասին ապրելու»,– նշեց կենտրոնի տնօրենը։
© SputnikԿացարանի միջանցքում
Коридор приюта для бездомных - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2024
Կացարանի միջանցքում
Խաչատրյանի խոսքով՝ անօթևանների խնամքն իրականացնում են եվրոպական մոդելով` մինչև մարդու գոնե փաստաթղթային հարցերը չեն լուծում, կացարանից դուրս չեն թողնում։
«Եթե քաղաքացին անձնագիր չունի, հաշվառվում է կենտրոնի շենքի վրա։ Եթե 3 ամսում քաղաքացու հարցը չի լուծվում, կենտրնում նրա մնալու ժամկետը երկարացնում ենք։ Մարդիկ կան, որոնք դեռ ԽՍՀՄ անձնագիր ունեն, գնում ենք իր բնակավայր ու արխիվներից փորձում գտնել նրա մասին համապատասխան տեղեկություններ»,– նշեց Խաչատրյանը։
Իրենց գերխնդիրը նա համարում է անօթևաններին, եթե ունեն, իրենց ընտանիքի հետ հաշտեցնելը․ նրանցից շատերն ունեն երեխա, ամուսին, որոնք երբեմն գալիս են տեսակցության։ Լինում է, երբ լրանում է անօթևանի կենսաթոշակային տարիքը և նրան ուղարկում են ծերանոց։
© SputnikԿարի սենյակը
Швейная комната приюта для бездомных - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2024
Կարի սենյակը
Բացի այդ, փորձում են նաև աշխատանքի տեղավորել։ Խաչատրյանի խոսքով՝ տարբեր գործատուներ դիմում են իրենց` փնտրելով բանվորների, պահակների, թխվածք թխողների, գազաբենզալցակայանների աշխատողների։

Անօթևանների կենտրոն հիմնականում գալիս են ձմռանը

Այս պահին անօթևանների կենտրոնում ապաստան գտնելու համար հերթի մեջ սպասում է 6–7 մարդ։ Որքան մոտենում է ձմեռը, ու ցրտերը սաստկանում են, այնքան հերթի մեջ սպասող մարդկանց թիվն ավելանում է։
Կենտրոնում մշտապես ապրում է 100 անօթևան` 40/60 հարաբերակցությամբ, մեծ մասը տղամարդիկ են։ Գերակշռում են տարեցներն ու ծերերը, երիտասարդները քիչ են, քանի որ հիմնականում աշխատանք են գտնում ու գնում։ Ամուսինների առանձին սենյակներ չեն տրամադրվում․ կան առանձին կանանց ու առանձին տղամարդկանց բաժանմունքներ։
Խաչատրյանի խոսքով՝ արտերկրից էլ են շատ լինում անօթևաններ։
«Ունեցել ենք և Պակիստանից, և Աֆղանստանից, և Վենեսուելայից, և Կուբայից։ Նրանք հիմնականում աշխատանքային թրաֆիքինգի զոհեր էին»։
Իսկ որքան է անօթևան մարդկանց թիվը հանրապետությունում։ Այս հարցով Sputnik Արմենիան դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղից պատասխանել են՝ այդպիսի տեղեկատվության չեն տիրապետում:
© SputnikԿացարանի ճաշասենյակը
Комната питания приюта для бездомных - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2024
Կացարանի ճաշասենյակը
Նախարարությունից տեղեկացրել են միայն, որ Երևանում գործում է Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանը, որի հիմնադիրը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամն է, որը նախարարության հետ կնքած դրամաշնորհի տրամադրմամբ ստանում է պետական աջակցություն:
Պետությունը կենտրոնին ֆինանսավորում է միայն յուրաքանչյուր աշխատակցի հաշվով նվազագույն` 75 հազար դրամ աշխատավարձը և սննդի գումարը` յուրաքանչյուր անօթևանի հաշվով 768 դրամ` օրը 2 անգամ սնվելու համար։ Մնացած գումարը, ինչպես նաև անօթևանների համար դեղորայքը կենտրոնի ղեկավարությունը ձեռք է բերում իր միջոցներով` համագործակցելով այլ կառույցների հետ։

Ինչու միայն Երևանում

Ամեն տարվա վերջին անօթևանների ծրագրերի իրականացման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ–ում գրանցված բոլոր ՀԿ–երը, բարեգործական հիմնադրամները։ Շուրջ երկու տարի անօթևանների աջակցման ծրագրերի մրցույթին ոչ մի կազմակերպություն այդպես էլ հայտ չներկայացրեց, բացի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամից։
© Sputnik«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ
Информационная табличка на фасаде здания приюта для бездомных - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2024
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ
Փաստացի, ՀՀ-ում միայն այս հիմադրամն ունի հավաստագիր՝ զբաղվելու անօթևանների խնամքով։ Եթե ՀՀ մարզերում որևէ ՀԿ հաղթող ճանաչվեր, ապա Երևանում գործող կենտրոնի համար ավելի հեշտ կլիներ. օրինակ՝ Գյումրիի անօթևանը կմնար տեղի կենտրոնում։
«Երբ Երևանից ահազանգ է լինում, մենք կարողանում ենք արձագանքել։ Դժվարությունները սկսվում են, երբ կանչերը մարզերից են․ չէինք կարողանում հասնել այնտեղ»,- նշեց Շավարշ Խաչատրյանը։
Հ.Գ. ՄԱԿ–ի մոտավոր տվյալներով` աշխարհում անօթևանների թիվն արդեն հասել է 100 միլիոնի։
Լրահոս
0