00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
18:14
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Եթեր
Աբովյան time
On air
18:17
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անշարժ գույքի առուվաճառքի մասնագետը ԿԲ նախագահի հետ համաձայն չէ

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2025
Բաժանորդագրվել
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովի կանխատեսումներով՝ եթե Երևանում անշարժ գույքի գնման սուբսիդավորվող վարկ չկիրառվի, գործարքներն այս տարի շատ քիչ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԿԲ նախագահը անշարժ գույքի շուկայի խորքային ուսումնասիրություն թերևս չի կատարել. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը` մեկնաբանելով մարտի 18-ի ասուլիսում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի այն հայտարարությունը, թե 2025 թ–ի հունվարին 2024-ի հունվարի համեմատ Երևանում անշարժ գույքի գները նվազել են, մարզերում` աճել:
Անդրանիկ Հարությունովը շեշտում է, որ անշարժ գույքի գործարքներին վերաբերող վիճակագրության մեջ նախկինում ներառված չեն եղել գնման իրավունքներին վերաբերող ցուցանիշները, ինչը առաջնային շուկայում իրական պատկերի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է։
«Կադաստրի կոմիտեն մինչև վերջերս տվել է միայն առք ու վաճառքների մասին վիճակագրություն։ Իսկ այն գնման իրավունքները, որոնք ձեռք են բերվել 2-3 տարի առաջ, վիճակագրության մեջ չի արտացոլվել։ Ստացվում էր, որ այն նորակառույցները, որոնք հիմա ավարտական ակտ են ստանում, նոր են սկսում արտացոլվել վիճակագրության մեջ։ Գնման իրավունքների վիճակագրությունը Կադաստրի կոմիտեն միայն անցած տարվա 6 ամիսների համար է ներկայացրել, այն բանից հետո, երբ մենք իրենց հետ հանդիպեցինք ու ներկայացրեցինք դրա կարևորությունը։ Հիմա ստացվում է, որ ԿԲ նախագահը անցած տարվա հունվարի հետ համեմատական վիճակագրություն է ներկայացնում, այն դեպքում, երբ անցած տարվա ցուցանիշներում գնման իրավունքները հաշվառված չեն եղել»,– պարզաբանում է Անդրանիկ Հարությունովը։
Մասնագետը նաև հավելում է, որ գնման իրավունքների մասին տեղեկատվության բացակայության պատճառով վիճակագրությունը խեղաթյուրված է ներկայացնում ոչ միայն գործարքների բացարձակ թվերը, այլև բնակարանների ձեռքբերման իրական արժեքները, քանի որ այս տարի հունվարին ավարտական ակտ ստացած բնակարանների գներն իրականում 2-3 տարի առաջ գնման իրավունքով ձեռք բերված բնակարանների գներն են։
Հիշեցնենք` ԿԲ նախագահի մեկնաբանմամբ` Երևանում բնակարանների գները նվազել են ս.թ. հունվարի 1-ից Երևանի տարածքում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների` եկամտահարկից վերադարձի ծրագրի ավարտով պայմանավորված։ Դրա պատճառով քաղաքացիները շտապել են մինչև տարեվերջ ավարտել առքուվաճառքի գործարքները, ինչի արդյունքում դեկտեմբերին անշարժ գույքի գինը բարձրացել էր, իսկ հունվարից հետո` նվազել։
ՀՀ–ում հիփոթեքային արտոնությունից հարկ գանձելու նախագիծ չի քննարկվել. ՔՊ–ական պատգամավոր
Մարզերում, հակառակը` ըստ Մարտին Գալստյանի` եկամտահարկի վերադարձի օրենքը շարունակում է գործել, շուկան տեղաշարժվում է դեպի մարզեր, պահանջարկն ավելանում է, գներն էլ աճում են։
Խոսելով անշարժ գույքի շուկայում գների դինամիկայի մասին, Անդրանիկ Հարությունովը նկատում է, որ 2022 թ–ի կտրուկ թանկացումից հետո այսօր գներն իսկապես նվազել են։

«Այդ ժամանակահատվածում բնակարանների պահանջարկի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել, որին շուկան արձագանքել է գների բարձրացմամբ։ Հիմա գները սկսել են կարգավորվել, քանի որ դա Հայաստանի համար աննախադեպ իրավիճակ էր։ Մենք այդ ընթացքում մարդկանց 3 ներհոսք ենք ունեցել. երկուսը` Ռուսաստանից, մեկը՝ Արցախից, մոտավորապես 200 հազարից ավելի մարդ, որոնք բոլորը բնակարանի կարիք ունեին ու առաջին իսկ օրվանից սկսել են այդ հարցով զբաղվել։ Դրա համար շուկայում առաջացել էր ժամանակավոր պահանջարկ, գներն էլ բարձրացել էին»,- պարզաբանում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է մարզերին, անշարժ գույքի շուկայի մասնագետի դիտարկմամբ` ակտիվացում նկատվում է միայն երևանամերձ մարզերում։
«Իմ կանխատեսումներով, եթե Երևանում այս տարի պետությունը սուբսիդավորվող վարկ չկիրառի, որը բոլոր երկրներում ակտիվ կիրառվում է` երիտասարդների, բազմազավակ ընտանիքների համար, մայրաքաղաքում անշարժ գույքի գործարքները շատ քիչ կլինեն։ Հիմնական գործարքները կլինեն տարժամկետ կամ կանխիկ վճարման պայմաններով։ Երևանամերձ շուկայում ակտիվությունը դեռ կպահպանվի, բայց ընդամենը 2 տարի, քանի որ եկամտահարկի վերադարձն այդ տարածքներում ընդամենը 2 տարի է գործելու»,– իր կանխատեսումներն է ներկայացնում Անդրանիկ Հարությունովը։
Հիշեցնենք` 2025 թ–ից եկամտահարկի վերադարձը Երևանի տարածքում նոր վարկային պայմանագրերի համար այլևս չի գործում։ 2027 թվականի հունվարի 1-ից հետո այն դադարելու է գործել նաև Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` ՀՀ ամբողջ տարածքում։
Լրահոս
0