00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
14:14
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Արաս Օզբիլիս
Էսքան ժամանակ լռել եմ, բայց էլ չեմ լռելու. Արաս Օզբիլիս
14:05
1 ր
ԵՄ անդամակցության գործընթաց
Բրյուսելը դեռ չի արձագանքել «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին
14:07
4 ր
Պարույր Հովհաննիսյան
ԵՄ դիտորդների ժամկետի երկարաձգումը ՀՀ-ում շարունակելու է զսպող գործոն լինել. Պարույր Հովհաննիսյան
14:12
3 ր
Եթեր
Պարույր Հովհաննիսյան
Բաքուն միշտ էլ «մեկ քայլ առաջի» դեպքում պրովոկացիաների է դիմել, «երկու քայլ հետ» արել. Պարույր Հովհաննիսյան
14:16
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողները կօգտվեն տրանսպորտային արտոնություններից

© Sputnik / Aram NersesyanՏրանսպորտ
Տրանսպորտ - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2025
Բաժանորդագրվել
«Մայր Հայաստան» խմբակցությունն ընդունված նախագծում որոշ վիճահարույց կետեր է նկատում, բայց այնուամենայնիվ դեմ չքվեարկեց։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևանում հանրային տրանսպորտն անվճար կդառնա նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Այս որոշումն ընդունվեց ավագանու նիստում` 51 «կողմ» ձայնով։
Օրինագիծն օրակարգ է բերվել «Հանրային ձայն» խմբակցության առաջարկով, այն ներկայացրեց խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։
Նշենք, որ փետրվարի 1–ից Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կարող են օգտվել մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները (4 և ավելի անչափահաս երեխա ունեցողները): Զեղչեր են գործում թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։ Երևանի հանրային տրանսպորտով երթևեկելու արտոնություններ են սահմանվել նաև մայրաքաղաքում հաշվառում չունեցող անձանց համար։
«Մինչ այս արտոնություններ էին սահմանված առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների, բոլոր զինվորականների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար։ Այս օրինագիծն էլ այն մարդկանց համար է, որոնք մասնակցել են որևէ մարտական գործողության, վիրավորվել են ու 3-րդ կարգի հաշմանդամություն են ձեռք բերել։ Խոսքն ամբողջ Հայաստանում գրանցված անձանց մասին է, ոչ միայն Երևանի հաշվառում ունեցողների։ Բոլորս նմանատիպ շնորհակալություն պետք է հայտնենք այն անձանց, որոնք առանց մտածելու պայքարել են հանուն մեզ, հանուն հայրենիքի և՛ 1990-ականներին, և՛ 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, և՛ 44-օրյա պատերազմում, ու կորցրել են իրենց առողջության մի մասը»,– նշեց Ավագյանը։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ նախագծում որոշ վիճահարույց կետեր կան։ Ընդգծեց` ֆինանսական վերլուծություն չկա, չի նշվում, թե որքան բեռ է առաջանում քաղաքային բյուջեի համար։
«Սա ապացուցում է, որ քաղաքային բյուջեն չգիտեմ` ում «հոր դուքյանն ա», կուզենան` փողերը ստեղից էնտեղ կտանեն, կուզենան` էնտեղից ստեղ կբերեն։ Դրա վառ օրինակն այն է, որ 2.1 մլրդ դրամ հիմա հատկացվում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին, որովհետև գումարը ներկայացվել է, բայց բացված չէ, թե ինչի համար։ Խնդիր է ձեր մոտ, պետք է նշվի, որ այսքան բեռ է լինելու բյուջեի վրա, ու որ դրա պլանավորումը պետք է փոխվի»,– ասաց Մանուկյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը վստահեցրեց` այս օրինագիծն ընդհանուր համակարգային բարեփոխումների և դրա շրջանակում արտոնություններ տրամադրելու տրամաբանության մեջ է։ Ինքն էլ ընդգծեց` մանրամասն տվյալներ չկան ներկայացված, բայց նախնական քննարկում եղել է ու խնդիր չի տեսնում։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Երևանում տրանսպորտով երթևեկելու արտոնություն սահմանվեց նաև ոչ երևանցիների համար
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կա՛մ չվճարել թանկացված ուղեվարձը, կա՛մ 100 դրամ վճարել։
Լրահոս
0