https://arm.sputniknews.ru/20250317/inch-e-arvum-hrazdani-kirtshum-ev-bidzu-gjvolum-avinjany-hashvetvutjun-khndrec-86833145.html
Ի՞նչ է արվում Հրազդանի կիրճում և «Բիձու գյոլում». Ավինյանը հաշվետվություն խնդրեց
Ի՞նչ է արվում Հրազդանի կիրճում և «Բիձու գյոլում». Ավինյանը հաշվետվություն խնդրեց
Sputnik Արմենիա
Հրազդանի կիրճում նախատեսվում է լուսացույցեր տեղադրել` մարզվողների և վարորդների համար երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնելու համար։ 17.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-17T11:27+0400
2025-03-17T11:27+0400
2025-03-17T14:11+0400
հրազդանի կիրճ
տիգրան ավինյան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1277/04/12770440_0:79:1498:922_1920x0_80_0_0_59db29670fa330cbcacf668ad225372b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երևանի Հրազդանի կիրճում և «Բիձու գյոլում» վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց, թե «Բիձու գյոլում» ինչ է արվում, ինչին ի պատասխան Կենտրոնի թաղապետը շեշտեց` լողավազանի վերականգնումն ավարտվել է, հանդերձարաններ են կառուցվել, մարզասարքերն են վերականգնվել, հարակից հատվածներն էլ բարեկարգվել են։ Մարզման հատվածում նորոգման աշխատանքները դեռ շարունակվում են։Ավինյանն ասաց, թե ինչը կամ ովքեր են մեղավոր ձյան առաջին օրն առաջացած քաոսի համար«Այդ հայտնի հատվածում նաև մասնակի ռետինե հատակներ ենք անելու, լուսացույցեր ենք տեղադրելու` երթևեկությունը կառավարելու համար։ Այնտեղ մարզվողները նաև պուրակ են սարքել ու ջրի խնդիր ունեին, լուծել ենք հարցը` ցայտաղբյուր է տեղադրվել»,– նշեց Պետոյանը։Պատշաճ լուսավորության համար էլ «Բիձու գյոլ» կոչվող տարածքում արևային վահանակներ են տեղադրվել։
հրազդանի կիրճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1277/04/12770440_83:0:1416:1000_1920x0_80_0_0_34626e1c926291ab4d6f8093d54cb763.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրազդանի կիրճ, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան
հրազդանի կիրճ, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան
Ի՞նչ է արվում Հրազդանի կիրճում և «Բիձու գյոլում». Ավինյանը հաշվետվություն խնդրեց
11:27 17.03.2025 (Թարմացված է: 14:11 17.03.2025) Հրազդանի կիրճում նախատեսվում է լուսացույցեր տեղադրել` մարզվողների և վարորդների համար երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երևանի Հրազդանի կիրճում և «Բիձու գյոլում» վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։
«Հրազդանի կիրճում հենապատի խնդիր ունեինք, որտեղ ջրերը լցվում են, ինչի հետևանքով էլ ասֆալտը քանդվում է։ Այս պահին այդ հատվածում հիմնանորոգում ենք իրականացնում`խողովակներով այդ ջուրը Հրազդան գետ ենք տեղափոխում։ Հենապատի երկայնքով կառուցված հեղեղեատարն էլ մաքրում ենք, վերականգնում։ Մոտ 2 օրում կչորանա, կկարողանանք ասֆալտապատում անել»,– ասաց Պետոյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց, թե «Բիձու գյոլում» ինչ է արվում, ինչին ի պատասխան Կենտրոնի թաղապետը շեշտեց` լողավազանի վերականգնումն ավարտվել է, հանդերձարաններ են կառուցվել, մարզասարքերն են վերականգնվել, հարակից հատվածներն էլ բարեկարգվել են։ Մարզման հատվածում նորոգման աշխատանքները դեռ շարունակվում են։
«Այդ հայտնի հատվածում նաև մասնակի ռետինե հատակներ ենք անելու, լուսացույցեր ենք տեղադրելու` երթևեկությունը կառավարելու համար։ Այնտեղ մարզվողները նաև պուրակ են սարքել ու ջրի խնդիր ունեին, լուծել ենք հարցը` ցայտաղբյուր է տեղադրվել»,– նշեց Պետոյանը։
Պատշաճ լուսավորության համար էլ «Բիձու գյոլ» կոչվող տարածքում արևային վահանակներ են տեղադրվել։