https://arm.sputniknews.ru/20250224/avinjann-asac-te-inchy-kam-vovqer-en-meghavvor-dzjan-arajin-orn-arajacats-qavosi-hamar-86077036.html
Ավինյանն ասաց, թե ինչը կամ ովքեր են մեղավոր ձյան առաջին օրն առաջացած քաոսի համար
Ավինյանն ասաց, թե ինչը կամ ովքեր են մեղավոր ձյան առաջին օրն առաջացած քաոսի համար
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի խոսքով` ԱՊՊԱ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։ 24.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-24T10:37+0400
2025-02-24T10:37+0400
2025-02-24T10:37+0400
ձյուն
երևան
խցանում
քաոս
ճանապարհ
տիգրան ավինյան
կամո արեյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/03/85422251_0:0:1600:901_1920x0_80_0_0_2202179d82406939e432a8bd6dcd78cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Երևանում ձյան տեղումների առաջին օրը խցանումների 80%-ը պայմանավորված էին վթարներով, քանի որ վարորդները ամառային անվադողերով էին, իսկ թեթև վթարված մեքենաները ժամերով երթևեկությունը կանգնեցնում էին: Այսպես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում բացատրեց ձյան առաջին օրը Երևանում ստեղծված քաոսը:Նա հավելեց, որ սա խնդիր է ստեղծել նաև տեխնիկայի դուրսբերման համար։Նշենք, որ հիմա ԱՊՊԱ համակարգերն աշխատում են նաև պարզեցված ընթացակարգով։ Մինչև 400 հազար դրամ գույքային վնասի դեպքում, եթե վթարի մասնակից վարորդները համաձայնության են եկել, պետք չէ սպասել ԱՊՊԱ–ի աշխատակիցների ժամանմանը։Խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ ձյան տեղումների համար նախապես պատրաստվել էր ամբողջ տեխնիկան: Մոբիլիզացվել է ձնամաքրման 38 մասնագիտացված մեքենա և հարակից այլ մեքենա մեխանիզմներ, ներառյալ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մեքենաները և վարչական շրջանների ղեկավարների նախաձեռնությամբ վերցված մասնավոր այլ տեխնիկա։Հավելենք, որ փետրվարի 20–ին Երևանում առատ ձյուն է տեղում։ Մայրաքաղաքում երեկոյան ժամերին քաոս էր` գրեթե բոլոր ճանապարհներին խցանումներ էին, մարդիկ ժամերով չէին կարողանում տուն հասնել։ Հասարակական տրանսպորտի մի մասն ամառային անվադողեր է եղել, և վարորդները հրաժարվել են վարել ավտոբուսները։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/03/85422251_134:0:1401:950_1920x0_80_0_0_42531c536df644343f1cf7ec81f35ded.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձյուն, երևան, խցանում, քաոս, ճանապարհ, տիգրան ավինյան, կամո արեյան
ձյուն, երևան, խցանում, քաոս, ճանապարհ, տիգրան ավինյան, կամո արեյան
Ավինյանն ասաց, թե ինչը կամ ովքեր են մեղավոր ձյան առաջին օրն առաջացած քաոսի համար
Երևանի քաղաքապետի խոսքով` ԱՊՊԱ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Երևանում ձյան տեղումների առաջին օրը խցանումների 80%-ը պայմանավորված էին վթարներով, քանի որ վարորդները ամառային անվադողերով էին, իսկ թեթև վթարված մեքենաները ժամերով երթևեկությունը կանգնեցնում էին: Այսպես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում բացատրեց ձյան առաջին օրը Երևանում ստեղծված քաոսը:
«Խնդիրը ԱՊՊԱ համակարգի աշխատանքի տրամաբանությունն է, որ մի թեթև իրար «քսելու» պատճառով ժամերով սպասել ու ստեղծել են կիլոմետրանոց հերթեր։ Եվ մարդիկ մեղավոր չեն, նրանք միգուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, բայց այնուամենայնիվ, այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։ Աղետ է այն առումով, որ ամեն իրար «թեթև քսված» մեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են»,- նշեց Ավինյանը։
Նա հավելեց, որ սա խնդիր է ստեղծել նաև տեխնիկայի դուրսբերման համար։
Նշենք, որ հիմա ԱՊՊԱ համակարգերն աշխատում են նաև պարզեցված ընթացակարգով։ Մինչև 400 հազար դրամ գույքային վնասի դեպքում, եթե վթարի մասնակից վարորդները համաձայնության են եկել, պետք չէ սպասել ԱՊՊԱ–ի աշխատակիցների ժամանմանը։
Խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ ձյան տեղումների համար նախապես պատրաստվել էր ամբողջ տեխնիկան: Մոբիլիզացվել է ձնամաքրման 38 մասնագիտացված մեքենա և հարակից այլ մեքենա մեխանիզմներ, ներառյալ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մեքենաները և վարչական շրջանների ղեկավարների նախաձեռնությամբ վերցված մասնավոր այլ տեխնիկա։
«Ընդհանուր առմամբ, թվով 80 միավոր։ Մասնակցել են 300-ից ավելի աշխատակից։ Փետրվարի 21-ին ժամը՝ 18:00-ից մինչև 22:30 ունեցել ենք խցանումներ, դժվարանցանելի փողոցներ: Խցանումների պատճառով ԵԱՍՄ տեխնիկան հայտնվել է խցափակումների մեջ և չի կարողացել ժամանակին հասնել փողոցներ: ԵԱՍՄ հիմնարկի շարժակազմը՝ բազմաֆունկցիոնալ տեխնիկայի տեսանկյունից, բավարար չէ նման իրավիճակներում աշխատանք կատարելու համար»,–ասաց նա:
Հավելենք, որ փետրվարի 20–ին Երևանում առատ
ձյուն է տեղում։ Մայրաքաղաքում երեկոյան ժամերին քաոս էր` գրեթե բոլոր ճանապարհներին խցանումներ էին, մարդիկ ժամերով չէին կարողանում տուն հասնել։ Հասարակական տրանսպորտի մի մասն ամառային անվադողեր է եղել, և վարորդները հրաժարվել են վարել ավտոբուսները։