https://arm.sputniknews.ru/20250317/gerineri-veradardzy-ibrev-nakhapajman-araj-qashely-pakughi-kmtcni-banakcutjunnery-simvonjan-86842029.html
Գերիների վերադարձը իբրև նախապայման առաջ քաշելը փակուղի կմտցնի բանակցությունները․ Սիմոնյան
Գերիների վերադարձը իբրև նախապայման առաջ քաշելը փակուղի կմտցնի բանակցությունները․ Սիմոնյան
Sputnik Արմենիա
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ իշխանություններն աշխատում են ոչ թե ուլտիմատումների, այլ դիվանագիտության տրամաբանությամբ։ 17.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-17T14:38+0400
2025-03-17T14:38+0400
2025-03-17T14:49+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ալեն սիմոնյան
մայքլ ուոլց
հայտարարություն
բաքու
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0f/68638641_0:14:1482:848_1920x0_80_0_0_0852183faaa8690659879b4f15595585.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Գերիների վերադարձը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման առաջ քաշելը բանակցությունները կմտցնի փակուղի և կսրի իրավիճակը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարությունը՝ գերիների ազատ արձակման վերաբերյալ, Սիմոնյանն առաջարկում է հայտարարություն անողին հարցնել։«Հուսամ, որ այս հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր, և դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար»,- ասաց Սիմոնյանը։Իսկ թե ինչ նկատի ունի ԱԺ նախագահը՝ ասելով «հստակ քայլեր», Սիմոնյանն ասաց, թե չգիտի.«Թող զանգեն, պայմանավորվեն՝ ոնց են հետ տալու մեր գերիներին՝ բոլորին անխտիր, անկախ նրանից, թե երբ են գերեվարվել»։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0f/68638641_160:0:1477:988_1920x0_80_0_0_4096ed3cd715537e6ef816437576eadf.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ալեն սիմոնյան, մայքլ ուոլց, հայտարարություն, բաքու, դատ
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ալեն սիմոնյան, մայքլ ուոլց, հայտարարություն, բաքու, դատ
Գերիների վերադարձը իբրև նախապայման առաջ քաշելը փակուղի կմտցնի բանակցությունները․ Սիմոնյան
14:38 17.03.2025 (Թարմացված է: 14:49 17.03.2025) Խորհրդարանի նախագահի խոսքով՝ իշխանություններն աշխատում են ոչ թե ուլտիմատումների, այլ դիվանագիտության տրամաբանությամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Գերիների վերադարձը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման առաջ քաշելը բանակցությունները կմտցնի փակուղի և կսրի իրավիճակը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, արվում է դիվանագիտության ճանապարհով, ինչը և արվել է վերջին 4 տարիների ընթացքում և հարյուրհիսունքանի գերիներից հիմա ունենք հաստատված 23 գերի, որոնցից 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023թվականի ժամանակ են գերեվարվել և պատանդ վերցվել։ Ուլտիմատումներ ներկայացնել որևէ կողմին՝ իրենք` մեզ, մենք՝ իրենց, նշանակում է պարզապես վերահաստատել այն, ինչ այսօր անում են մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր և մարդիկ»,- ասաց Սիմոնյանը։
Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական
Մայքլ Ուոլցի հայտարարությունը՝ գերիների ազատ արձակման վերաբերյալ, Սիմոնյանն առաջարկում է հայտարարություն անողին հարցնել։
«Հուսամ, որ այս հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր, և դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար»,- ասաց Սիմոնյանը։
Իսկ թե ինչ նկատի ունի ԱԺ նախագահը՝ ասելով «հստակ քայլեր», Սիմոնյանն ասաց, թե չգիտի.
«Թող զանգեն, պայմանավորվեն՝ ոնց են հետ տալու մեր գերիներին՝ բոլորին անխտիր, անկախ նրանից, թե երբ են գերեվարվել»։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: