https://arm.sputniknews.ru/20250317/ete-dilery-fizikakan-andzi-anvan-nerqvo-elektramvobil-nerkri-licenziajic-kzrkvi-papvojan-86844865.html
Եթե դիլերը ֆիզիկական անձի անվան ներքո էլեկտրամոբիլ ներկրի, լիցենզիայից կզրկվի. Պապոյան
Եթե դիլերը ֆիզիկական անձի անվան ներքո էլեկտրամոբիլ ներկրի, լիցենզիայից կզրկվի. Պապոյան
Sputnik Արմենիա
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տարեսկզբին հայտարարել էր, որ էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025 թվականին քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 90... 17.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-17T16:37+0400
2025-03-17T16:37+0400
2025-03-17T16:37+0400
էլեկտրամոբիլ
հայաստան
գարիկ պապոյան
դիլեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85522624_0:0:1600:900_1920x0_80_0_0_e12f1c223f407680aff376478351611c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Հայաստանում այն դիլերները, որոնք ֆիզիկական անձի անվան ներքո էլեկտրամոբիլ են ներկրել, կզրկվեն լիցենզիայից։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թվականին Հայաստանին հատկացվել է 8000 քվոտա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 13-ին հայտարարել էր, որ 2025 թվականին էլեկտրամոբիլների համար նախատեսված քվոտաները կբաժանվեն հետևյալ տրամաբանությամբ` 5000 քվոտա քաղաքացիներին, 3000–ը` դիլերներին։Պապոյանը վստահեցրեց` դրանք հազվադեպ դեպքեր են, և հիմա ուսումնասիրում են հարցը, եթե նման դիլերների հայտնաբերեն, ապա նրանց կզրկեն լիցենզիաներից։«Ֆիզիկական անձանց համար հատկացված քվոտայից 1848–ը եղել է «Բի–Ուայ–Դի» մակնիշի էլեկտրամոբիլ, որը ՀՀ–ում դիլեր չունի, 885–ը` «Տեսլա», որը նույնպես ՀՀ–ում դիլեր չունի, 728–ը` «Շևրոլե»։ «Հոնգչի» մակնիշի էլեկտրամոբիլը ՀՀ–ում ունի դիլեր, և ֆիզիկական անձինք ու դիլերն իրար հետ միասին 2025 թվականին ներմուծել են 182 մեքենա։ Ըստ մեր տեղեկությունների` խոսքը 240 էկետրամոբիլի մասին է, որոնք ներմուծել են և՛ դիլերները, և՛ ֆիզիկական անձինք»,– նշեց նախարարը։Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 23–ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025 թ–ին քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 90 տոկոսն իրացվել է․ այս տարի արդեն Հայաստան է ներկրվել է 4499 մեքենա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85522624_200:0:1400:900_1920x0_80_0_0_c4a812a9555b8b14298ae0bbd9f971de.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրամոբիլ, հայաստան, գարիկ պապոյան, դիլեր
էլեկտրամոբիլ, հայաստան, գարիկ պապոյան, դիլեր
Եթե դիլերը ֆիզիկական անձի անվան ներքո էլեկտրամոբիլ ներկրի, լիցենզիայից կզրկվի. Պապոյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տարեսկզբին հայտարարել էր, որ էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025 թվականին քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 90 տոկոսն իրացվել է։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Հայաստանում այն դիլերները, որոնք ֆիզիկական անձի անվան ներքո էլեկտրամոբիլ են ներկրել, կզրկվեն լիցենզիայից։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ 2025 թվականին Հայաստանին հատկացվել է 8000 քվոտա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 13-ին հայտարարել էր, որ 2025 թվականին էլեկտրամոբիլների համար նախատեսված քվոտաները կբաժանվեն հետևյալ տրամաբանությամբ` 5000 քվոտա քաղաքացիներին, 3000–ը` դիլերներին։
Դիմելով էկոնոմիկայի նախարարին` հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ բազմաթիվ բողոքներ է ստացել, որ էլեկտրամոբիլների ներկրման հետ կապված ֆիզիկական անձանց համար նախատեսված քվոտան արդեն սպառվել է, քանի որ շատ դիլերներ մեքենաներ ներկրել են ֆիզիկական անձանց անունով։
Պապոյանը վստահեցրեց` դրանք հազվադեպ դեպքեր են, և հիմա ուսումնասիրում են հարցը, եթե նման դիլերների հայտնաբերեն, ապա նրանց կզրկեն լիցենզիաներից։
«Ֆիզիկական անձանց համար հատկացված քվոտայից 1848–ը եղել է «Բի–Ուայ–Դի» մակնիշի էլեկտրամոբիլ, որը ՀՀ–ում դիլեր չունի, 885–ը` «Տեսլա», որը նույնպես ՀՀ–ում դիլեր չունի, 728–ը` «Շևրոլե»։ «Հոնգչի» մակնիշի էլեկտրամոբիլը ՀՀ–ում ունի դիլեր, և ֆիզիկական անձինք ու դիլերն իրար հետ միասին 2025 թվականին ներմուծել են 182 մեքենա։ Ըստ մեր տեղեկությունների` խոսքը 240 էկետրամոբիլի մասին է, որոնք ներմուծել են և՛ դիլերները, և՛ ֆիզիկական անձինք»,– նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 23–ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025 թ–ին քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 90 տոկոսն իրացվել է․ այս տարի արդեն Հայաստան է ներկրվել է 4499 մեքենա։