https://arm.sputniknews.ru/20250317/es-ajd-zhamanak-hangstanum-ei-suqiasjany-ir-tiknapahnerin-berman-entarkelu-masin-86849532.html
Ես այդ ժամանակ հանգստանում էի. Սուքիասյանը` իր թիկնապահներին բերման ենթարկելու մասին
Ես այդ ժամանակ հանգստանում էի. Սուքիասյանը` իր թիկնապահներին բերման ենթարկելու մասին
Sputnik Արմենիա
Իշխանական պատգամավորը հերքեց այն լուրերը, որ թիկնապահներին գետնին են տապալել ու տարել ոստիկանություն, նշեց` ուղղակի կանչել և որոշ ճշտումներ են արել։ 17.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-17T17:44+0400
2025-03-17T17:44+0400
2025-03-17T18:09+0400
խաչատուր սուքիասյան
թիկնապահ
ձերբակալություն
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28531871_0:0:1600:901_1920x0_80_0_0_1ee605877f0f19414914b9540287f93f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր թիկնապահներին բերման ենթարկելու ժամանակ Հայաստանում չի եղել։Նշենք, որ մարտի 12-ին Երևանի Թումանյան փողոցից բերման էին ենթարկվել պատգամավորի անվտանգության աշխատակիցները։ Նրանց տարել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչություն` ապօրինի զենք կրելու կասկածանքով։Նշենք, որ օր մարտի 11-ին 1л տեսանյութ տարածվեց սոցցանցերում, որտեղ Խաչատուր Սուքիասյանը Մոնակոյում էր` հայտնի «Մոնտե Կառլո» խաղատան մուտքի մոտ։Այդ մասով էլ պատգամավորը շեշտեց` իրեն հենց այնտեղ զգուշացրել են, որ մի հայ կին նկարում է, ինքն ուշադրություն էլ չի դարձրել։«Դա կազինոյի շենքն է, բայց այնտեղ ռեստորան, խանութներ էլ կան։ Ես որ ուզենամ կազինո գնալ, ո՛չ ձեզ եմ նայելու (դիմում է լրագրողներին), ո՛չ էլ նկարողին։ Իմ գումարն է, ինչ կուզենամ, կանեմ։ Պետական փողերը չի կարելի տանել ու խաղալ, իսկ անհատն ինչ ուզում է, թող անի»,– նշեց Սուքիասյանը։Անդրադառնալով առհասարակ թիկնապահ ունենալու հարցին` նա շեշտեց` այդ մասով քննարկում եղել է, նշվել է, որ թիկնազորը սոցիալական անհավասարության կարծիք է ստեղծում։Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել. «Հետք»Վստահեցրեց` իրենք ցանկանում են, որ Հայաստանը լինի բոլորի համար հավասար, ու գուցե ինքն էլ` որպես պատգամավոր, պետական մտածողություն ունեցող մարդ, մտածի` քաղաքում և քաղաքից դուրս թիկնապահներով շրջելն այդքան էլ ընկալելի չէ։ ՔՊ–ական պատգամավորը նշեց` պետք է օրենքներ գրվեն, ավելի կանոնակարգված լինի այդ ամենը։«Հասկացանք, գուցե ես հնարավորություն ունեմ 6 մեքենայով ման գալու, բայց դա էլ պետք է թույլ չտանք, միջավայրն էլ մի քիչ այլ ձևով պետք է գնահատել»,– ասաց Սուքիասյանը։Այնուամենայնիվ, պատգամավորը շեշտեց` իր անվտանգության աշխատակիցներն ամեն դեպքում ուղեկցելու են իրեն, բայց այդ աստիճանի ճնշում չպետք է լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28531871_34:0:1454:1065_1920x0_80_0_0_2db599ecf47a471e838f901e48a76d06.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաչատուր սուքիասյան, թիկնապահ, ձերբակալություն, պատգամավոր
խաչատուր սուքիասյան, թիկնապահ, ձերբակալություն, պատգամավոր
Ես այդ ժամանակ հանգստանում էի. Սուքիասյանը` իր թիկնապահներին բերման ենթարկելու մասին
17:44 17.03.2025 (Թարմացված է: 18:09 17.03.2025) Իշխանական պատգամավորը հերքեց այն լուրերը, որ թիկնապահներին գետնին են տապալել ու տարել ոստիկանություն, նշեց` ուղղակի կանչել և որոշ ճշտումներ են արել։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր թիկնապահներին բերման ենթարկելու ժամանակ Հայաստանում չի եղել։
Նշենք, որ մարտի 12-ին Երևանի
Թումանյան փողոցից բերման էին ենթարկվել պատգամավորի անվտանգության աշխատակիցները։ Նրանց տարել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչություն` ապօրինի զենք կրելու կասկածանքով։
«Ես չգիտեմ` ինչ էին փնտրում։ Ի՞նչ է նշանակում` ապօրինի զենք էին փնտրում, դա իրենց մտքերն են, բայց ոստիկանությունն է, իրավունք ունի ցանկացած բան ասելու։ Ուղղակի պետք է օպերատիվ տվյալներ ունենան, հետո փնտրեն, ուղղակի գալով ու փնտրելով չի։ Լուրերը, թե գետնին են տապալել, նման բան չի եղել, ուղղակի հրավիրել են, պարզաբանումներ են արել, ես էլ ողջունում եմ նման գործելաոճը։ Նախապես զգուշացրել էին ստուգումների մասին, ինչպես նաև ոստիկանություն հրավիրելու մասին, ուղղակի ես ինձ համար իմ ցանկացած վայրում հանգստանում էի»,– նշեց Սուքիասյանը։
Նշենք, որ օր մարտի 11-ին 1л տեսանյութ տարածվեց սոցցանցերում, որտեղ Խաչատուր Սուքիասյանը Մոնակոյում էր` հայտնի «Մոնտե Կառլո» խաղատան մուտքի մոտ։
Այդ մասով էլ պատգամավորը շեշտեց` իրեն հենց այնտեղ զգուշացրել են, որ մի հայ կին նկարում է, ինքն ուշադրություն էլ չի դարձրել։
«Դա կազինոյի շենքն է, բայց այնտեղ ռեստորան, խանութներ էլ կան։ Ես որ ուզենամ կազինո գնալ, ո՛չ ձեզ եմ նայելու (դիմում է լրագրողներին), ո՛չ էլ նկարողին։ Իմ գումարն է, ինչ կուզենամ, կանեմ։ Պետական փողերը չի կարելի տանել ու խաղալ, իսկ անհատն ինչ ուզում է, թող անի»,– նշեց Սուքիասյանը։
Անդրադառնալով առհասարակ թիկնապահ ունենալու հարցին` նա շեշտեց` այդ մասով քննարկում եղել է, նշվել է, որ թիկնազորը սոցիալական անհավասարության կարծիք է ստեղծում։
Վստահեցրեց` իրենք ցանկանում են, որ Հայաստանը լինի բոլորի համար հավասար, ու գուցե ինքն էլ` որպես պատգամավոր, պետական մտածողություն ունեցող մարդ, մտածի` քաղաքում և քաղաքից դուրս թիկնապահներով շրջելն այդքան էլ ընկալելի չէ։ ՔՊ–ական պատգամավորը նշեց` պետք է օրենքներ գրվեն, ավելի կանոնակարգված լինի այդ ամենը։
«Հասկացանք, գուցե ես հնարավորություն ունեմ 6 մեքենայով ման գալու, բայց դա էլ պետք է թույլ չտանք, միջավայրն էլ մի քիչ այլ ձևով պետք է գնահատել»,– ասաց Սուքիասյանը։
Այնուամենայնիվ, պատգամավորը շեշտեց` իր անվտանգության աշխատակիցներն ամեն դեպքում ուղեկցելու են իրեն, բայց այդ աստիճանի ճնշում չպետք է լինի։