00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել. «Հետք»

© Sputnik / Aram NersesyanԽաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2024
Բաժանորդագրվել
Ռանչպար գյուղի բնակիչները «Հետքին» հայտնել են, որ անասնաֆերմայի իրական սեփականատերը Ռոման Խանամիրյանը չէ, և գույքը պատկանում է ՀՀ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում ՀՀ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահ Ռոման Խանամիրյանը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել, մինչդեռ գյուղացիները պնդում են, որ անասնաֆերմայի իրական սեփականատերը Խաչատուր Սուքիասյանն է, գրում է «Հետքը»։
Լրատվամիջոցը պարզել է, որ նորակառույց անասնագոմերի շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն` Ռանչպար գյուղի «Նոր թաղամասի 12-րդ փողոց 39» հասցեի 3.5 հեկտար հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Ռոման Խանամիրյանին։
2023 թ.-ի փետրվարին նա գույքը գնել է Ռանչպար գյուղի բնակիչներ Մարինե և Արթուր Սասունցյաններից։ Գործարքի գինը կազմել է 130 հազար ԱՄՆ դոլար։ Ռոման Խանամիրյանը հողը գնելուց հետո այն գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում»։
Մասիսի համայնքապետարանից հայտնել են, որ ապօրինի կառուցապատման փաստը արձանագրվել է 2023 թվականի օգոստոսին և նոյեմբերին։ Պարզվել է, որ Ռոման Խանամիրյանը հողամասում ինքնակամ կառուցել է անասնագում և պարիսպ։ Այդ արարքի համար նշանակվել է տուգանք՝ 800 հազար դրամի չափով։ Նույն տարվա նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ևս մեկ որոշում է կայացրել, որով Ռոման Խանամիրյանը տուգանվել է 2.5 միլիոն դրամով, այս անգամ՝ նույն տարածքում ինքնակամ բնակելի տուն կառուցելու համար։
Համայնքապետարանից նաև հայտնել են, որ որոշումներից մեկը Ռոման Խանամիրյանը վիճարկում է դատարանում, իսկ մյուսի մասով համայնքը դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (ՀԿԱԾ)։
«Հետքը» պարզել է նաև, որ Գետազատ գյուղի բնակիչ Ռոման Խանամիրյանը 42 տարեկան է։ 2012 թ. նա Գետազատի գյուղապետարանում է աշխատել` զբաղեցրել է ֆիզկուլտուրայի և սպորտի կազմակերպչի հաստիքը։ Հետագայում գյուղացիները Խանամիրյանին հաճախ են տեսել Խաչատուր Սուքիասյանին ուղեկցողների մեջ, որից պարզ է դարձել, որ Ռոման Խանամիրյանը նրա թիկնապահներից է։
ՔՊ–ական պատգամավորների հետ կապվող ՍՊԸ–ն 1 մլն դոլարով հողամաս է գնել Ծաղկաձորում. ԶԼՄ
Լրատվամիջոցը թեմայի շուրջ պարզաբանումներ է խնդրել Խաչատուր Սուքիասյանից։ Պատգամավորի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը նշել է, որ Խաչատուր Սուքիասյանը չի զբաղվում գործարարությամբ, ուստի բարձրացված հարցերը տեղին չեն և Խաչատուր Սուքիասյանի հետ ոչ մի առնչություն չունեն։ Մինչդեռ Ռոման Խանամիրյանը լրատվամիջոցի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ Ռանչպար գյուղում անասնաֆերմա է կառուցել։ Այն հարցին, թե ինչո՞ւ է կառուցապատումն անօրինական արել, նա հայտնել է, որ հանդիպման ընթացքում կմանրամասնի, սակայն տեղ ու ժամ այդպես էլ չի նշել։ Նա նաև չի հերքել, որ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահն է։
Թեմայի մասին առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
0