https://arm.sputniknews.ru/20250316/spitak-tuny-amerikaji-dzajnin-meghadrel-e-armatakan-qarvozchutjan-mej-86819173.html
Սպիտակ տունը «Ամերիկայի ձայն»–ին մեղադրել է արմատական քարոզչության մեջ
Սպիտակ տունը «Ամերիկայի ձայն»–ին մեղադրել է արմատական քարոզչության մեջ
Sputnik Արմենիա
«Ամերիկայի ձայն»–ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը հայտնել էր, որ բոլոր 1300 աշխատակիցներին ուղարկել է հարկադիր պարապուրդի: 16.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-16T13:54+0400
2025-03-16T13:54+0400
2025-03-16T13:55+0400
ամերիկայի միացյալ նահանգներ
ամն
ամերիկայի ձայն
https://cdn.am.sputniknews.ru/img/323/01/3230105_18:0:3659:2048_1920x0_80_0_0_879f51a86736f0c25e98e8df7038a6ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Սպիտակ տունը «Ամերիկայի ձայն»–ին մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ արմատական քարոզչության և տեղեկատվության տարածման մեջ։Ինչպես պնդում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից` «Ամերիկայի ձայն»–ի աշխատակիցներին հրահանգվել է ՀԱՄԱՍ–ին և նրա անդամներին ահաբեկիչներ չկոչել` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մեջբերումներ են անում: Բացի այդ, պարբերականի լրագրողները Թրամփի դեմ տեղեկություններ են հրապարակել և օրինակներ բերել, որոնք, Սպիտակ տան կարծիքով, վկայում են հակաամերիկյան քարոզչության մասին:Ավելի վաղ «Ամերիկայի ձայն»–ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը հայտնել էր, որ բոլոր 1300 աշխատակիցներին ուղարկել է հարկադիր պարապուրդի: Reuters–ն իր հերթին հայտնել էր, որ «Ազատություն» ռադիոկայանը նույնպես դադարեցնում է աշխատանքը։
ամերիկայի միացյալ նահանգներ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/323/01/3230105_473:0:3204:2048_1920x0_80_0_0_08c49f681d39656369fbf0bad5f8ed37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամերիկայի միացյալ նահանգներ, ամն, ամերիկայի ձայն
ամերիկայի միացյալ նահանգներ, ամն, ամերիկայի ձայն
Սպիտակ տունը «Ամերիկայի ձայն»–ին մեղադրել է արմատական քարոզչության մեջ
13:54 16.03.2025 (Թարմացված է: 13:55 16.03.2025) «Ամերիկայի ձայն»–ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը հայտնել էր, որ բոլոր 1300 աշխատակիցներին ուղարկել է հարկադիր պարապուրդի:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Սպիտակ տունը «Ամերիկայի ձայն»–ին
մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ արմատական քարոզչության և տեղեկատվության տարածման մեջ։
«Ամերիկայի ձայն»–ի երկարամյա աշխատակից և Սպիտակ տան նախկին թղթակից Դեն Ռոբինսոնը մասնավորապես գրել է, որ հետևել է գործակալության և նրա լրագրողներից շատերի գործունեությանը և եկել այն եզրակացության, որ այն, ըստ էության, վերածվել է ամբարտավանությամբ լի ձախ հայացքներով խարդախ գործողության։ Նրա խոսքով՝ «Ամերիկայի ձայնը» միշտ ձգտել է խուսափել լրագրողական չափանիշների խախտման համար պատասխանատվությունից:
Ինչպես պնդում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից` «Ամերիկայի ձայն»–ի աշխատակիցներին հրահանգվել է ՀԱՄԱՍ–ին և նրա անդամներին ահաբեկիչներ չկոչել` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մեջբերումներ են անում: Բացի այդ, պարբերականի լրագրողները Թրամփի դեմ տեղեկություններ են հրապարակել և օրինակներ բերել, որոնք, Սպիտակ տան կարծիքով, վկայում են հակաամերիկյան քարոզչության մասին:
Ավելի վաղ «Ամերիկայի ձայն»–ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը հայտնել էր, որ բոլոր 1300 աշխատակիցներին ուղարկել է հարկադիր պարապուրդի: Reuters–ն իր հերթին հայտնել էր, որ «Ազատություն» ռադիոկայանը նույնպես դադարեցնում է աշխատանքը։